Երևան
12 °C
Նոր ուսումնական տարվա մեկնարկից՝ վաղվանից, ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը ենթադրում է նաև դպրոցական դասագրքերի փոփոխություն։
Դեռ անցած տարվա նոյեմբերին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց դասագրքերի մրցույթ, որի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվեց, որպես դրամաշնորհ էլ սահմանվեց 6 միլիոն դրամը։ Ի վերջո, մրցույթն այս տարվա հունիսին ամփոփվեց, և ներկայացվեց 59 անուն դասագիրք, որոնցից որոշները փորձագիտական դրական եզրակացությամբ երաշխավորվել են տպագրության, որոշները՝ ոչ:
Չնայած այս ամենին՝ այժմ ստացվում է, որ նոր ուսումնական տարվա մեկնարկից՝ մինչև մեկ ամիս, որոշ դասարաններ կմնան առանց մի քանի դասագրքի, քանի որ նոր դասագրքերը դեռ չեն հասցրել ամբողջությամբ տպագրվել։ Որոշ դասագրքեր չեն լինի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում․ սրանք այն դասարաններն են, որոնցում ներդրվելու են հանրակրթության պետական չափորոշիչները։ Մասնավորապես՝ չեն լինի օտար լեզունների մի քանի գրքեր և որոշ այլ առարկաների:
Հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտը համակարգող ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասում է՝ նախարարության թեժ գծին ծնողներն արդեն ահազանգում են՝ «երեխաները մինչև նոյեմբեր առանց դասագիրք են մնալու, ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը» հարցադրումներով։ Փոխնախարարի խոսքով՝ դասագրքերի պակասը շատ լուրջ կրթական խնդիրների չի հանգեցնի, բայցի այդ՝ խոսք մինչև նոյեմբեր դասագիրք չունենալու մասին չէ։ Վերը նշված երեք դասարանների երեխաները դպրոցում գիրք չեն ունենա միայն մեկ ամիս՝ սեպտեմբերին։
«Դասագրքերի որոշակի խմբաքանակ տպարաններում մինչև սեպտեմբերի մեկը կբաշխվի դպրոցներին։ Կփորձենք այնպես անել, որ տպագրված քանակները ամեն շաբաթյա պարբերականությամբ առաքենք, որ գոնե ուսուցիչները էլեկտրոնային դասագրքերից օգտվեն մեկ ամիս։ Այս հարցը քննարկել ենք նաև դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան հանդիպումներին։ Ամբողջ դասագիրքը տպելու կարիք չկա, միայն անհրաժեշտ հատվածների դեպքում դպրոցը իր միջոցներով դրանք կտպի ու կտրամադրի երեխաներին։ Ամեն ինչ անելու ենք, որ չլինի այնպիսի իրավիճակ, երբ ծնողների համար խնդիր առաջանա։ Ընդամենը մեկ ամսվա կամ մի քանի շաբաթվա մասին է խոսքը, այլ ոչ թե երկու-երեք։ Ամեն դեպքում, փորձելու ենք բավականին արագ անել նոր դասագրքերի առաքման գործընթացը, որպեսզի դպրոցներում որակյալ կրթությունը նոր դասագրքերի միջոցով արվի»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասում է նա։
Դասագրքերը ստեղծվել են հանրակրթական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան: Դրանք ստեղծողները ևս առաջնորդվել են չափորոշչով և առարկայական ծրագրերով, որտեղ թեմաներն արդեն իսկ սահմանված էին: Եթե նախկինում, ըստ չափորոշչի, ուսումնական գործընթացի վերջնարդյունքը պետք է լիներ սովորողի գիտելիքը, ապա նոր չափորոշչով, որպես վերջնարդյունք, գիտելիքից բացի՝ կարևորվում են նաև կարողությունները, հմտությունները, արժեքային համակարգը։
Սվաջյանի խոսքով՝ այն երեք դասարանները, որոնցում սեպտեմբերի սկզբից որոշ դասագրքեր չեն լինի, ուսուցիչներին դրանք արդեն օնլայն տարբերակով հասանելի են։ Դասաժամի ընթացքում մանկավարժը, բացելով էլեկտրոնային մատյանը, անմիջապես կողքին կտեսնի նաև տվյալ առարկայի էլեկտրոնային դասագիրքը։ Նշված դասարանների համար էլեկտրոնային կլինեն օտար լեզուններին վերաբերող գրքերը։ Ըստ փոխնախարարի՝ մրցույթի ժամանակ այդպես էլ չեն ներկայացվել ռուսերենի, ֆրանսերենի, գերմաներենի նոր դասագրքերի տարբերակներ, կամ էլ շատ քիչ են եղել։ Մնացած բոլոր առարկանների դասագրքերը դպրոցներում առկա են։
Ըստ այդմ՝ 2-րդ դասարանի համար ներկայացվել էր 17 դասագրքի հայտ, որոնցից երաշխավորվել է 12-ը, 5-րդ դասարանում՝ 17 հայտից 14-ը, 7-րդ դասարանում՝ 25 հայտից 21-ը․ «17 տարի մեր երկրում դասագրքերի ստեղծման գործընթաց չէր իրականացվել, այդ պատճառով լուրջ խնդիր ունեինք դասգրքաստեղծ խմբերի ձևավորման հետ կապված, նաև դասագրքերի փորձաքննության կազմակերպման հետ։ Այժմ, երբ նոր չափորոշիչներով նոր դասագրքեր կլինեն, կհասկանանք, թե դրանք որքան արդյունավետ են, ունե՞ն խմբագրման կարիք, թե՞ ոչ, վերահրատարակման անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Կամ գուցե լինեն դասագրքեր, որոնք կհանվեն գործածությունից և նորից կկազմվեն»։
Այն առարկանները, որոնց համար նոր դասագրքերի տարբերակներ չեն ներկայացվել, որոշ ներկայացվածներն էլ չեն համապատասխանել պահանջներին, դրանց համար մշակվել են նաև ուսումնական նյութեր։ Նախկին գործող դասագրքերի ու առարկանների ուսումնական նյութերի համադրությամբ ուսուցիչները կազմակերպելու են դասապրոցեսը։ Փոխնախարարը վստահեցնում է՝ բոլոր մանկավարժները մանրամասն տեղեկացված են նոր գործընթացներին, բարդ է լինելու, բայց հաղթահարելու են։
«Բարդ է լինելու թե՛ նոր չափորոշիչների ներդրումը, թե՛ նոր դասագրքերի գործընթացը, բայց մենք կանխատեսել ենք բոլոր խնդիրները ու փորձել քննարկել բոլոր ճանապարհները խնդիրների լուծման համար։ Դասագրքերի ստեղծման մրցույթի ամփոփումից հետո բոլոր առարկանների դասագրքերը չեն, որ ներկայացվել են կամ երաշխավորվել են փորձաքննության արդյունքներով։ Փորձագետները ուսուցիչներ են եղել նաև, այդ մասով հայտարարել էինք մրցույթ, և 800 մասնակցից 600-ից ավելի մարդիկ են ընտրվել ու ստացել փորձաքննությանը մասնակից լինելու իրավունք։ Յուրաքանչյուր խմբում՝ առնվազն 8 մասնագետ: Խմբերում պարտադիր ընդգրկված են եղել տվյալ առարկան դասավանդողներ, հայոց լեզվի մասնագետ, մեթոդիստ, հոգեբան, նկարիչ և հիգիենիստ»,- մանրամասնում է Սվաջյանը։
Չնայած ընտրված մասնագետներին, միևնույն է, փորձաքննության փուլում ևս խնդիրներ են ի հայտ եկել, որոնք, ըստ փոխնախարարի, հաջորդ փուլին այլևս լուծված կլինեն։ Փորձաքննության փուլն էլ չհաղթահարած դասագրքերի մասով նորից մրցույթ կհայտարարվի։ Կրթության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում էլ կհայտարարվի 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցույթը, որ հաջորդ տարվա ուսումնական ամսին ամբողջությամբ պատրաստ ու հասանելի լինեն դպրոցներում։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով էլ՝ ԿԳՄՍ նախարարությունը չափորոշիչների ներդրման հարցում շտապողականություն է ցուցաբերել։ Ըստ նրա՝ որպեսզի նման պայմաններ չստեղծվեին, դասագրքերի տպագրությունը չուշանար, էլեկտրոնային դասագրքերի անհրաժեշտություն չլիներ, կարելի էր այս չափորոշիչները ներդնել մեկ տարի հետո։
«Սա մեծ խնդիր է, որովհետև վերջին 25 տարիների ընթացքում երբևէ նման խնդիր չի եղել, որ դպրոցներում մեկ ամսով կամ ավելի դասագիրք չլինի։ Եղել են դեպքեր, երբ 15 օրով, օրինակ, առանձին դասագրքեր են ուշացել, բայց այս տարի ավելի խնդրահարույց է իրավիճակը։ Ինչո՞ւ այսպես ստացվեց․ չափորոշիչների մշակման ու փորձնական գործընթացը բավականին ձգձգվեց, 2022 թվականի մայիսին, երբ ավարտվեց չափորոշիչների փորձարկումը Տավուշի մարզում, պետք էր արդյունքներն ամփոփել ու ամենաուշը սեպտեմբերին հայտարարել դասագրքերի մրցույթ, այլ ոչ թե նոյեմբերին, հետո այդ ժամկետը երկարաձգել, հասնել հունիս»,- մեզ հետ զրույցում ասում է նա։
Բացի ժամկետներից, Խաչատրյանի խոսքով, նաև դասագրքերի ստեղծման համար սահմանված դրամաշնորհն է քիչ եղել․ «6 միլիոնի դիմաց շատ խիստ պահանջներ էին դրվել, բայց դասագրքի վրա աշխատում է մեծ թիմ, մասնագետներ՝ դիզայներ, խմբագիր և այլն։ Լրացուցիչ ծախսերի պահանջ կար։ Դրա պատճառով որոշ անհատներ կամ հրատարակչություններ չմասնակցեցին մրցույթին, ու շատ քիչ դիմողներ եղան։ Դասագիրք գրելը 4 ամսում հնարավոր չէ, եթե նախարարությունը նախորդ տարվա նոյեմբերը չերկարաձգեր մինչև այս տարվա հունիս, ապա գուցե այսօրվա դասագրքերի 50 տոկոսնն էլ չլիներ։ Առարկաներ ունենք, որոնք զրոյից պետք է գրել, օրինակ՝ մաթեմատիկան, քիմիան, ֆիզիկան անփոփոխ են, բայց թվային գրագիտությունը նոր առարկա է, ու դասագիրք չկա, որովհետև բարդ է ու լուրջ աշխատանք է պահանջում»։
Վերջինս ընդգծում է՝ հիմա, երբ որոշ դասագրքեր արդեն կան, պետք է հասկանալ, թե որքանով են դրանք արդյունավետ, քանի որ ավելորդ շտապողականությունը գուցե նաև խանգարել է դասագրքերի որակյալ լինելուն։ Ըստ նրա՝ էլեկտրոնային դասագրքերը, որոնք պետք է փորձեն լրացնել նոր դասագրքերի բացը, այդքան էլ արդյունավետ չեն լինի, բայց ուսուցիչները պետք է «յոլա» տանեն․ «Էլեկտրոնայինն էլ է խնդիր, որովհետև երեխաները շատ հաճախ նորմալ դասագիրքը չեն բացում, իսկ այս պարագայում ինչպե՞ս են կարդալու։ Դպրոցները ստիպված պետք է ամբողջը տպեն, որովհետև էդպես չեն կարող։ Հիմա պետք է հասկանանք՝ արդարացվե՞ցին եղած դասագրքերը, թե՞ ավելորդ շտապողականությունը խանգարել է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին
Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ
Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար
430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին
Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել
ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը
Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ
«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը
Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը
Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը
Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն
Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան
Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է
Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան
ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար
Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև
«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս
Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է
Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի
Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը
Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ
Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին
Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ
Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան
Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ
Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT