16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու համար Դիլիջանի քրեականի պետին ձերբակալելու որոշում է կայացվել

02/06/2023 schedule15:56

Դատախազի որոշմամբ՝ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ:

Որոշում է կայացվել նրան ձերբակալելու և կալանքը որպես խափանման միջոց միջնորդություն ներկայացնելու մասին:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ 2023 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի դատախազի որոշմամբ վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:

Դատախազը վարույթն իրականացնող քննիչին տվել է հանձնարարություն՝ Ա. Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:

Տրված հանձնարարությամբ պահանջվել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաև քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:

Միևնույն ժամանակ, դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում սկսել է ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի՝ անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները վեր հանելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ը երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:

Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Նշենք, որ տեսանյութը հանրության զգալի մասի շրջանում առաջացրել է խիստ զայրույթ, առավել ևս գործուն զղջալու հիմքով՝ քրեական հետապնդման կասեցումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3468 դիտում

Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ հրադադար կհաստատվի, Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ կփոխանակեն․ Թրամփ

Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի մայիսի 8-ի հանրահավաքին․ լուսանկար

ՀՀ երկկողմ հարաբերությունները Բրյուսելի և եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը

Սամվել Կարապետյանի համախոհները դանակներով գնացել են միտինգի. կան ձերբակալվածներ

Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը

Քարոզարշավից հետո․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանը չի կարողացել արտասանել հաղթարշավ բառը. նա վատ դրության մեջ է հայտնվել. տեսանյութ

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վեդիի մանկապղծության գործով 3-րդ անձին՝ Վարդգես Եղիկյանին

Քանի մարդ է մայիսի 8-ին մասնակցել Էջմիածնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին

Տեսաք ընտրակաշառքով չի լինում, փորձում եք քֆուրով ահաբեկե՞ք․ կալուգացին մնացել է քֆուրով ձայների հույսին

Էրդողանը որոշում ունի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու. Սաֆրաստյան. տեսանյութ

Եկեք, տեսեք փոփոխությունները․հանդիպումներ, պալմաների փողոց, ճանապարհներ և զբոսաշրջիկների մեծ թիվ Գորիսում

Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը սատկել է, ընկել է մեքենայի տակ

Գնալ ընտրատեղամաս և տեր կանգնել Հայաստանի Հանրապետության հարատևության օրակարգին․ Փաշինյանի ելույթը Գորիսում

Մարտունի-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ հինգ տուժած հոսպիտալացվել է

Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց այն երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները․ նախագահ

Ասում են հաղթող ենք, դուք գողցող եք, թալանչի, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Հայաստանն առաջնորդել եք դեպի թակարդ

Սրան-նրան 5000 դրամ բաժանելով՝ ձեզ թվում է՝ քաղաքացուն կարող եք առնե՞լ․ դուք ո՞վ եք, արդեն փոսում եք․ Փաշինյան

Ուզում են Հայաստանում վերականգնել քֆուրապետությունն ու կաշառապետությունը․ բոլորդ հայտնվելու եք ճաղերի հետևում

Գնահատեք այս պահի լրջությունը․ եթե խաղաղությանը տիրություն չանենք, չի ապրի․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

2 մլն 482 հազար 872 քաղաքացի․ հրապարակվել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով

Թե բա՝ «ՔՊ-ի վրով պռագոն են արել գողերը, ով պիտի ընտրե ՔՊ, բ*-ի տղա է», սրանց բոլորի տեղը բանտն է. Իոաննիսյան

Քֆուրի հույսին մնացած ընդդիմության մասին․ խղճում ենք ձեզ. Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

ՔՊ-ի վրով պռագոն են էրել գողերը, ով բդի ընտրե ․․․ տղա է․ ձայնագրություն «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի գործով

Արարատի մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ռուսական Առաջին ալիքի հաղորդումներից մեկում ցուցադրված քարտեզի համար

Երջանկություն է խաղաղության պայմաններում գնալ հերթական ընտրությունների. Ավանեսյան

ԱՄՆ-ն ռազմական արկածախնդրություն է ընտրում ամեն անգամ, երբ դիվանագիտական ​​լուծումը մոտ է. Արաղչի

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք

ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, վտանգ չկա. ինչ է հայտնի հանտավիրուսի մասին

Վիրահատությունն իմ կնոջ համար եղավ առանց ոչ մի կոպեկի, Ձեր արածն անգնահատելի է. սյունեցի տղամարդը՝ Ավանեսյանին

Ոստիկանության ծառայողները կօգտվեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերից. ԱԺ-ն ընդունել է նախաձեռնությունը

24 ժամը լրացավ, կհանդիպենք դատարանում. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին

Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները

Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ-ի և մի շարք այլ երկրների ժողովուրդներին

Պայմանավորվում ենք՝ Գորայքում որևէ անձ առևտուր անելուց խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգա․ վարչապետ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2,7 մլն դրամ արժեքով ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ