Երևան
12 °C
«Բացարձակ ճնշման նպատակ չկա, կա նպատակ օրենքին համապատասխանելը, և երբ ստանում ենք քաղաքացիների կողմից դիմումներ, այդ դիմումներին ընթացք տալը և ոտնահարված իրավունքների վերականգնման հասնելը»:
Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում երեկ ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը դատավորներին ճնշելու հստակ նպատակ ունեն, ինչո՞ւ են ճնշում:
Գրիգոր Մինասյանը նկատել է՝ Բարձրագույն դատական խորհրդում քննվող մի քանի գործ ունեն. «Մեկը պարոն Հարությունյանի հետ կապված գործն է, որով ինքը կասկածի տակ է դրել Բարձրագույն դատական խորհրդի միաձայն կայացրած որոշումները, և նաև ունենք Մարդու իրավուքների Եվորպական դատարանի վճռի հիման վրա հարուցված կարգապահական վարույթ, որով հենց ՄԻԵԴ-ը իր որոշմամբ արձանագրել է խախտում, և դրա հետքերով վարույթ ենք հարուցել և գնացել Բարձրագույն դատական խորհուրդ»:
Չկա՞ տպավորություն, որ այն դատավորներն են պատժում, որոնց որոշումները իշխանահաճո չեն, հարցին Գրիգոր Մինասյանը հակադարձել է՝ ամենևին:
«Նույնիսկ այդ դատավորները ո՛չ քննարկվել են մամուլում, ո՛չ իրենց հետ կապված հրապարակումներ են եղել: Նաև պետք է հաշվի առնել, որ առնվազն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, երբ որ խախտում է արձանագրում, հաստատ չգիտի՝ մեր մամուլում ինչ է շրջանառվում, կամ որ դատավորն է համարվում ոչ հաճելի իշխանության համար»,- ասել է նա:
Դիտարկմանը՝ նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն ասում է՝ դատավորների որս է իրականացվում, Մինասյանն արձագանքել է. «Կա օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ, կան դժգոհ քաղաքացիներ, որոնք մեզ դիմում են, և կա ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռներ»:
Գրիգոր Մինասյանի խոսքով՝ եթե քաղաքացին դիմում է արդարադատության նախարարին, ասում՝ պարոն նախարար, իմ այս կամ այն իրավունքն է ոտնահարվել, դատավորը վերցրել է օրենքը և լրիվ սևին սպիտակ է ասել, ինքը պետք է մամուլի՞ն հետևի, թե այդ դատավորը ինչ գործունեությամբ է զբաղվում, թե՞ այդ քաղաքացու շահը պաշտպանի Բարձրագույն դատական խորհուրդում:
«Ես ընտրում եմ վերջինը: Եթե կա դժգոհ քաղաքացի, կա դիմում, վերցնում եմ այդ դիմումը, ուսումնասիրում, հասկանում եմ՝ կա՞ վարույթ հարուցելու հիմք, թե՞ ոչ, վարույթը հարուցում եմ, ժամանակ է տրվում, որ դատավորը ինքը ներկայացնի, պատճառաբանի, պատմի, թե ինչո՞ւ է, օրինակ, սևին սպիտակ ասել կամ ինչո՞ւ է խախտել օրենքը: Եթե հասկանալի է դառնում, որ իսկապես կա օրենքի խախտում, ես չեմ որոշումը կայացնում, տանում եմ դատարան, որը տաս դատավորից է բաղկացած: Այնտեղ՝ դատավարության շրջանակում, արդարադատության նախարարությունը հանդես է գալիս որպես մեղադրող, իսկ դատավորը՝ պաշտպանվող կողմ, և դատավարությունը հասանելի է լինում նաև հանրությանը»,- նշել է նա:
Հարցին՝ կարո՞ղ է երաշխավորել, որ այսօր գործադիրը չի զանգում դատավորին, արդարադատության նախարարը պատասխանել է՝ հարյուր տոկոսով կարող եմ երաշխավորել. «Նույնիսկ դատավորները դրա մասին չեն բարձրաձայնում: Եթե հետևեք լրահոսին, ասում են ամեն ինչ, բացի զանգերից: Իրավական վեհ գաղափարների մասին ենք խոսում, այլ ոչ թե զանգեց այս դատավորին կամ այն դատավորին, նույնիսկ պաշտպանվող կողմը այդ արգումենտը այլևս չունի»:
Հարցին, թե ՄԻԵԴ-ի որոշումներին պարտված բոլո՞ր դատավորներն են պատժելու, արդարադատության նախարարը մանրամասնել է՝ այն դեպքերում, երբ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնկրետ դատավորի գործողությունների պատճառով է խախտում արձանագրվել:
«Մենք՝ որպես վարույթ իրականացնող մարմին, տեսնում ենք, որ խախտում կա, բնականաբար, այո, պատժվելու են: Պատասխանատվությունը ենթադրում է դադարեցումից մինչև նկատողություն, խիստ նկատողություն, նայած՝ ինչ աստիճանի է մեղավորությունը, և նայած, թե այդ դատական վճռի հետևանքով ինչ մակարդակի խախտում է իրականացրել դատավորը»,- ասել է Մինասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT