Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին

04/06/2023 schedule16:22

Երեկ՝ հունիսի 3-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 8-ամյա Սարգիս Օ․-ն, հաղորդում է Shamshyan.com-ը։ 

Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ բժշկական կենտրոնում մահացած Սարգիս Օ․-ն «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, տեղում մահացած Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդյանի որդին էր։ 

Հիշեցնենք՝ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը՝ Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն, ևս հունիսի 1-ին հիվանդանոցում մահացել էր:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել էր, յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։

Հունիսի 1-ին մահացած երեխայի մոտ առկա էին գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:

Մյուս վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Երեկ մահացած երեխան հենց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղաներից մեկն էր:

Տպել
1223 դիտում

Եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչո՞ւ հարձակումից առաջ չէին արել. Նիկոլ Փաշինյան

Ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը լինելու է հավերժ. Արթուր Հովհաննիսյան

«Ի՞նչ է տեղի ունում ԼՂ-ում. Նիկոլ Փաշինյանը՝ Եվլախի բանակցությունների մասին

10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, հետո նրանց ասել են՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ տեղափոխվեն. վարչապետ

ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպաններին է ներկայացվել այսօրվա նիստում թիրախային գործողությունների անհրաժեշտությունը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունեցել

Նպատակ կա ՀՀ-ում քաոս ստեղծել. Նիկոլ Փաշինյան

Պետք է արագ իրագործել առաջնային խնդիրները լուծող ծրագրեր. ԼՂ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

ԼՂ-ում բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. վարչապետ

Հավաքի մասնակիցներն այսօր շրջափակել են ավտոմեքենան, հարվածներ հասցրել ուղևորին. նախաձեռնվել է քրեական վարույթ

Առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում. տեղեկատվական շտաբը՝ Եվլախի հանդիպման վերաբերյալ

«Տելեգրամ»-ով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցրած Գերասիմ Ավետիսյանը ձերբակալվել է. ՔԿ

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան

Բերման ենթարկվածների հետ տեղի են ունենում առանձնազրույցներ. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում են

Աբսուրդ է․ Էկոնոմիկայի նախարարը՝ ՀՀ-ի Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցի մասին

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաօրինական արարքներից

Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները․ Մարտիրոսյան

Կոչ եմ անում զինվել ձողերով, դանակներով, շղթաներով, տրոսներով, բենզինի շշերով. բռնության կոչ անող անձը ձերբակալվել է

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան, տեխնիկական հարցեր են մնացել. Պեսկով

Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Ստյոպա Սաֆարյան

Ինչով է պայմանավորված ԼՂ-ում առկա հեռախոսակապի խնդիրը. «Ղարաբաղ տելեկոմ»-ը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ. ԼՂ ՄԻՊ (լուսանկարներ)

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այսօր Եվլախում տեղի ունեցած բանակցությունների հետ

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փոխարեն ԱՄՆ-ն Բաքվի հետ քննարկում է ռազմական ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանը մանրամասներ է հայտնել Եվլախում Բաքու-Ստեփանակերտ հանդիպումից

ԼՂ Թաղավարդի բնակչության կոտորածի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Խանումյան․ Civilnet

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարքագիծն այսօր հիշեցնում է սերիական բնույթի սեռական հանցագործի վարքագծի․ Բաբաջանյան

ՌԴ-ի քաղաքականության հիմքում ոչ միայն «դաշնակիցների», այլ նաեւ իր զինվորների կյանքի վրա կառուցվող «առուծախն» է. Բադալյան

Կառավարության դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 անձ (տեսանյութ)

Միրզոյանը Հասանիի հետ զրույցում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին

Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից և մեր գործողություններից է կախված անկախությունը. Կոնջորյան

«Հրապարակ առավելագույն քանակի մարդ բերեք»․ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է գործողությունների անցնելու մասին

Ցուցարարները մեքենաներ են ջարդում. լարված իրավիճակ Երևանում (տեսանյութ)

Բլինքենի հետ հայտարարել ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու մեր հանձնառության մասին. Կոլոննա

Թուրքիայի ՊՆ-ն Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել

Իսրայելը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առթիվ

Ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ

Եվլախի բանակցություններից հետո Ադրբեջանը Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը. Ամիրբեկով

Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր