Դատախազը մերժել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները

11/08/2023 schedule18:32

Քրեական վարույթով հսկող դատախազը, քննարկելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, քրեական վարույթով մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ տարբեր ոլորտներում ավանդ ունեցող անձանց նույնաբովանդակ միջնորդությունները, որով վերոնշյալ անձինք խնդրել են մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացրել:

«Այս կապակցությամբ Դատախազությունն ընդգծում է, որ քրեական վարույթով իրականացվող նախաքննությամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու և հետագայում դա փոխելու կամ վերացնելու հիմքերն ու կարգը սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքով:

Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունները և վերլուծելով դրանք քրեական վարույթով ձեռք բերված փաստական հանգամանքների համատեքստում՝ դատախազը գտել է, որ թե՛ ներկայացված միջնորդություններում, և թե՛ նախաքննության ներկա փուլում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությամբ, չի հաստատվել, որ մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ընթացքում փոխվել կամ վերացել են խափանման միջոցի իրավաչափության պայմանները:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, գործարար Արման Պետրոսյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ: Փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի կազմակերպիչը՝ Արմեն Սմբատյանը, քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո խմբի անդամների հետ կազմակերպել է մի քանի հանդիպում և վերջիններիս զգուշացրել, որ նախաքննական մարմիններում նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու վերոնշյալ դեպքը հիմք է հանդիսացել եզրահանգելու, որ մեղադրյալների համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ: Դրանով պայմանավորված՝ նախաքննական մարմինը հայր և որդի Սմբատյանների և գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Նման պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է 2023 թվականի հուլիսի 29-ին, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կչեզոքացնեին վարույթն իրականացնող մարմնի ողջամիտ մտավախություններն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի պատշաճ վարքագիծը, հետևաբար՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված անազատության հետ կապված խափանման միջոցի անհրաժեշտությունը շարունակում է լինել առկա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուների միջնորդություններում բացակայում են հետադարձ հասցեները, ինչի արդյունքում Դատախազությունը զրկված է որոշումը կողմերին տրամադրելու հնարավորությունից, տեղեկացնում ենք, որ հսկող դատախազի որոշման պատճենը կտրամադրվի դիմումատու(ներ)ին՝ Գլխավոր դատախազություն ներկայանալու կամ Դատախազությանը հասցե(ներ) տրամադրելու դեպքում»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1105 դիտում

Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Այ բալամ, պարտվելուց առաջ գոնե ռինգ մտեք. Սաֆարյանը՝ ՀՀ նախկին նախագահների՝ բանավեճից հրաժարվելու մասին

Ձվածեղը սարքել ես՝ մարդդ կերել ա, տեսել ենք, բայց որ տղադ ա կերել՝ չենք տեսել. նպատակը մտքի հեղինակին օգնելն է

Եթե մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին. Իոաննիսյան

Նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, ես վճռական եմ. Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը

Վարչապետի՝ բանավեճի հրավերը նախկին նախագահների համար լավ առիթ է՝ հիմնավորելու իրենց մեղադրանքները. Չախոյան

Քննարկվել են փակ հաստատություններում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրները

Որն է «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը. Աննա Հակոբյանը մանրամասնել է

Սպանդանոց է, գնալու եմ մինչև վերջ. «Արթկոսմեդ» կլինիկայում «սարսափ ֆիլմ» հիշեցնող տեսարան է. տեսանյութ

2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

ԱՄՆ-ում դեսպան Մակունցը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2025-ի ռազմավարական ծրագրերն ու անելիքները

Մեքենաներ են բախվել. «Ֆոլկսվագեն»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, կան վիրավորներ

Շրջանառությունից հանվել է տնտեսվարողի կողմից իր տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ. Անդրեասյան

Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր են քննարկվել. ՏԿԵ նախարարն այցելել է ՀԱԵԿ

Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. պաշտպան

ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է

Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը

Չինաստանում ամբոխի մեջ մխրճված վարորդը դատապարտվել է մահապատժի

Դեսպան Կոպիրկինը Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի նամակը

Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին

Բոլորով պետք է ձևավորվենք հանրային պահանջ, որ սրճարաններում չծխելու օրենքը պահպանվի. Նանուշյան

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից

Հայտնաբերվել է ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալը

Դեսպան Քվինն ու ՏԿԵ նախարարը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

Պերուում տեղացի թմրավաճառների ձերբակալությունը գլխավորել է Գրինչի հագուստով ոստիկանը. տեսանյութ

Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է, 2025-ին պետք է օրակարգով ինտենսիվ զբաղվել. վարչապետ

Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել

Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում

Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց

2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել