ԼՂ-ում բնակվող 30,000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից. Աննա Հակոբյանի ելույթը Կիևում (տեսանյութ)

07/09/2023 schedule10:40

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։

Այս տարի տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։

Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակությունները այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, որտեղ ոգեկոչման արարողություն է անցկացվել։

Ի հիշատակ պատերազմում զոհված երեխաների՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մյուս պատվիրակությունների ղեկավարների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել նահատակված մանուկներին՝ խորհրդանշական փափուկ խաղալիք դնելով երեխաների ոգեկոչման վայրում։

Գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկից հետո Աննա Հակոբյանը հանդես է եկել ելույթով:

«Մենք վերադառնում ենք «Երեխաների նահատակություն» ցուցահանդեսից, որտեղ մենք ոգեկոչեցինք 2022 թ. փետրվարի 24-ից մինչ այժմ Ուկրաինայում նահատակված երեխաների հիշատակը։ Երբ ես մտորում եմ այն հարցի մասին, թե ապագան ինչ է պատրաստել իմ երեխաների, իմ երկրի երեխաների և աշխարհի երեխաների համար, ամենաշատը ես մտածում եմ այն երեխաների մասին, որոնք այլևս ապագա չունեն, որոնք մնացին անցյալում, և որոնց հիշատակը մենք հենց նոր ոգեկոչեցինք։

Կարծում եմ՝ մենք՝ մեծահասակներս, ժամանակին մեր առավելագույնը չենք արել, որպեսզի ապագան «չպատրաստեր» կյանքի այսպիսի ավարտ նրանց համար։ Այս երեխաների համար ես ինձ չափազանց մեղավոր եմ զգում։ Ես շատ մեղավոր եմ զգում աշխարհի այն բոլոր երեխաների համար, ովքեր նահատակվել են տարբեր պատերազմներում, անկախ նրանից, թե որ երկրում են նրանք սպանվել, առանց ռասայական, գույնի, կրոնական կամ սոցիալական ծագման խտրականության»,- ասել է նա։

Ըստ վարչապետի տիկնոջ՝ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, նորմալ չէ, երբ երեխաները սպիներ են ունենում ռմբակոծության հետևանքով։ Աննա Հակոբյանի խոսքով՝ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ երեխաներ, որոնք շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում:

«Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120,000 խաղաղ բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի շեմին Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման պատճառով, որոնց կյանքերը շարունակական սպառնալիքի տակ են։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30,000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից։ Նրանք ստիպված են ժամերով հերթ կանգնել մինիմալ քանակի սնունդ ստանալու համար։ Նրանք հաճախակի գրանցվող ուշագնացության դեպքերի ականատեսն են, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչների գերլարված հոգեկան վիճակի հետևանքն է։ 30,000 երեխա արգելափակված է մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից, ինչպիսիք են սննդի, առողջության պահպանման և կրթության իրավունքները»,- ասել է նա:

Աննա Հակոբյանն ընդգծել է, որ շուրջ 2000 հղիներ զրկված են պարզագույն բուժզննություն անցնելու հնարավորությունից։ Վարչապետի տիկնոջ խոսքով՝ միայն արգելափակված միտքը կարող է աչք փակել անմեղ մարդկանց տառապանքների վրա, և միայն շփոթված սիրտն է պահպանում կյանքի ճանապարհի շրջափակումը՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ:

«Ավարտելով՝ կցանկանայի յուրաքանչյուրիս կոչ անել ունենալ բավարար քաջություն՝ գտնելու մեր բոլոր խնդիրների լուծումը, այդ թվում՝ վերը նշվածը, բացարձակապես այլ տեսանկյունից։ Մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր մարդկային կյանք և պետք գտնենք նոր ճանապարհներ ու գործիքներ՝ կասեցնելու համար պատերազմներն ու արժևորելու մարդկային կյանքերը։ Ի վերջո, գլոբալ խաղաղությունը անկյունաքարային նախապայման է առաջընթացի համար, և միայն այսպես մենք կարող ենք ժառանգել ավելի լավ աշխարհ հետագա սերունդներին»,- նշել է նա:

Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը Հայաստանի հետ կազմակերպում է գագաթնաժողով Երևանում՝ նվիրված կին առաջնորդների դերին ժողովրդավարական աշխարհում և անվտանգային համակարգում։ Աննա Հակոբյանը սիրով հրավիրել է ներկա գտնվողներին այցելել Երևան և մասնակցել գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Դանիայի վարչապետը։

Առաջին տիկինների և ամուսինների գագաթնաժողովը միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի ազդեցիկ կանանց ու տղամարդկանց՝ համընդհանուր հումանիտար խնդիրների վերաբերյալ քննարկումներ ծավալելու և լուծումներ գտնելու համար։ Ըստ գագաթնաժողովի գաղափարախոսության՝ դա հնարավոր է գործընկերային հարաբերությունների, դիվանագիտության, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացմամբ։ Գագաթնաժողովը կենտրոնանալու է մարդկության համար համատեղ ավելի լավ ապագա ստեղծելու կարևորագույն թեմաներից մեկի վրա։

Գագաթնաժողովին ներկա են եղել Լիտվայի, Սերբիայի, Դանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Սլովենիայի և Էստոնիայի առաջին տիկիններ և ամուսիններ, իսկ շուրջ 18 երկրի առաջին տիկիններ մասնակցել են հեռավար: Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի նախաձեռնությամբ 2021 թվականից։

Միջոցառումից հետո Աննա Հակոբյանն այցելել է նաև Կիևի Սբ Սոֆիայի տաճար, որտեղ պատի վրա պահպանված է հայատառ գրառում։ Ըստ գիտնականների՝ 16-րդ դարում Ուկրաինայի այս հատվածում հաստատված հայերը սերտ կապեր են ունեցել «Կիևի Սոֆիա» արգելոցի հետ։ Գիտնականների խոսքով՝ տաճարում պահպանվել են տասնյակ հայատառ գրառումներ։ Հատկանշական է, որ Կիևի Սբ Սոֆիայի տաճարի հիմնադիրներից մեկը ազգությամբ հայ արքայադուստր Աննա Բյուզանդացին է՝ Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիր Մեծի կինը։ Աննա Բյուզանդացին համարվում է այն մարդը, որը կնքել է Կիևյան Ռուսիան, քանի որ Վլադիմիր Մեծի օրոք է Ռուսիայում տարածվել քրիստոնեությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1322 դիտում

Հունիսի 1-ը՝ Ազատության հրապարակում. լուսանկարներ

Անվտանգ պետությունում երեխաները պետք է համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային․ Սարգսյան

Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական հարցեր

Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին

300 հազար ադրբեջանցիների մասին ստեղծած տեսանյութերը ահաբեկչություն են. Խառատյան. տեսանյութ

Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը

Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ․ Խաչատուր Սուքիասյան

Հայտնի է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի անունը. խափանման միջոցը՝ կալանք

Ինչու է սպառնում Պուտինը. եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն ունի այլընտրանք. Ղևոնդյան. տեսանյութ

Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար․ ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին

Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ

Միկա Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին. հաղորդում է ներկայացվել

Ինչի համար է կալանավորվել Արթուր Օսիպյանը. Սիմոնյանը գրառումներ է հրապարակել

Սամոյին ըսինք՝ կարգին փող տայիր, հելնեինք օբյեկտի վերևից ըդրան գյուլեինք պրծնեինք. ձայնագրություն

Այսօր երեկոյան տեղի է ունենալու նախընտրական առաջին՝ «Հայաստանն ընտրում է» բանավեճը. ովքեր են մասնակցում

Վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի նկատմամբ կհայտարարվի հետախուզում. նա ՌԴ-ում է

Անհամբեր սպասում ենք ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ

«Ուժեղ Հայաստան»-ից 8 հոգի ձերբակալվել է. մանրամասներ

Նա Մոսկվայում է. Զախարովան՝ Կոպիրկինի մասին

Բնակարանային աջակցություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին․ Կառավարության նոր ծրագիրը

Մեր պարտականությունն է ստեղծել պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք բացահայտել իր տաղանդները

Քոչարյանականները սրացման են գնում. ասում են՝ Հոկտեմբեր գյուղում մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակրին

Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, առկա բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան

Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ

ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն 2025-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

Դրա համա՞ր էր տղեդ նախարարություն բացում, ծալապակա՛ս սուտասաններ. Չախոյան

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում. կան տուժածներ

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար

Գագարինում բացվում է հայկական Eleveight AI ընկերության կառուցած ԱԲ առաջին գործարանը

Նաիրի Հոխիկյանի և Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Մարտի 1-ի գործով հանրային քրեական նոր հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց նկատմամբ. մանրամասներ

Ավել փողը փորդ չի ծակի, չլնի-չլնի, 100 մանեթը ջեբդ ա, եթե վիզ դնես. ԲՀԿ աջակիցներին առնչվող նոր ձայնագրություն

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները

ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք

«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին

Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը