Երևան
12 °C
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը շարունակում է այն կարծիքին մնալ, որ Ռուսաստանը, Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, խնդիր է դրել իր առջև Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացնելու, և երկրորդ տեսակետ լինել չի կարող:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ռուս խաղաղապահների այն հայտարարություն-սպառնալիքներին, թե, այսպես ասած, ԲՏՌ-ներով կանցնեն ԼՂ ակտիվիստների վրայով՝ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը բացելու համար:
«Չեմ զլանա կրկնել, որ արցախցիների գլխում բան պիտի փոխվի, և հենց Արցախից պիտի ռուս խաղաղապահներին անվստահություն հայտնեն: Տարածաշրջանում իբրև թե խաղաղապահ գործառույթ իրականացնող օկուպացիոն խումբը զբաղված է տարածաշրջանը էթնիկ հայերից դատարկելու դավադիր գործողությամբ, սրան պետք է անվստահություն հայտնել, միջազգային խաղաղարար ուժեր հրավիրել տարածաշրջան: Արցախում արդեն կան այդպիսի ուժեր, ովքեր փորձում են այդ գաղափարն ու ծրագիրն առաջ տանել: Ցավոք, դրանք սահամանափակվում են Արթուր Օսիպյանով և նրա շուրջ համախմբված հատուկենտ արցախցիներով, բայց հույս ունենանք, որ Արցախի մեր հայրենակիցները խորը քնից կարթնանան և այդ ռուբենվարդանյանական, դաշնակ՝ թաթար-մոնղոլական խմբերը, որ ծվարելն են ԼՂ-ում ու ԼՂ մեր հայրենակիցներին խաբեության մեջ են պահում, ի վերջո ուշքի կգան»,- ասում է քաղաքագետը:
Ըստ Մկրտչյանի՝ եթե ԼՂ բնակչությունը կարծում է, որ ռուսները մնալու են տարածաշրջանում, ապա չարաչար սխալվում են, և դրա վառ վկայությունն Էրդողանի պահանջն է ՌԴ-ին, որ այդ զորքերը պիտի դուրս գան ժամանակը լրանալուն պես:
«Մեղադրել բացառապես ադրբեջանցիներին սրիկայություն է, որովհետև Լաչինի միջանցքը եղել է ՌԴ տիրապետության տակ գտնվող տարածք, և այս ամբողջ «կինոն»՝ ռուսական «բորշը», որ նրանք եփել են Արցախում, սկսվել է ռուսների՝ Լաչինը հանձնելուց հետո: Այսինքն՝ ադրբեջանցիների հետ հավասար, ինչ-որ տեղ անգամ ավելի շատ մեղավոր են ռուսները, և սա չնկատելու համար առնվազն արցախցիների և ընդհանրապես հայ ժողովրդի թշնամին պիտի լինես»,- ասում է նա:
Անդրադառնալով ԼՂ հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որը կայանալու է այսօր՝ քաղաքագետը չի կարծում, թե այն կարող է բեկումնային լինել:
«ՄԱԿ-ը ՀՀ-ի դեմ էլ ժամանակին ընդունել է 4 բանաձև, ի՞նչ տվեց դա Ադրբեջանին, ոչինչ: Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում՝ պարտադիր կիրառման ուժով, ի՞նչ է տվել դա մինչև այսօր, ոչինչ. հերթական բարոյական հաղթանակը կարող ենք արձանագրել: Ասեմ ավելին՝ մտավախություններ ունեմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՌԴ-ն կօգտվի իր՝ վետո կիրառելու իրավունքից, և, Աստված մի արասցե, եթե ՌԴ-ն ընտրի այդ ճանապարհը, ինքս լինելու եմ ՀՀ այն քաղաքացին, որ ամեն ինչ անելու է՝ ռուսական «սապոգը» ՀՀ տարածքից դուրս հանելու համար»,- ընդգծում է նա:
Հարություն Մկրտչյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ միջազգային հարաբերություններում իրեն վաճառել է:
«Երբ որ պետք է, չափից ավելի ռուսամետ պետություն է, երբ պետք է, չափից ավելի՝ եվրոպամետ: Ադրբեջանական կողմը միջազգային հարաբերություններում խաղում է ի տարբերություն մեզ: Մենք որդեգրել ենք հավերժ բարեկամների սկզբունքը և այդ սկզբունքով 300 տարի շարունակ անընդհատ կորցնում ենք, մատաղացու գառի կարգավիճակում հայտնվում: Մեր ու ադրբեջանցիների տարբերությունն այն է, որ նրանք հասկանում են՝ քաղաքականության մեջ կան հավերժ շահեր, իսկ մենք հակառակը, թե քաղաքականության մեջ կան հավերժ բարեկամներ, և դա ՌԴ-ն է»,- ասում է զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հասարակության շրջանում այդ ընկալումը 2020 թվականի պատերազմից հետո արմատապես վերացել է. «Բայց այդքանից հետո շարունակել մնալ ՀԱՊԿ անդամ, որևէ քայլ չանել ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, 600 հազարից ավելի ռուս փախստականների տեղավորել ՀՀ-ում, սրա բացատրությունը օրվա իշխանությունը կարո՞ղ է տալ»:
Միաժամանակ Մկրտչյանը նշում է՝ հասկանում է՝ իշխանության ձեռքերը ինչ-որ առումով կապված են՝ 120 հազար էթնիկ հայ այս պահին պատանդի կարգավիճակում Է ռուսների ու ադրբեջանցիների ձեռքում, բայց, նրա կարծիքով, եկել է համընդհանուր վճռական գործողություններ կատարելու ժամանակը. «Այդ վճռական գործողությունները ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու քայլերն են, դրանից հետո միանշանակ մանևրելու տեղ կունենանք, քաղաքակիրթ աշխարհի հետ ավելի խորը ու համապարփակ հարաբերություններ ձևավորելու դաշտ կստեղծվի: Մենք ուրբաթ օրը երեկոյան պատրաստվում ենք մի խումբ ակտիվիստների հետ հանրահավաք անել ՌԴ դեսպանատան դիմաց: Հորդորում եմ բոլոր սրտացավ և ԼՂ-ի ու արցախցիների համար մտահոգ մարդկանց միանալ նախաձեռնությանը»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնից, թե՞ անմիջապես Կիևից
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ
Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ
Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերվել
ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ
«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար
Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT