«Կրակեմ Հրաչի» որդու և որոշ այլ դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել

19/06/2023 schedule10:58

Արդարադատության նախարարությունը մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ է հարուցել։

Այդ դատավորների թվում են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը (լուսանկարում՝ 5-րդը), սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը (լուսանկարում՝ 4-րդը), վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը (լուսանկարում՝ 2-րդը), վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը (լուսանկարում՝ 3-րդը) ու Տիգրան Պետրոսյանը (լուսանկարում՝ 1-ը):

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերը նշված դատավորների լիազորությունները կդադարեցվեն։ Սա արվում է դատական համակարգի վեթինգի շրջանակներում։

Ստորև ներկայացնում ենք, թե ինչու է Արդարադատության նախարարությունը կարգապահական պատասխանատվության ենթարկում դատավորներին։ Տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական պատասխանատվության համար նախարարությունը ԲԴԽ միջնորդություն է ներկայացրել մայիսի 24-ին։ ԲԴԽ-ն հարցը քննարկում է միջնորդությունը ստանալուց պահից եռամսյա ժամկետում։ Հունիսի 12-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի որոշմամբ՝ կարգապահական վարույթը կայանում է այսօր՝ հունիսի 19-ին՝ ժամը 10։00-ից սկսած։

Վարույթի առիթ է հանդիսացել «News.am» լրատվականին տված հարցազրույցը, որը եղել է ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը։

Նշենք, մեր տեղեկություններով, Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի մտերիմներից է, ինչպես նաև անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ «Կրակեմ Հրաչի» որդին։

Մյուս 4 դատավորների կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի հունվարի 24-ին կայացած Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը։

Նշված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը նախարարությունը ԲԴԽ ներկայացրել է նույնպես մայիսի 24-ին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը որոշումը ընդունել է հունիսի 12-ին։ Նրանց դատավարությունը կայանալու է նույն օրը՝ հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2878 դիտում

ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը

Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին

Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ի՞նչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ի՞նչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը