Արսեն Թորոսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն կա. Սասուն Խաչատրյան

02/06/2023 schedule17:22

«Չգիտեմ՝ այս պահին քննիչը ծանուցում ուղարկե՞լ է, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ Արսեն Թորոսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն կա»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և հավելեց, որ այդ դատական ակտը բողոքարկելու անհրաժեշտություն է տեսնում:

Հարցին՝ արդյոք իրեն չի՞ մտահոգում, որ իր տեղակալը տարիներ առաջ ֆոտոլրագրող Անի Գևորգյանին ոստիկանության բաժանմունքում բռնության էր ենթարկել, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Պողոսյանը մասնակցել է մրցույթի և հաղթել: Արտակ Պողոսյանը անցել է նաև բարեվարքության ստուգում, որը բացասական եզրակացություն է ստացել: Երբ կբերեք դատավճիռ, որ Արտակ Պողոսյանը մարդ է ծեծել, ես ներողություն կխնդրեմ ձեզանից և ինքս կմիջնորդեմ, որ նա ազատվի աշխատանքից»:

Լրագրողի դիտարկմանը, թե առաջ, երբ որ նոր էր հեղափոխություն եղել, օրվա մեջ նույնիսկ երկու անգամ հաղորդագրություն էր տարածվում և ասվում, որ այսքան գումար է վերադարձվել բյուջե, իսկ վերջին շրջանում նման հաղորդագրություններ չենք տեսնում, Խաչատրյանը պատասխանեց, որ հիմա էլ այդ գումարները վերադարձվում են:

«Ոչ բոլոր դեպքերում է հաղորդագրություն լինում, երբեմն գործի շահերից ելնելով՝ կարող ենք հաղորդագրություն չտարածել, երբեմն գործի բնույթը թույլ չի տալիս: Օրինակ՝ այս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով վերականգնվել է 250 միլիոն դրամ: Ունենք քրեական վարույթ՝ հետաքրքիր զուգադիպությամբ, որ էլի մոտ 250 միլիոն դրամի վնաս է հիմնավորված, որը, կարծում եմ, նույնպես կվերականգնվի: Ունենք քրեական վարույթ, որով մոտ 34 միլիարդ դրամի վնաս ունենք, որի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, ամբողջ ծավալով կալանք է դրված այդ գումարի չափով գույքի վրա»,- նշեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը: 

Տպել
1026 դիտում

Արցախցիները Երևանի քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսներով շարժվեցին դեպի Հայաստան

Մենք գնում ենք նոր ընտրությունների. Հայկ Մարության (տեսանյութ)

Ժամը 22:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 78 հազար 354 անձ է ժամանել Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ինչպես պետք է ստանան ՀՀ պետբյուջեից տրամադրվող 100 հազարական դրամը. փոխվարչապետը մանրամասնել է

Թշնամական քայլերից ՌԴ-ն ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու. Մկրտչյանը՝ Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

ՀՀ-ի բուժհաստատություններում ԼՂ-ից տեղափոխված 342 բուժառու կա, վերակենդանացման բաժանմունքներում է 11 երեխա

Ո՞վ է Շահրամանյանին ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր ընդունելու լիազորություն տվել և ինչու դա Ալիևը չի անում. Աթանեսյան

Ուր պետք է դիմեն Ստեփանակերտում գտնվող փոխադրամիջոց չունեցող, սակայն Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող անձինք

ՄԻՊ-ը ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը

Իռլանդիան պատրաստ է ջանքեր ներդնել հակամարտությունների լուծման հարցում. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շոն Օ'Ֆերգհեյլի հետ

Ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 76 հազար 407 անձ է ժամանել Հայաստան

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան

«Իմ էլածն այլևս էս ա». Գյումրի է գնացել 300-ից ավելի բռնի տեղահանված արցախահայ. որտեղ են նրանք բնակեցվում (լուսանկարներ)

ԼՂ-ի պայթյունի վայրում նոր իրեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

Ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ է մուտք գործել ԼՂ-ից բռնի տեղահանված 74 հազար 400 անձ, 15 հազար 535 տրասպորտային միջոց

Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, ազատել Ռուբեն Վարդանյանին և նրանց, որոնք անարդարացի են ձերբակալվել. Բրեդ Շերման

Օրենքի խախտմամբ Երևանի կենտրոնում շենք է օտարվել ԵՊԲՀ նախկին ռեկտորի ընկերությանը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արտակարգ դեպք Սյունիքում. Հակարիի կամրջի մոտ Խաչակիրների ջոկատի հրամանատարի հրահանգով ականջ են կտրել

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի անկախ տարիքից ՀՀ կառավարությունը կհատկացնի 100 հազար դրամ. վարչապետ

Ադրբեջանը շարունակել է ուժի կիրառումը՝ չնայած հակառակի վերաբերյալ հնչեցրած հավաստիացումներին. Միրզոյանը Լեո Դոքերթիին

ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները

Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնում ընդդիմությանը

Միրզոյանը Շվեդիայի գործընկերոջ հետ զրույցում շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման մասին

Ալյոշա Աղաջանյանը որոնվում է որպես անհետ կորած

Լավաշի մեջ փաթաթված հեռախոս. «Սևան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր են հայտնաբերվել

Ողբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը

Ավտոշարասյունը ճանապարհին է. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը օգնություն է ուղարկել ՀՀ

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ

360 մլն դրամ է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջին անհրաժեշտության պարենային և այլ ապրանքների ձեռքբերման համար

Երևանում եղբայրներ են դանակահարվել. դեպքը տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին

Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ ԼՂ-ն հանձնելու վերաբերյալ արված հայտարարությունը

Թևանյանն առաջարկում է նոր ընտրություններ, Մարությանը պնդում՝ կոալիցիա չի կազմի, «Դոգ»-ն էլ՝ պարտավորագիր ուզում

Ինքնասպանության փորձ Երևանում. 18-ամյա քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից՝ հայտնվելով «Հավանա» ռեստորանի տարածքում

ՀՀ-ում կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը բարձրացել է. Սասուն Խաչատրյանը՝ ԵՄ դեսպանին

Չկա անմիջական պատճառ, ինչի հետևանքով մարդիկ հեռանում են Լեռնային Ղարաբաղից, իրենք են նման ցանկություն հայտնել. Պեսկով

Ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է մուտք գործել 70 հազար 500 բռնի տեղահանված արցախահայ

Հակարիում Ադրբեջանը զենքի ցուցադրական ճնշմամբ բռնի տեղահանվողներից ապացույցներ է կորզում, որ հետո պաշտպանվի. փորձագետ