Երևան
12 °C
Չեչնիայում դիմակավորված անձինք հարձակվել են «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինայի և փաստաբան Ալեքսանդր Նեմովի վրա, որոնք պաշտպանում են չեչեն ակտիվիստների մորը՝ Զարեմա Մուսաևային։
The Insider-ը գրում է, որ հարձակվողները կանգնեցրել են մեքենան, որով լրագրողն ու փաստաբանը մեկնում էին օդանավակայանից Գրոզնի, դաժան ծեծի ենթարկել նրանց և ոչնչացրել սարքավորումներն ու փաստաթղթերը։
Երկուսն էլ հիվանդանոցում են հայտնվել ծանր վնասվածքներով, Նեմովը դժվարությամբ է կարողանում խոսել և շարժվել, Միլաշինայի մատները կոտրված են, սափրել են նրա գլուխը և ողողել փայլուն կանաչ նյութով։ Լրագրողի գործընկերները հայտնել են, որ նա գտնվում է ծանր վիճակում և առանց հատուկ մեքենաների չի կարող տեղափոխվել։
Ինչ գործով են միավորվել լրագրողն ու փաստաբանը
Միլաշինան և Նեմովը մեկնել են Գրոզնի՝ Զարեմա Մուսաևայի վերաբերյալ դատավճռի համար, որը պետք է կայացվեր այսօր՝ հուլիսի 4-ին։ Նա նախկին դատավոր Սայդի Յանգուլբաևի կինն է և չեչեն ակտիվիստների մայր, որը մեղադրվում է ուժայինների վրա «հարձակվելու» համար։ Հունիսի 15-ին մեղադրող կողմը նրա համար 5,5 տարվա ազատազրկում է պահանջել։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ նա Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ոխերիմ թշնամիներից մեկն է:
Այսօր կայացած դատական նիստում կինը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
«Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինայի վրա հարձակում գործած անձինք կոտրել են նրա մատները, երբ պահանջել են վերջինիս հեռախոսի գաղտնաբառը, իսկ նա հրաժարվել է տալ այն»։ Այս մասին իր տելեգրամ-ալիքում հայտնել է Քսենյա Սոբչակը:
Ծեծի ենթարկված լրագրողը
Նրա խոսքով՝ Միլաշինայի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք։ Լրագրողին ծրագրվում է Չեչնիայից տեղափոխել Վլադիկավկազ (Հյուսիսային Օսիա)։
«Նովայա գազետա»-ն էլ հայտնում է, որ Միլաշինային ու Նեմովին ոտքերով հարվածել են ու մահակներով ծեծել։ Միլաշինան մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը, նա ենթարկվել է ՄՌՏ հետազոտության, սակայն արդյունքների մասին չի հաղորդվում։ Նեմովը ոտքի կտրած-ծակած վերք ունի, սակայն վերջինս մտադիր է մասնակցել դատական նիստին, ինչի համար կրկին կմեկնի Գրոզնի։
Հրատարակությունը հայտնում է նաև, որ խմբագրության խնդրանքով իրավիճակին միջամտել է մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ Ըստ Team Against Torture-ի՝ Միլաշինան հեռախոսով խոսել է Մոսկալկովայի հետ:
Տուժածներին տեսնելու համար հիվանդանոց է եկել ոստիկան, սակայն Միլաշինան ու Նեմովը հրաժարվել են խոսել նրա հետ, քանի որ դրա մեջ իմաստ չեն տեսել:
Կադիրովը խոստացել էր բանտ Յանգուլբաևին, պատիժ՝ նրանց ընտանիքին պաշտպանողներին
Կադիրովը ավելի վաղ խոստացել էր, որ Յանգուլբաևի նախկին կինը, ինչպես նաև նրանց ամբողջ ընտանիքը այսպես թե այնպես հայտնվելու է բանտում:
«Ինչպես էլ լինի, ես հայտարարում եմ, որ այս ընտանիքին տեղ է սպասում կա՛մ բանտում, կա՛մ ընդհատակում։ Եվ դա արդեն ինձնից կախված չէ։ Ես գիտեմ հասարակության տրամադրությունները. Քանի դեռ գոնե մեկ չեչեն ողջ է, այս ընտանիքի անդամները չեն կարողանա ազատ քայլել, վայելել կյանքը, այնքան խորը վիրավորված է մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի պատիվը»,- որոշ ժամանակ առաջ հայտարարել է Չեչնիայի ղեկավարը։
Վտարված դատավորն ու ազատազրկման դատապարտված կինը՝ Մուսաևան
Ազատազրկման դատապարտված կինը՝ Մուսաևան, իրավապաշտպաններ Աբուբաքար և Իբրահիմ Յանգուլբաևների մայրն է։ Քննիչների տվյալներով՝ նախորդ տարվա հունվարի 21-ին հերթապահ մասի մոտ նա իբր «կոպիտ և անպարկեշտ խոսքեր է ասել հերթապահ մասի դիմաց գտնվող քաղաքացիներին», «ցուցաբերել ագրեսիա, վիրավորել մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը»։ Թաղային ոստիկանը մոտեցել է կնոջն ու ասել, որ նա օրենք է խախտում, ուստի ստիպել է խուլիգանության վերաբերյալ վարչական արձանագրություն կազմել։ Դրանից հետո, ըստ ոստիկանի, Մուսաևան հարձակվել է իր վրա, քերծել դեմքն ու ծեծել։
Չեչնիայի Գերագույն դատարանի նախկին դատավոր Սայիդի Յանգուլբաևը և նրա դուստր Ալիան անցյալ տարեվերջին լքել են Ռուսաստանը։
2022 թվականի հունվարին Չեչնիայի ոստիկանությունը ներխուժել է Նիժնի Նովգորոդի բնակարան, որտեղ ապրում էր Սայդի Յանգուլբաևը կնոջ՝ Զարեմա Մուսաևայի հետ և բռնի տարել 59-ամյա կնոջը Գրոզնի՝ հարցաքննության, որտեղ նա, իբր, խարդախության գործով վկա է։
Յանգուլբաևի ընտանիքը կատարվածն անվանել է առևանգում։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Տելեգրամ»-ի ալիքում պնդել է, որ Յանգուլբաևին երեք անգամ ծանուցագիր է ուղարկել՝ պահանջելով ներկայանալ Գրոզնի։
Այնուհետև Կադիրովը դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարանին՝ խնդրելով Յանգուլբաևին բացառել դատավորների շարքից, «հեռացնել նրան ռեզերվից և ամբողջությամբ ջնջել նրա անունը դատական մարմնի պատմությունից»։ Փաստացի, այդպես էլ եղել է:
Ի դեպ, դատավորի ընտանիքի նկատմամբ թշնամանք կա ամբողջ Չեչնիայի տարածքում: Պետդումայի՝ Չեչնիայինց ընտրված պատգամավոր Ադամ Դելիմխանովը, օրինակ, հայտարարել է, որ կկտրի Յանգուլբաևի հարազատների գլուխները:
«Իմացե՛ք, որ գիշեր-ցերեկ, չխնայելով մեր կյանքը, ունեցվածքն ու սերունդը՝ մենք ձեզ կհետապնդենք, մինչև ձեր գլուխները կտրենք և սպանենք ձեզ, ոչնչացնենք աշխարհից»,- հայտարարել է պատգամավորը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ազգային հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ-ն հրապարակել է թարմացված աղյուսակը
Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր. Կոբախիձեի հայտարարությունից հետո Վրաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել
Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Զուրաբիշվիլի
Ինչու ՔՊ-ն որոշեց Գյումրիում գնալ նոր ընտրությունների, ինչ է փրայմըրիզը. մանրամասնում է Կոնջորյանը. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ
Դատարանի բակում իշխանափոխություն խոստացող Քոչարյանը հիշեցնում է երազում կորեկ տեսնող հայտնի թռչունին. Չախոյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր ռեկորդային ջերմություն է տարածվում
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է. Միրզոյան
Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը. Ավինյանն այցելել է տրանսպորտի կառավարման կենտրոն
Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում
Վանաձորում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Թանկարժեք «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը Հայաստանում է. քանի մարդու է այն տրամադրվում
Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. վարչապետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջության համար. խստացվում է ամենապահանջված ըմպելիքների վաճառքը
Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ
16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան և այլ ռազմամթերք. քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)
Ժամանակավոր կարգելվի ցորենի, գարու և այլ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը
Վրաստանը մինչև 2028-ը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և դրամաշնորհներից. Կոբախիձե
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ծառայություններ կմատուցի Սյունիքում և Վայոց ձորում
Հնդկաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել
Չես կարող գյուղից լինել և հողը չսիրել. «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն ջերմոց է հիմնել (տեսանյութ)
Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ինչ է զգուշացնում ոստիկանությունը (տեսանյութ)
Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 700 հայկական բեռնատար կա հերթում
Նոր ընտրություններ և պատժամիջոցներ. ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պուտինը նշել է՝ վերադարձի հույս կա
ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել. Պուտին
Քրեական ոստիկանության մոտ ավտոմեքենաներ են բախվել. երկուսը կայանված են եղել
Եթե կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, մանդատ թողնելը չի քննարկվել. Քոչարյանը՝ Նազարյանի մասին
Ինչպես դառնալ Գյումրու նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու. վարչապետը մանրամասնել է
Սևանա լճում սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել
Հաստատվել են բակալավրի, առկա և հեռակա կրթության 2025-26-ի մասնագիտությունները և ընդունելության քննությունները
ՀՀ օրհներգը կատարվում էր աղավաղված, անորակ ձայնագրություններով, նոր տարբերակ կլինի. Դանիելյան
Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց
«Պարո’ն Քոչարյան, նաուշնիկները հանեք», «Խանգարո՞ւմ եմ». լեզվակռիվ դատական նիստի ընթացքում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 28-ին
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության խորացման մասին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT