Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Արմեն Գրիգորյան. «Ազատություն»

30/05/2023 schedule22:20

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - այսօր Բրատիսլավայում ընթացող Անվտանգության խնդիրների նվիրված ամենամյա համաժողովի՝GlobSec-ի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Այս մասին գրում է azatutyun.am-ը:

«Հստակ է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ մայիսի 14-ի հայտարարությանը, օրինակ, հիշատակում էր Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքները։ Մի մակարդակում մենք նման հայտարարություններ ենք լսում, մյուս մակարդակում Ադրբեջանը, անձամբ նախագահ Ալիևը երբեք չեն ասում, թե ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարը երկու օր առաջ՝ կիրակի օրը հայտարարեց՝ «մենք ինքներս կարող ենք գծել սահմանը»։ Ինչ-որ առումով սա Հայաստանի հասցեին հնչեցված սպառնալիք է՝ ընդունել Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները կամ էլ նրանք սահմանը կգծեն, որտեղ ցանկանան», - դիմելով քննարկման մասնակիցներին՝ նշում էր Գրիգորյանը՝ պնդելով, որ Բաքվից հնչող նման հայտարարությունները հայկական կողմին չմտահոգել չեն կարող։

Բրատիսլավյան քննարկման ընթացքում Գրիգորյանի զրուցակցի՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի համոզմամբ, սակայն, Իլհամ Ալիևի հայտարարությունները Երևանում նենգափոխում են։ Դրա հետ մեկտեղ, հայկական կողմից հնչող որոշ հայտարարություններ Հաջիևին հակառակը, սկսել են գոհացնել:

«Ես իրոք ուրախ եմ լսել, որ հայկական պատվիրակությունն ու Հայաստանը ավելի լավ են սկսել հասկանալ «տարածքային ամբողջականություն» բառակապակցությունն ու դրա էությունը։ Մենք բանակցում էինք երեսուն տարի շարունակ և այդ ընթացքում հենց Հայաստանն էր, որ ոտնահարում էր տարածքային ամբողջականության սկզբունքը։ Դա վերաբերում էր Հայաստանի նախորդ կառավարություններին, այդ թվում՝ Փաշինյանի կառավարությանը։ Երբ Փաշինյանը գնաց Ղարաբաղ և հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա բանակցային գործընթացի լիակատար խաթարում էր», - պնդում է Հաջիևը։

Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ Հայաստանը մի կողմից հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից Երևանի գործողությունները խաթարում են այդ ամբողջականությունը։

«Մի կողմից Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանը շարունակում է ռազմական բեռներ ուղարկել Ղարաբաղ, ֆինանսավորում է Ղարաբաղում գտնվող անօրինական զինված կազմավորումները, մենք նաև տեղեկություններ ունենք, որ այնտեղ հայկական [բանակի] ստորաբաժանումներ են գտնվում», - հայտարարում էր Հաջիևը։

Հայաստանի ԱԽ քարտուղարը, սակայն, մեկ անգամ ևս կրկնել է՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների առկայության մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։

«Լեռնային Ղարաբաղում որևէ հայկական զորք չկա։ Այնտեղ գոյություն ունի միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, որի կարիքը զգացվում է, քանի որ այնտեղ ապրող մարդիկ անվտանգային մարտահրավերների են բախվում։ Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ այս իրավիճակը փոխվի, նրանք այնպիսի պայմաններ, այնպիսի մթնոլորտ պետք է ստեղծեն, որ մարդիկ այդ Պաշտպանության բանակի կարիքը չզգան»,- հայտարարում էր Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ պաշտոնական Երևանի գլխավոր նպատակը տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելն է:

«Նիկոլ Փաշինյանի թիմը խաղաղություն հաստատելու մանդատը ստացել է 2021-ի ընտրությունների ընթացքում, և հայ հանրությունը աջակցում է խաղաղության հաստատմանը»:

Հիքմեթ Հաջիևը այսօր բավական մանրամասնորեն ներկայացնում էր վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները՝ հավելելով, որ այդ հանդիպումների արդյունքներից ելնելով Բաքվում որոշակի դրական սպասելիքներ են ձևավորվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
891 դիտում

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ