Զարեհ Սինանյանը հանդիպել է Ալիկանտեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Իսպանիա այցի շրջանակներում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ալիկանտեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ալիկանտեի «Հայաստան» ասոցիացիայի նախագահ Հասմիկ Քոչարյանը նշել է, որ սկսել են գործունեություն ծավալել դեռևս 2007 թվականից։

«Հենց նույն թվականին էլ բացվել է մեր առաջին հայկական դպրոցը, ապա տեղադրվել է խաչքար։ 2018 թվականին բացվել է նոր դպրոց, որտեղ արդեն ունենք 85 հայ աշակերտ։ Ունենք նաև պարի խումբ»,-նշել է Հասմիկ Քոչարյանը։ Նա նաև ընդգծել է, որ սերտ համագործակցում են տեղի քաղաքապետարանի հետ։

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել համայնքին միասնականության համար և նշել, որ համայնքային բոլոր մեծ և փոքր հաջողություններն արդյունքն են ներդրված ջանքերի և աշխատանքի։

Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև գրասենյակի գործունեությունը, ծրագրերը և նախաձեռնությունները, որոնք մեծ հետաքրքրություն և պահանջարկ ունեն համայնքում։ Ներկաները հարցեր են ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի, զինվորական ծառայության, ներդրումների, բարեգործության, կրթական ծրագրերի և դասագրքերի, Հայաստան-Իսպանիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19061 դիտում

ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը

Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց

Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ

Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան

Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում

ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ

Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում

Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին

Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի

Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան

Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա

Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն

Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո

Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ