Մայրը 11-ամսական երեխայի հետ ցած է նետվել 6-րդ հարկից. ՔԿ-ն նոր մանրամասներ է հաղորդում

02/06/2023 schedule11:05

Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«2023թ․ հունիսի 01-ին՝ ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի հետ ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը՝ ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություններ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա, և վիրավոր երեխա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։ Տեղում հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։

Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, կատարվել էին վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել էին անարդյունք: Փոքրիկը, գիտակցության չգալով, մահացել էր:

Տպել
4532 դիտում

Արցախցիները Երևանի քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսներով շարժվեցին դեպի Հայաստան

Մենք գնում ենք նոր ընտրությունների. Հայկ Մարության (տեսանյութ)

Ժամը 22:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 78 հազար 354 անձ է ժամանել Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ինչպես պետք է ստանան ՀՀ պետբյուջեից տրամադրվող 100 հազարական դրամը. փոխվարչապետը մանրամասնել է

Թշնամական քայլերից ՌԴ-ն ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու. Մկրտչյանը՝ Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

ՀՀ-ի բուժհաստատություններում ԼՂ-ից տեղափոխված 342 բուժառու կա, վերակենդանացման բաժանմունքներում է 11 երեխա

Ո՞վ է Շահրամանյանին ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր ընդունելու լիազորություն տվել և ինչու դա Ալիևը չի անում. Աթանեսյան

Ուր պետք է դիմեն Ստեփանակերտում գտնվող փոխադրամիջոց չունեցող, սակայն Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող անձինք

ՄԻՊ-ը ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը

Իռլանդիան պատրաստ է ջանքեր ներդնել հակամարտությունների լուծման հարցում. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շոն Օ'Ֆերգհեյլի հետ

Ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 76 հազար 407 անձ է ժամանել Հայաստան

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան

«Իմ էլածն այլևս էս ա». Գյումրի է գնացել 300-ից ավելի բռնի տեղահանված արցախահայ. որտեղ են նրանք բնակեցվում (լուսանկարներ)

ԼՂ-ի պայթյունի վայրում նոր իրեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

Ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ է մուտք գործել ԼՂ-ից բռնի տեղահանված 74 հազար 400 անձ, 15 հազար 535 տրասպորտային միջոց

Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, ազատել Ռուբեն Վարդանյանին և նրանց, որոնք անարդարացի են ձերբակալվել. Բրեդ Շերման

Օրենքի խախտմամբ Երևանի կենտրոնում շենք է օտարվել ԵՊԲՀ նախկին ռեկտորի ընկերությանը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արտակարգ դեպք Սյունիքում. Հակարիի կամրջի մոտ Խաչակիրների ջոկատի հրամանատարի հրահանգով ականջ են կտրել

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի անկախ տարիքից ՀՀ կառավարությունը կհատկացնի 100 հազար դրամ. վարչապետ

Ադրբեջանը շարունակել է ուժի կիրառումը՝ չնայած հակառակի վերաբերյալ հնչեցրած հավաստիացումներին. Միրզոյանը Լեո Դոքերթիին

ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները

Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնում ընդդիմությանը

Միրզոյանը Շվեդիայի գործընկերոջ հետ զրույցում շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման մասին

Ալյոշա Աղաջանյանը որոնվում է որպես անհետ կորած

Լավաշի մեջ փաթաթված հեռախոս. «Սևան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր են հայտնաբերվել

Ողբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը

Ավտոշարասյունը ճանապարհին է. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը օգնություն է ուղարկել ՀՀ

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ

360 մլն դրամ է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջին անհրաժեշտության պարենային և այլ ապրանքների ձեռքբերման համար

Երևանում եղբայրներ են դանակահարվել. դեպքը տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին

Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ ԼՂ-ն հանձնելու վերաբերյալ արված հայտարարությունը

Թևանյանն առաջարկում է նոր ընտրություններ, Մարությանը պնդում՝ կոալիցիա չի կազմի, «Դոգ»-ն էլ՝ պարտավորագիր ուզում

Ինքնասպանության փորձ Երևանում. 18-ամյա քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից՝ հայտնվելով «Հավանա» ռեստորանի տարածքում

ՀՀ-ում կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը բարձրացել է. Սասուն Խաչատրյանը՝ ԵՄ դեսպանին

Չկա անմիջական պատճառ, ինչի հետևանքով մարդիկ հեռանում են Լեռնային Ղարաբաղից, իրենք են նման ցանկություն հայտնել. Պեսկով

Ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է մուտք գործել 70 հազար 500 բռնի տեղահանված արցախահայ

Հակարիում Ադրբեջանը զենքի ցուցադրական ճնշմամբ բռնի տեղահանվողներից ապացույցներ է կորզում, որ հետո պաշտպանվի. փորձագետ