Արդի հնարավորությունների կապիտալիզացիան ենթադրում է նոր, թվային ծառայությունների ներդրում և անվտանգության ապահովում

28/07/2023 schedule22:30

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի AmCham բիզնես ամսագրին տված հարցազրույցում ԿոնվերսԲանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում բանկային համակարգից հաճախորդների ակնկալիքներին, թվային ֆինանսական ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև ԿոնվերսԲանկի թվային գործիքակազմին վերաբերող հարցերի:

Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև

Կառավարման ինչպիսի՞ որակներ և հմտություններ են նպաստել Ձեր և ԿոնվերսԲանկի հաջողությանը:

ԿոնվերսԲանկի Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեցի բավականին հետաքրքիր ժամանակահատվածում, երբ ֆինանսական համակարգը բախվում էր նոր մարտահրավերների: Միաժամանակ, դա մի շրջան էր, երբ ռիսկերի զսպմանը միտված հավասարակշռված գործելաոճը պիտի զուգակցվեր ծառայությունների թվայնացմանը, նոր պրոդուկտների ու առաջարկների ներդրմանն ուղղված համարձակ քայլերով: Կարծում եմ՝ հաջողությամբ սկսել ենք այդ շրջանը, ինչի ապացույցն են թե՛ Բանկի նոր առաջարկները՝ հիմնականում թվայինտիրույթում, թե՛ գրանցվածարդյունքները:

Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետել անձնական և աշխատանքային կյանքի միջև հավասարակշռությունը պահպանելու համար՝ հաշվի առնելով Ձեր պատասխանատվության լայն շրջանակը որպես ԿոնվերսԲանկի Գլխավոր գործադիր տնօրեն:

Ճիշտ բաշխել ու կառավարել ժամանակը, ունենալ մասնագետների, համախոհների թիմ՝ որոշումների ընդունման պատվիրակված իրավունքով: Ես թվարկեցի մի քանի գործոն, որոնց շնորհիվ աշխատանք-անձնական կյանք կոնֆլիկտ չեմ ունեցել:

Նոր՝ թվային դարաշրջանում ԿոնվերսԲանկը հայտնի է իր նորարար լուծումներով և հաճախորդների համարգործարկած հարմարավետ թվային հարթակներով: Կպատմե՞ք այն հիմնական թվային նախաձեռնությունների մասին, որոնցով ԿոնվերսԲանկն առանձնանում է իր մրցակիցներից:

Թվայնացումը պահանջարկ է. հաճախորդի պահանջն է տարբեր ոլորտների ընկերություններից՝ այդ թվում բանկերից, ստեղծելու և ներդնելու թվային գործիքներ, որոնք կհեշտացնեն կյանքը, կօգնեն առանց հավելյալ ջանքերի ստանալ որակյալ ֆինանսական, բանկային ծառայություններ: Մյուս կողմից, որքանով շատ են օգտվում թվային գործիքներից, որքան ավելի շատ են զգում դրանց կիրառման հարմարավետությունը, այնքան մեծանում է պահանջարկը նոր թվային լուծումների նկատմամբ:

Քիչ պատմական անդրադարձ անեմ. ԿոնվերսԲանկը Հայաստանում առաջինն է ներդրել Մոբայլ հավելվածը, ինչը ոչ միայն նպաստեց Բանկի համապատասխան իմիջի ձեւավորմանը, այլև պարտավորեցրեց զարգանալ, լինել մի քայլ առաջ: Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում մի քանի թվային հարթակում: Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ տեսանկյունից լավագույներից է և, բացի արդեն սովորական դարձած գործառնությունների ապահովումը, հաճախորդին հնարավորություն է տալիս վերահսկել կենսաթոշակային հաշիվը, կառավարել բաժանորդագրությունները Visa stop payment համակարգիմիջոցով, գնել պարտատոմս: Ի դեպ, ոչ միայն գնել, այլև դառնալ պարտատոմսի սեփականատեր՝ առանց բանկ այցելելու. Մեր ներդրված լուծման շնորհիվ անգամ դեպոզիտար հաշիվը բացվում է Հավելվածի միջոցով հայտի լրացմամբ:

Այսօր մենք աշխատում ենք այլ գործիքների, թվային լուծումների մշակման ուղղությամբ, որոնք, կարծում եմ, կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հաճախորդներին:

Թվային դարաշրջանը բիզնեսին կորպորատիվ հաճախորդների փորձառությունը մեծացնելու լայն հնարավորություններ է ընձեռում: Ինչպե՞ս է ԿոնվերսԲանկն օգտագործում այդ հնարավորությունները հաճախորդների գոհունակության և ներառականության մակարդակը բարձրացնելու համար:

Բիզնես հաճախորդների համար ֆինանսների կառավարման և ֆինանսական գործառնությունների րականացման հարմարավետ միջավայրի ստեղծման նպատակով մենք ներդրել ենք մի քանի թվային գործիք: Converse Business-ը ֆինանսների կառավարման հարմարավետ ու պարզ հավելված է բիզնեսի համար՝ գործառույթների պատվիրակման, ֆինանսների շարժը դիտելու, տարբեր գործարքներ կատարելու հնարավորությամբ: Իսկ ծառայությունների, առևտրի ոլորտի կամ առաքմամբ զբաղվող ընկերություններին առաջարկում ենք նաև C-POS և C-PAY նորարար թվային լուծումները, որոնք հեշտացնում են անկանխիկ վճարումների ընդունումը:

Ֆինտեխ և առցանց բանկային ծառայությունների զարգացմամբ ֆինանսական անվտանգությունն ու վստահությունը ֆինանսական կառույցների նկատմամբ դարձել են կարևոր մտահոգություններ: Ինչպե՞ս է ԿոնվերսԲանկն ապահովում իր թվային հարթակների անվտանգությունը, թվային տիրույթում ինչպե՞ս եք ձևավորում և պահպանում հաճախորդների վստահությունը:

Թվային նոր գործիքները, այո, հարմարավետության հետ մեկտեղ ստեղծում են նաև անվտանգային նոր մարտահրավերներ, որոնք, լավագույն սցենարում, պետք է կանխատեսել ու կանխարգելել: Թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ՝ մենք պարբերաբար թարմացնում ենք նաև անվտանգությունն ապահովող գործիքակազմը:  ԿոնվերսԲանկում գործարքների անվտանգությունն ապահովված է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան:

Ավելին, վերջերս ներդրվեց վստահելի սարք համակարգը, ինչի շնորհիվ հաճախորդները նույնականացվում են նաև թվային հարթակ մուտք գործելու սարքով, իսկ կասկածի պարագայում համակարգը արգելափակվում է:

Այնպեսոր, ԿոնվերսԲանկի հաճախորդների ֆինանսական միջոցներին երրորդ անձանց հասանելիության հնարավորության ռիսկը գրեթե ամբողջությամբ զսպվում է:

Մեր գործելաոճն այն է, ինչ բնորոշ է բոլոր պատասխանատու կառույցներին. հնարավոր վտանգների առաջ միայնակ չթողնել հաճախորդին, անել հնարավորը, որ Բանկի հաճախորդ լինելը նրա մոտ ասոցացվի ոչ միայն բանկային գործարքներ կատարելու հնարավորության, այլ անվտանգության, վստահության և պաշտպանվածության հետ:

Թվային միջավայրը շարունակում է զարգանալ. ինչպիսի՞ միտումներ եք ապագայում կանխատեսում բանկային ոլորտում, և ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ԿոնվերսԲանկը նոր իրողություններին հարմարվելու ու նոր հնարավորություններն օգտագործելուհամար:

Փոխակերպումների դարաշրջանում կարևորվում է ոչ միայն նոր ծառայությունների ներդրումը, այլև դրանց մատուցումը պատշաճ որակով և սեղմ ժամկետում: Հաճախորդը չպետք է զգա այն քայլերը, որ իրականացնում է գործարք կատարելու համար՝ սմարթֆոնի ակտիվացում, Մոբայլ հավելված մուտք և այլն: Նա պիտի լինի իր համար սովորական, հարմարավետ միջավայրում, որտեղ ամեն ինչ պարզ է, հասկանալի, ապահով, աննկատու, միաժամանակ, թափանցիկ:

Ներդնել նոր ծառայություններ, կանխագուշակելով հաճախորդի վաղվա ցանկությունն ու կարիքը, և մատուցել որակյալ, պատշաճ ծառայություններ՝ ապահովելով հաճախորդի տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգությունը. սա է արդի հնարավորությունների կապիտալիզացիան:

Ելնելով Ձեր անձնական և մասնագիտական փորձառությունից՝ ի՞նչ խորհուրդ կտաք նոր մասնագետներին, որոնք ձգտում են էական ազդեցություն թողնել բանկային համակարգի վրա և անցում կատարել թվային դարաշրջանի:

Քայլեք ժամանակին համընթաց, մի խուսափեք նորարարություններից, յուրաքանչյուր աշխատավայրից քաղեք առավելագույնը, ստացեք ավելին, քան պետք է ձեր աշխատանքային պարտականությունների կատարման համար, կրթվեք, զարգացեք և Ձեր գիտելիքը կիրառեք հանուն բարօրության:

Ձեր ուղերձը AmCham համայնքին:

AmCham-ը կառույց է, որ միավորում է ոչ միայն տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների, կառույցներ, այլև հարթակ, որը միավորում է առաջադեմ, նորարար մտածողությամբ մարդկանց: Կարծում եմ, որ միավորելով մեր ջանքներն ու հնարավորությունները, կարող ենք մեծ ներդրում ունենալ մեր երկրի ապագայի կերտման հարցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6748 դիտում

Մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին

Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար

430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին

Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել

ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը

Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը

Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը

Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը

Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն

Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան

Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է

Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար

Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև

«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս

Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է

Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի

Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը

Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ

Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին

Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ

Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան

Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը

Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ

Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար

Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ