Զինվորական կացարանի հրդեհի և 15 զինծառայողի մահվան գործով նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն

25/05/2023 schedule10:38

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով նրանց ներկայացուցչական խումբը ապրիլի 30-ին ներկայացրել է միջնորդություն՝ «Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»:

Այս մասին հայտնում է զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրած միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է, և նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։

Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը.

  1. Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։
  2. Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։
  3. Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցությունը։
  4. Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։

Միաժամանակ, նշվում է, որ, զոհերի ներկայացուցիչների հավաստի տեղեկություններով, սույն գործով մեղադրյալ զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:

Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:

ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
843 դիտում

Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել

Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով

Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում

Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»

Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան

Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել

Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ

Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է

Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ

Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 30-ին

«Ստեղծենք միասին» նախագծով «Իմ քայլը» փորձում է արմատավորել բարեգործական ընթրիքների մշակույթը

Haribo ապրանքանիշի հայտնի մարմելադներում թմրամիջոց համարվող կանեփ է հայտնաբերվել

Հասարակությունն իրավունք ունի հոգևոր առաջնորդությունը ստանձնածներից պահանջել բարեպաշտություն. Հովհաննիսյան

Ստեփանավանի բժշկական կենտրոն դիմած տղամարդը կոտրել է մուտքի դռան ապակին, աղմկել, վիրավորել բուժաշխատողներին

ՊՆ համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

273 մլն դրամ արժեքով ծրագիր և 55 սան. վարչապետն այցելել է Բայանդուրի նորակառույց մանկապարտեզ. տեսանյութ

Այցելեցի Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն. այն լուրջ բարեփոխումների կարիք ունի. Ավանեսյան

Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետև կնվազի. սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի

Եթե կուսակրոն եկեղեցականը խախտել է երդումը, պետք է կրի պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում. Հակոբյան

Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք․ Հովհաննիսյան

Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր

Փոխանակ գնան եկեղեցին չուլանի վերածողներից պատասխան պահանջեն, եկել կեղծ բարեպաշտություն են խաղում. Պապոյան

Հավանական է՝ կազմակերպվի Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկիի հանդիպում. Թուրքիայի ԱԳՆ

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից. վարչապետ

Մրգաշատի վթարային կամուրջը նորոգվում է. ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Մեղմ ասած, լարվել են հոգևորականները, որոնց խաչը համբուրելն ուղիղ համեմատական է գրպանը խցկած գումարին. Ազարյան

Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում «Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության

Ստորև մեր մտավոր ռեսուրսն է. Աննա Հակոբյանը հրապարակել է իր և վարչապետի հասցեին բոլոր «մահացու» հակահարվածները

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 243 մլն դրամ. վարչապետն այցելել է Արթիկի հիմնանորոգված մանկապարտեզ

Որոշ փիլոնավորներ կարծում են, թե փիլոնի տակ թաքնվելը դարձնում է բարեպաշտ, իսկ «գործերը»` անտեսանելի. Ղազարյան

Մենք Մայր Աթոռը շտաբ սարքենք, եկեղեցում պաստառ փակցնենք, ձեզ անիծենք, դուք հարգանքով խոսեք. Ալեքսանյան

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի օրակարգում չէ. Քելլոգ

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է տան սանհանգույց, խոցվել՝ կենդանի

ԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար փաստաթղթերի նոր համակարգի