Երևան
12 °C
«Դա խոսում է քննադատողների ինտելեկտուալ մակարդակի մասին, որը պլինտուզից էլ ցածր է: Այդ մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, թե պետությունն ինչ է, նաև չեն հասկանում, թե կոնկրետ մեր պետությունը ինչ խնդիրների առաջ է կանգնել և ինչ խնդիրներ պետք է լուծի. զբաղված են ուղղակի հիմար-հիմար խոսելով»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին Գորիս համայնքի ղեկավարի՝ Առուշ Առուշանյանի հասցեին հնչող մեղադրանքներն ու քննադատություններն այն բանի համար, որ նա օրերս համայնքում ընդունել էր ՀՀ վարչապետին, սեղմել նրա ձեռքը: (-Խմբ. նկատենք, որ մինչ այս Առուշանյանը աչքի էր ընկնում գործող Կառավարությանը ընդդիմանալով):
«Կարելի է վարչապետին էլ տարբեր ձևերով վերաբերվել, Գորիսի քաղաքապետին էլ: Բայց, ի վերջո, եթե կա գոնե նվազագույն ընկալում, որ գործ ունես պետության հետ՝ մի դեպքում քաղաքից մանդատ ունեցող քաղաքապետի, մյուս դեպքում՝ երկրից մանդատ ունեցող վարչապետի, ապա նվազագույն պատկերացման պարագայում այս ամենը հասկանալն այդքան էլ դժվար չէ: Բայց եթե այս քայլն այդքան անհասկանալի է այդ մարդկանց համար, մնում է միայն ցավակցել»,- նկատում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ Գորիսի քաղաքապետը, ելնելով ուղղակի պարզ տրամաբանությունից, համագործակցում է ՀՀ կառավարության հետ, ինչը բխում է նրա պարտականություններից. «Իրեն ձայն տված քաղաքացիների առաջ սա լա՞վ է, թե՞ վատ, իհարկե, լավ է, մնացած խոսակցությունները սակավամիտների նեղ խմբակի մռթմռթոց է»:
Խոսելով խորհրդարանական ընդդիմության մասին՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատում է՝ դրանք ընդդիմություն չեն, այլ ֆաշիստական Ռուսաստանի օրակարգի սայլին լծված «ավանակներ», որոնք չեն կրում որևէ պատասխանատվություն իրենց արածի համար:
Հարցին՝ ո՞ւր կարող է տանել այս մոտեցումն ու քաղաքականությունը, քաղաքագետն ասում է. «Մինչև այդ խմբակների վերջնական քաղաքական ինքնասպանություն, որովհետև այլ բան նրանց ուղղակի թույլ չի տրվելու. ո՛չ իրենց է թույլ տրվելու, ո՛չ իրենց այդ խմբակներին, ո՛չ էլ իրենց հանցագործ «հայրիկներին»: Այո, ես դա տրամաբանական եմ համարում, ինչի մասին մեր կուսակցությունը հայտարարություն է արել, որ առաջիկա ժամանակաշրջանում հրատապ կարգով մեզ անհրաժեշտ են նոր խորհրդարանական ընտրություններ»:
Մեհրաբյանի խոսքով՝ պետք է խորհրդարանը ընտրական ճանապարհով մաքրել «աղբից», որովհետև երկրի առաջ այսօր չափազանց կենսական կարևոր մարտահրավերներ են, և դրանք այս վիճակով չենք կարող հաղթահարել:
Հարցին՝ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ վերոնշյալ երկու խմբակցությունները, անկախ իրենց քաղաքական անցյալից, կարողացան տեղ ապահովել ԱԺ-ում որպես ընդդիմություն, այս դեպքում նույնը հնարավոր չէ՞, քաղաքագետը բացասական պատասխան է տալիս և պնդում, որ նրանք այդ հնարավորությունն այլևս չունեն:
«Իրենք են իրենց դուրս դրել, հիմա այդ դուրս դնելը պետք է ձևակերպել նաև մանդատով: Իրենք իրենց բազմապատկել են զրոյի և հավասարվել են զրոյի, այլևս շանս չունեն ԱԺ-ում հայտնվելու, և մեզ պետք է նոր պառլամենտ՝ առանց քաղաքական մթնոլորտն ապականող գործողությունների, առանց օտարի լծին լծված ինչ-որ սուբյեկտների, որոնք մինչև 2026 թվականը պետք է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանան: Չի լինելու նման բան, չպետք է թույլ տանք»,- կարծում է Մեհրաբյանը:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT