ՌԴ-ում կործանված ինքնաթիռի զոհերը «Վագներ» ՄՌԿ ողջ հրամանատարությունն է, աղետից առաջ օդում 2 պայթյուն է հնչել

24/08/2023 schedule09:55

Տվերի մարզում կործանված Embraer-135 ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա օգնական Դմիտրի Ուտկինը՝ «Վագներ» մականունով, որը համարվում է ՄՌԿ-ի հիմնադիրը։

Ցուցակը հրապարակել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ 

Սերգեյ Պրոպուստին - այդ անունով անձը նշված է «Խաղաղարար» (արգելափակված Ռուսաստանում) կայքի տվյալների բազայում՝ որպես «Վագներ» ՄՌԿ զինյալ,

Եվգենի Մակարյան - նմանատիպ ազգանունով անձը նշված է «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում՝ որպես «Վագներ» ՄՌԿ զինյալ,

Ալեքսանդր Տոտմին - նույնպես «Վագներ» ՄՌԿ զինյալ,,

Վալերի Չեկալով - նշվում է որպես «Վագներ» ՄՌԿ լոգիստ՝ «Ռովեր» տարբերանշանով,

Դմիտրի Ուտկին - «Վագներ» ՄՌԿ հիմնադիր,

Նիկոլայ Մատուսեև - բազայում տվյալներ չկան,

Եվգենի Պրիգոժին - գործարար է, «Վագներ» ՄՌԿ ղեկավար,

Ալեքսեյ Լևշին - կործանված բիզնես դասի ինքնաթիռի հրամանատար,

Ռուստամ Քարիմով - երկրորդ օդաչու,

Քրիստինա Ռասպոպովա - բորտուղեկցորդուհի.

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ EBM-135BJ թռիչքը տեղի է ունեցել օդային տարածքից օգտվելու թույլտվությամբ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր բիզնես ինքնաթիռը, որը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր մեկնում: Ինքնաթիռի վթարի փաստով ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 263-րդ հոդվածով՝ «Երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը»։

Նշենք՝ ինքնաթիռի անկմանն ականատեսները լրատվամիջոցներին պատմել են, որ մինչ անկումը և գետնին բախումը՝ լսվել է երկու ուժեղ պայթյուն։

Վթարի ենթարկված ինքնաթիռն ունի RA-02795 բորտի համարանիշ։ Այս համարանիշով օդանավը մասնավոր է, պատկանում է Եվգենի Պրիգոժինին։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունն ավելի վաղ հաստատել էր, որ ինքը Պրիգոժինը եղել էր կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում։ Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի պատճառը ահաբեկչական հարձակումն է եղել։

«Վագներ» ՄՌԿ-ի հետ անմիջական կապ ունեցող «Տելեգրամ» ալիքը պնդում է, որ Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է հակաօդային զենքով (այդպիսի համարձակ ենթադրության համար, իհարկե, ծանր ապացույցներ են պետք):

Մինչ ռադարից անհետանալը՝ թռիչքի 18 ժամ 11 րոպեին, ինքնաթիռը գտնվել է 8,5 կմ բարձրության վրա, թռել ժամում ավելի քան 500 կմ արագությամբ։ Վերլուծաբանները մատնանշում են ինքնաթիռում անսարքությունների բացակայությունը, ինչի պատճառով օդանավը կարող է աստիճանաբար կորցնել արագությունն ու բարձրությունը։ Մահացու դեպքը տեղի է ունեցել հավանաբար հենց օդում։ Այս մասին հայտնում են նաև ականատեսները։

Մեկ այլ ինքնաթիռ, որը նույնպես պատկանում է Պրիգոժինին և եղել է օդում, շրջվել է Մոսկվայի շրջանի վրայով և շարժվել դեպի օդանավակայան։

Պետդումայի պատգամավոր Եվգենի Պոպովը հայտարարել է, որ տեղի ունեցածը «ահաբեկչական հարձակում է Ռուսաստանի երկնքում», որը պետք է հետաքննվի, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Ռադովկա» ալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, գրում է, որ ավիավթարի հետևանքով Եվգենի Պրիգոժինի մահն այս պահին հաստատված չէ. թեպետ պաշտոնապես հրապարակվել է նրա անունը, նրա ճակատագիրն անհայտ է մնում։ Ըստ տեղեկատվության՝ Եվգենի Պրիգոժինը կարող էր մյուս ինքնաթիռում լինել:

Բանն այն է, որ նախկինում գաղտնիության նպատակով գործարարը պարբերաբար շփոթեցնում էր բոլորին, և քանիցս եղել են դեպքեր, որ Պրիգոժինը, իբր, ստուգվել է մի ինքնաթիռով թռչելիս, բայց այդ ժամանակ նստել մեկ այլ ինքնաթիռ։

Միաժամանակ, բիզնես ինքնաթիռները վայրէջքից առաջ ուշադիր ստուգվում են, նշումներ արվում հատուկ թերթիկի վրա։

Վնուկովո-3 VIP սրահում մեկնման ժամանակ տեսախցիկներ կան, և օդանավակայանում կարելի է տեսնել, թե ով է դուրս գալիս դահլիճից: Նշենք, որ Պրիգոժինն ամբողջ «Վագներ» խմբի հրամանատարական կազմի հետ իսկապես երեկ Աֆրիկայից թռել է Ռուսաստան բիզնես դասի 2 ինքնաթիռով:

Ավիացիոն ոլորտը լուսաբանող լրագրողները նշում են, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը անսովոր արագ հաստատել է վթարված ինքնաթիռի ուղևորների մեջ Պրիգոժինի առկայությունը։

Հատկանշական է, որ պատահել է, երբ Պրիգոժինն արդեն մահացած է հայտարարվել ինքնաթիռի կործանումից հետո։ Առաջին անգամ դա եղել է 2019 թվականի հոկտեմբերի 13-ին Կոնգոյում։

Վթարի ենթարկված Embraer ինքնաթիռը, որը պատկանում էր Պրիգոժինին, համարվում է հուսալի և անվտանգ։ Պատմության մեջ միայն մեկ աղետ է եղել նման օդանավի մասնակցությամբ՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին Բրազիլիայում, բայց այն եղել է օդաչուի սխալի հետևանքով, երբ Embarer-ը օդում բախվել է Boeing 737 ինքնաթիռի հետ, ինչի հետևանքով զոհվել է 154 մարդ, Boeing-ը կործանվել էր, Embarer-ը՝ կարողացել վայրէջք կատարել:

Դեռևս չհաստատված տեղեկություններ կան, որ հենց վերջին պահին Պրիգոժինի օդանավի վրա թանկարժեք գինու տուփի տեսքով նվեր է բերվել, վարկածի համաձայն՝ այդ տուփում կարող է ռումբ եղած լինել:

Տպել
2837 դիտում

43 էջ և 134 կետ. BRICS-ի գագաթնաժողովում հռչակագիր է ընդունվել

Էրդողանը չի շարունակի մասնակցել ԲՐԻԿՍ-ին և կվերադառնա Թուրքիա. մանրամասներ

Բարսեղ Թումանյանը, Արմեն Խանդիկյանը, Լևոն Թոքմաջյանը, Հենրիկ Էդոյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

Չկալովկա գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Vienna Open»-ում

Թուրքական ավիաուղիները չեղարկել է թռիչքները դեպի Իրան

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը

Հայաստանի Առաջին խումբ․ մեկնարկել է 9-րդ տուրը

Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները շատ մոտ են. ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Պուտին-Էրդողան հանդիպում է կայացել

Անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունի. ԱԳՆ-ն՝ Անկարայի ահաբեկչության մասին

Կարևորվել է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը

Արմավիրում տևական ժամանակ ջուր չի լինի. հասցեներ

Գվատեմալայի կառավարությունը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը. դեսպան

Մեքենաներ են բախվել. «Գազել»-ը հարվածել է արգելապատնեշին և կողաշրջվել, կան վիրավորներ

Էրդողանը մանրամասներ է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից, ներկայացրել զոհերի ու վիրավորների թվերը

Այո՛, Օլյա, ես գնալու եմ նախագահական ընտրությունների. Լուկաշենկո

Որտեղ հնարավոր լինի, մենք ՀՀ սահմանը ֆիքսելու ենք՝ 1 մետր, կես մետր, 30 սանտիմետր, 85 միլիմետր. Փաշինյան

Տեսանյութում երևում է՝ կինը 2 երիտասարդի խնդրում է բացել տարան. ինչպես է կինը ներկել 44-օրյայի հերոսների դիմանկարները

Հայաստանի Հանրապետությունում հարաբերությունների կարգավորման գործիքը հեռախոսը չէ, օրենսդրությունն է․ ՀՀ վարչապետ

Զարմանքիս չափ չկա. ես պիտի հիշեցնեմ, որ Գառնիկ, դու Կիրանցի թեման ես, էս ին՞չ տրանսֆորմացիա է. Փաշինյանը՝ Դանիելյանին

Անձամբ կրթվել, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ. Աննա Հակոբյան (լուսանկարներ, տեսանյութ)

Արարատ Միրզոյանի տեղեկություններով՝ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է ՀՀ-ում իր առաքելության ժամկետի երկարաձգումը

Նախատեսվո՞ւմ է կարգավորումը տարածել նաև հանրային ծառայությունների ոլորտի վրա. Արուսյակ Մանավազյանի հարցը՝ սոցապնախարարին

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ. Զախարովա

Եվրաջասթի հետ ստորագրված համաձայնագիրը ՀՀ-ԵՄ հարաբերությունները քրեաիրավական ոլորտում նոր մակարդակ է տեղափոխում

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ. վարչապետ

COP29-ը լավ առիթ է տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար․ վարչապետ

BRICS գագաթնաժողովի օրակարգն ուղիղ առնչվում է նաև Հայաստանի Հանրապետությանը․ վարչապետ

Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Զինված հարձակում Անկարայում. կան զոհեր և վիրավորներ

Մեր երկխոսությունը զարգանում է դրական հունով. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Իրական Հայաստանի հայեցակարգը իրագործված է Կիրանցում, բոլորը կարող են տեսնել՝ բխո՞ւմ է, թե՞ չի բխում ՀՀ շահերից. վարչապետ

Կներեք, իսկ ի՞նչ է պատահել Գյումրիում, ասեք՝ ի՞նչ է կատարվելու՝ մենք էլ իմանանք. վարչապետը՝ Մհեր Մելքոնյանին

Դրական արձագանք չենք տա․ Միրզոյանը՝ 3+3-ը Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ դառնալու մասին

Հասկանում եմ՝ «Կիկոսի մահը» քիչ գրքերից է, որ կարդացել եք, բայց պետք չէ դրա սցենարը բերել այստեղ. վարչապետը՝ Քոչարյանին

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրվել Վիգեն Քոչարյանը

«Հայաստան» խմբակցության կողքերը, որ նայեք, կգտնեք․ Պապոյանը՝ ոսկու վերարտահանման իրական սեփականատերերի մասին

Հայկ Գրիգորյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ