Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը հայտարարություն են տարածել

14/07/2023 schedule21:48

Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր՝ ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները հայտարարություն են տարածել՝ կապված ադրբեջանական կողմի կրակոցների հետ։

«Սույն թվականի հունիսի սկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի Երասխ բնակավայրում կառուցվում է մետալուրգիական գործարան, որը բնապահպանական խնդիրներ է ստեղծելու իրենց երկրի համար: Մեր կողմից Հայաստանում հիմնադրված «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հունիսի 8-ին հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։

5 օրանց՝ հունիսի 13-ին, Ադրբեջանը սկսեց կրակել մեր կողմից կառուցվող գործարանի ուղղությամբ: Կրակոցները շարունակվում են մինչ այսօր: Այս ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել մեր 2 աշխատակիցները, վնասվել և շարքից դուրս են եկել ընկերության տրակտորը, կռունկն ու բեռնատարը: Դրանք ֆոտո և տեսանկարահանմամբ արձանագրվել և հրապարակվել են մեր կողմից: Վերոնշյալ փաստերն արձանագրել են նաև տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, միջազգային դիտորդներ և լրագրողներ:

Հարկ ենք համարում ընդգծել հետևյալ անկյունաքարային կետերը.

1. Կեղծ են պնդումները, որ Երասխում կառուցվող գործարանը էկոլոգիական խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար: Մեր գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ հանքաքարից մետաղ են արտազատում, այլ մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները ձուլելու արդյունքում վերածվում են ամրանների: Այս պարագայում չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի մթնոլորտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար: Թափոններ նույնպես չկան: Նմանատիպ գործարան այժմ աշխատում է նաև Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավելի երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել մեր գործարանում և գտնվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա։

2. Երասխ համայնքի բնակելի տները գտնվում են մեր գործարանից շուրջ 300 մետր հեռավորության վրա, իսկ ադրբեջանական ամենամոտ Հեյդարաբադ գյուղը 1.8 կմ հեռավորության վրա: Հետևաբար, Ադրբեջանի համար բնապահպանական խնդիր ստեղծելու նպատակ այստեղ չի՛ կարող լինել: Նմանատիպ գործարան կա նաև Հայաստանի Չարենցավան քաղաքում, որը 1.8 կմ շառավիղով ընդգրկում է ամբողջ քաղաքն ու հարակից գյուղը՝ իրենց տասնյակ հազարավոր քաղաքացիներով:

3. Գործարանն աշխատելու է ջրային հովացման համակարգով, որտեղ օգտագործվող ջուրը ներքին շրջապտույտի մեջ է և երբեք դուրս չի գալիս գործարանի տարածքից: Դա նման է մեքենայի շարժիչը հովացնող հեղուկին, որը երբեք դուրս չի գալիս մեքենայից: Արաքս գետը, որի հնարավոր աղտոտման մասին բարձրաձայնում են ադրբեջանցիները, գտնվում է գործարանից 6 կմ հեռավորության վրա: Եթե անգամ մենք դիտավորություն ունենանք գետն աղտոտելու, չենք կարող:

4. Մեր գործարանի վառարանի ծխնելույզն ունենալու է 33 մետր բարձրություն և եռաստիճան ֆիլտրման համակարգ, որի միջոցով բարձրացող օդը չի ունենալու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն: Դա հաստատվել է ՇՄԱԳ փորձաքննության ընթացքում, որը տևել է ավելի քան 6 ամիս:

Այսպիսով, Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ մենք չենք խախտել, քանի որ մեր կողմից կառուցվող գործարանի տեսակն ու արտադրողականության չափը չի՛ առաջացնում անդրսահմանային ազդեցություն:
Այս պնդումներն ապացուցելու համար պատրաստ ենք աշխատանքային կարգով քննարկել միջազգային փորձագետների հետ ինչպես առերես հանդիպման, այնպես էլ հեռահար ձևաչափերով:

Վերոգրյալին հաջորդելու են մեր գործողությունները միջազգային իրավական հարթակներում, որոնց համար մենք չենք խնայի որևէ միջոց և պահանջելու ենք կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում: Ընդգծենք, որ մենք ունենք բոլոր հիմքերը, այդ թվում՝ արձանագրված շուրջ 40 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:

Մեր այս հայտարարությունն անտեսելու և անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7433 դիտում

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից