Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, երեկ փորձ էր կատարվել առևանգելու վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Առերևույթ իր կամքին հակառակ Աշոտ Փաշինյանին առևանգելու հանցանք կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել է «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գայանե Հակոբյանը (անձնագրային տվյալներով՝ Ազգուշ Մարտիրոսյան, ներկայանում է Գայանե Հակոբյան):
Նշենք, որ այս ՀԿ-ի կազմում են 44-օրյա պատերազմում զոհված որոշ զինծառայողների ծնողներ: Նկատենք, որ նրանից ոմանք պարբերաբար աչքի են ընկնում ոչ հավասարակշիռ վարքագծով և հնչեցնում են նույնաբովանդակ հայտարարություններ:
Դրանցից մեկով, օրինակ, անցած տարի մայիսին Արթուր Գալեյանը, Գարիկ Գալեյանը, Ազգուշ Մարտիրոսյանը և այլ անձինք մուտք էին գործել ՊՆ զորամասերից մեկի տարածք և բռնություն գործադրել տվյալ զորամասի գնդապետի նկատմամբ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ և հարվածել:
Տվյալ գնդապետն այդ ժամանակ նրանցից պահանջել էր դուրս գալ զորամասի տարածքից, սակայն վերջիններս անտեսել էին պահանջը։ Արթուր Գալեյանը ջրի պլաստմասե շշով հարվածել էր գնդապետի դեմքին, իսկ Գարիկ Գալեյանը և Ազգուշ Մարտիրոսյանը քաշքշել էին նրա համազգեստից:
Ըստ տեղեկությունների՝ ամեն ինչ սկսվել էր այսպես․ ծնողները փակել էին դեպի զորամաս տանող դուռը և թույլ չէին տվել, որ զինծառայողները մուտք գործեն շենք և անցնեն իրենց ծառայությանը: Գնդապետը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ են փակել զորամասի մուտքի դուռը, ինչին ի պատասխան՝ ծնողներից ոմանք, այդ թվում՝ նաև Ազգուշ Մարտիրոսյանը, պատասխանել էին, որ թույլ չեն տալու, որ զինծառայողները մուտք գործեն զորամաս և պահանջել էին, որ նրանք վերադարձնեն իրենց զոհված երեխաներին։
Գնդապետը փորձել էր հարթել իրավիճակը և խնդրել, որ ծնողները բացեն զորամասի դուռը, ժամանակ տվել՝ այն բացելու՝ նշելով, որ հակառակ դեպքում ինքն է բացելու։
Ծնողները սպառնացել էին, որ դուռը բացողի վրայով կանցնեն, նրանց փակած դուռը ոչ ոք չի կարող բացել, այդ անձը դեռ չի ծնվել, նրանք զինծառայողներին «թուրք» էին կոչել: Գնդապետն ինքն էր դուռը բացել, ինչից հետո իր հետ միասին ներս էին մտել նաև ծնողները և սկսել քաշքշել գնդապետին, սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել՝ ասելով՝ «ինքն ով դարձավ, որ նրանց փակած դուռը բացի»։
Դրանից հետո գնդապետը փորձել էր հանգստացնել ծնողներին, բայց ծնողները սկսել էին ավելի բարձր տոնով սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել: Ըստ տեղեկությունների՝ առավել ակտիվ էին հայհոյել Արթուր, Գարիկ Գալեյանները և Ազգուշ Մարտիրոսյանը։ Արթուր Գալեյանը կիսադատարկ պլաստմասե ջրի շշով հարվածել էր վերջինիս դեմքին, որից հետո ծնողները դուրս էին եկել շենքից։ Ըստ էության՝ այս գործողություններով նրանք ցանկացել էին ցույց տալ, որ իրենք բոլորից վեր են:
Նրանք զինվորականներին մեղադրել էին իրենց երեխաների մահվան համար, պահանջել վարչապետի հրաժարականը: Մեզ հասած տեղեկություններով՝ այս գործով վկաներից մեկը հայտնել է, որ ակնհայտ է եղել ծնողների քաղաքական ուղղվածությունը։
Մեկ այլ դեպքով էլ 2022 թվականին Երևանի Ազատության հրապարակում, երբ զոհվածների մի քանի ծնողներ և հարազատներ այցելել էին հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի 2 մասնակիցներին տեսության, Գարիկ Գալեյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ պետք է գործող իշխանությունը պատժվի, հակառակ դեպքում իրենք տեռոր կիրականացնեն:
«Մենք արդեն ամեն օր մտածում ենք տեռորի մասին, ու չգիտենք, որ դպրոցն ենք մտնելու, էսի ազգին եմ ասում, որ մանկապարտեզը, որ բուհը, որ Կառավարության շենքը»,- նշել էր նա: Լրագրողի դիտարկմանը, որ այս հայտարարություններից հետո կարող է քրեական հետապնդում իրականցվել, վերջինս արձագանքել էր, որ չի վախենում քրեական հետապնդումից:
Նշենք, որ վերջիններս հաճախ նաև բախումներ են հրահրում ոստիկանների հետ, հայհոյում նրանց պատիվն ու արժանապատվությունը, հնչեցնում տարատեսակ սադրիչ հայտարարություններ, որոնցից մեկը ներկայացնում ենք կարճ տեսանյութով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ազգային հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ-ն հրապարակել է թարմացված աղյուսակը
Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր. Կոբախիձեի հայտարարությունից հետո Վրաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել
Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Զուրաբիշվիլի
Ինչու ՔՊ-ն որոշեց Գյումրիում գնալ նոր ընտրությունների, ինչ է փրայմրըիզը. մանրամասնում է Կոնջորյանը. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ
Դատարանի բակում իշխանափոխություն խոստացող Քոչարյանը հիշեցնում է երազում կորեկ տեսնող հայտնի թռչունին. Չախոյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր ռեկորդային ջերմություն է տարածվում
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է. Միրզոյան
Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը. Ավինյանն այցելել է տրանսպորտի կառավարման կենտրոն
Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում
Վանաձորում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Թանկարժեք «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը Հայաստանում է. քանի մարդու է այն տրամադրվում
Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. վարչապետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջության համար. խստացվում է ամենապահանջված ըմպելիքների վաճառքը
Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ
16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան և այլ ռազմամթերք. քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)
Ժամանակավոր կարգելվի ցորենի, գարու և այլ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը
Վրաստանը մինչև 2028-ը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և դրամաշնորհներից. Կոբախիձե
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ծառայություններ կմատուցի Սյունիքում և Վայոց ձորում
Հնդկաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել
Չես կարող գյուղից լինել և հողը չսիրել. «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն ջերմոց է հիմնել (տեսանյութ)
Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ինչ է զգուշացնում ոստիկանությունը (տեսանյութ)
Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 700 հայկական բեռնատար կա հերթում
Նոր ընտրություններ և պատժամիջոցներ. ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պուտինը նշել է՝ վերադարձի հույս կա
ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել. Պուտին
Քրեական ոստիկանության մոտ ավտոմեքենաներ են բախվել. երկուսը կայանված են եղել
Եթե կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, մանդատ թողնելը չի քննարկվել. Քոչարյանը՝ Նազարյանի մասին
Ինչպես դառնալ Գյումրու նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու. վարչապետը մանրամասնել է
Սևանա լճում սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել
Հաստատվել են բակալավրի, առկա և հեռակա կրթության 2025-26-ի մասնագիտությունները և ընդունելության քննությունները
ՀՀ օրհներգը կատարվում էր աղավաղված, անորակ ձայնագրություններով, նոր տարբերակ կլինի. Դանիելյան
Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց
«Պարո’ն Քոչարյան, նաուշնիկները հանեք», «Խանգարո՞ւմ եմ». լեզվակռիվ դատական նիստի ընթացքում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 28-ին
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության խորացման մասին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT