Մեզ սպասում են ծանր լուծումներ. ինչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ

26/05/2023 schedule22:30

2022 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը:

Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ վերջինս խոսել էր Հայաստանի նախկին ղեկավարների և կաթողիկոսի հանդիպումից, դրա շրջանակներում Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներից, ինչպես նաև՝ Արցախի հարցից:

Հարցազրույցի ժամանակ առաջին նախագահը, օրինակ բերելով կոմունիստներին ու դաշնակցականներին, որոնք նախկինում՝ երկրի օրհասական պահին, միավորել էին ուժերը և դուրս եկել այդ ժամանակ ստեղծված իրավիճակից, ընդգծել էր, որ այժմ ևս այդպես պետք է վարվել:

«Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք, գիտեք, մեզ ինչքան են «սիրում», մենք այլևս չենք կարող 70 տարվա իրողությունը վերականգնել։ Նորից պետք է քարը քարի վրա պետություն կառուցենք, շենացնենք այս երկիրը»,- ասել էր նա:

Նա նկատել էր, որ ինչպես ինքը, այնպես էլ ողջ մեր հասարակությունը, ընդդիմությունը, բոլոր քաղաքագետներն ու փորձագետներն ինֆորմացիա չունեն, թե իրականում ինչ պրոցես է գնում, այդ ինֆորմացիային տիրապետում է միայն մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը, թե ՌԴ-ն ի՞նչ է առաջարկում, Թուրքիան՝ ի՞նչ, ԱՄՆ-ն ի՞նչ է ասում, ի՞նչ խորհուրդ է տալիս։

«Ես կլինեմ, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ՝ վեհափառը, չենք տիրապետում այդ ինֆորմացիային: Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, մենք կարող ենք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից: Սա միամտություն է, ով էլ գա, գուցե ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Նրանք չեն ապացուցել, որ գան, ավելի լավը կբերեն»,- ասել էր առաջին նախագահը։

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նկատել էր՝ բոլոր լուծումները Հայաստանի համար վատ են լինելու. «Ես ասում եմ՝ չեք կարող, որովհետև դուք չգիտեք, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Պետք է այդ ինֆորմացիային տիրապետենք, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ-որ լուծումներից որն է ավելի լավ լուծումը։ Բոլոր լուծումներն էլ մեզ համար վատ են լինելու։ Այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, սա է մեր ակնկալիքը, իսկ դա հասկանալու համար պետք է տիրապետենք ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը, որովհետև ինչ էլ ստորագրի, ասելու են՝ «դավաճան, թուրք»։

Հարցազրուցավարի դիտարկմանը՝ ստացվում է, որ ՀՀ-ն դատապարտված է փաստաթուղթ ստորագրելու, առաջին նախագահը շեշտել էր. «Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որոնք հաշտության պայմանագրեր չունեն»:

Դիտարկմանը՝ դա հաշտության պայմանագիր չէ, այլ կապիտուլյացիա, նա ասել էր. «Մեզնից ավելի հզոր երկրներ են կապիտուլյացիայի ենթարկվել։ Ես առաջինն եմ ասել, որ կապիտուլյացիա է, այո՛, ՀՀ-ն ենթարկվել է դրան։ Սա մեր ցանկությունը չէ, հանգամանքներն են բերել դրան, մեր հակառակորդների ագրեսիվությունը, մեր իշխանությունների սխալները։ Ես առաջինն էի ասել, որ միակ ճանապարհը սա է»։

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նկատել էր. «Եթե շարունակվեն այս ներքին խռովությունները, ամեն մարդ իրեն ՀՀ-ի հաջորդ նախագահ զգա, սրանով բարդանալու է, թուլանալու ենք։ Ավելի են մեծանալու Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները մեզնից։

«Կես տարի էլ շարունակեն այսպես, երկիր չենք ունենա»,- ասել էր նա:

Հարցազրույցի շրջանակներում վերջինս նաև անդրադարձել էր ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային: «Մի օր պետք է դա լինի, պետությունները չեն կարող առանց դրա, դա լինելու է»,- ընդգծել էր նա:

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախն այժմ այնպիսի վիճակում է, որ Հայաստանը որևէ խոսք չունի, դերակատար չէ. «Բանալին ՌԴ-ի ձեռքում էր մինչև պատերազմը, հիմա այնքան խնդիրներ ունի, կարող է կորցրել է բանալին։ Այսպիսի վտանգավոր իրավիճակ չէր եղել Կարիբյան ճգնաժամից հետո, սա տասնապատիկ ավելի մեծ ճգնաժամ է»:

Երկրի նախկին ղեկավարը խոսքը եզրափակել էր՝ ասելով. «Եկել է հազարապատիկ լրջանալու պահը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2234 դիտում

Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի

Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը

Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ

Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին

Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ

Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան

Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը

Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ

Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար

Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ

Փաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել

2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար

Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել

Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել

Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև

Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված. Պապոյան. լուսանկար

«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը

Երբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ

Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը

Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր

Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել

Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում

Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան

Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան

Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց

Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան

Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ