Ռուսաստանը նման է հարբեցող հոր, փոխանակ երեխայի կողքին լինի, մտածի նրա մասին, հարևանի հետ գզվռտվում է. Լևոն Շիրինյան

08/09/2023 schedule23:15

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր ռուս-հայկական ֆորումի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հնչեցրած հայտարարություններին, որով վերջինս իր զարմանքն է հայտնել ապօրինի զենք իրացնելու համար Միկա Բադալյանի և մյուսների ձերբակալության վերաբերյալ, խոսել ՀԱՊԿ-ի վրա, նրա խոսքով, «ցեխ շպրտելու» և հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու մասին:

Նրա հետ հարցազրույցը՝ ստորև.

Պարոն Շիրինյան, այսօր լսեցինք Մարիա Զախարովայի հայտարարություններն այն մասին, որով նա ասում էր, թե անթույլատրելի է հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների համար մեղադրել ՌԴ-ին, տարածել ատելություն։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նկատի ուներ նա սա ասելով, և հատկապես ո՞ւմ էին ուղղված նրա այս խոսքերը։

- Առաջին հերթին ուղղված է հայ ժողովրդին՝ որպես հոգեբանական ճնշում․ փորձում է Ռուսաստանին ներկայացնել իբրև թե բարեկամ պետություն՝ միաժամանակ խառնվելով ՀՀ-ի ներքին կյանքին։ Պարզ է դառնում, որ ցանկություն ունեն սրել մեր ներքաղաքական իրավիճակը, շեղել իրենց պատասխանատվությունը կարևոր հարցերից, այն դեպքում, երբ թղթով ՀՀ դաշնակիցն է։ Այսպես ասած՝ «կպել են ՀՀ-ի ջանից» և չեն ուզում բաց թողնել, մինչդեռ բոլորնն էլ գիտեն, որ իրենք Ադրբեջանի աջակիցն են, օգնում են անել ցանկացած բան, որը կվնասի Հայաստանին։ Պարզապես չեն ուզում, որ մեր պետականությունն անկախ մնա, վարի անկախ քաղաքականություն։ Իսկ անկախությունը մեր սուվերեն իրավունքն է, ու կոկորդիլոսի արցունքներով չես կարող դա վերցնել ու ոչնչացնել։ Մեր ժողովուրդը 44-օրյա պատերազմին ականատես եղավ, թե ում օգնեց ՌԴ-ն։ Այդ օրվանից պայքարում է իր անկախության համար ու ինքն է որոշում, թե ինչ ու ինչպես անի իր երկրում։

Վերջինս իր խոսքում անդրադարձավ նաև այն հայերին, որոնք ՌԴ-ում են բնակվում, բայց ՀՀ նրանց մուտքն արգելված է։ Զախարովային անհանգստացրել է նաև «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալությունները: Նրա խոսքով՝ նման քայլերն էական վնաս են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Սա, ըստ Ձեզ, և՞ս ՀՀ ներքին կյանքին միջամտելու փորձ է, և ինչո՞ւ է այդ անձանց այդքան կարևորում ՌԴ-ն:

 - Անհանգստացած են, քանի որ նշված բոլոր մարդիկ, ում անունը հայտարարել է, ՌԴ-ի գործակալներն են, աշխատում են այստեղից իրենց համար ու միասին կազմակերպված աշխատանքով տեղեկատվությունն փոխանցում կարևոր հարցերի ու գործողությունների մասին, որոնք վերաբերում են ՀՀ-ի շահերին ու անվտանգությանը։ Ընդհանրապես, մեր իշխանությունը պետք է Հայաստանի քաղաքացիություն չունեցող ու օտարամոլ անձանց չտա այստեղ այցելելու իրավունք։ Օրենսդրությունը պետք է խստացնել։ Գուցե այդ նշվածները էթնիկական ծագումով հայ են, ազգանունը հայերեն է հնչում, բայց ռուսաստանացված են, մտածում են՝ ինչպես կործանել Հայաստանը։ Ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել ՀՀ քաղաքացիություն չունեցողների մոտ, որոնց ոչ միայն պետք է կալանավորել, այլ նաև արտաքսել երկրից։ Պարզ է, որ հատուկ ծրագրով էին գնացել Սյունիք, որտեղից էլ իրենց բռնել են․ ՌԴ-ն միջանցք է ուզում, իսկ գործակալներին էլ ուղարկել էր Սյունիք, որ հեղաշրջում անեն, նպաստեն իր ծրագրին։ Այժմ շփոթված են, որ խափանվեց։

- Զախարովան խոսեց նաև ՀՀ-ում գործող արևմտյան ՀԿ-ների մասին, որոնք, նրա մեկնաբանմամբ, «ցեխ են շպրտում» ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա։ Նկատենք, սակայն, որ առնվազն ՀԱՊԿ-ի մասով ամեն ինչ հստակ է ՀՀ իշխանությունները պաշտոնական մակարդակով ևս արձանագրում են, որ կառույցը չի գործում, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների ժամանակ էլ պարզ դարձավ ՀԱՊԿ-ի անգործությունը։ Ինչ եք կարծում՝ Զախարովայի համար իսկապե՞ս անհասկանալի են ՀԱՊԿ-ին ուղղված այդ քննադատական գնահատականները, թե՞ նա պարզապես փորձում է փրկել կառույցի հեղինակությունը:

- Ամեն ինչ գալիս է հենց այնտեղից, որ իրենց դուր չի գալիս այն, երբ ՀՀ-ն է ամեն գնով պահում իր անկախությունը։ Հստակ հասկանում են՝ ՀԱՊԿ-ը շատ վաղուց լողում է ցեխում, ապացուցվել է, որ ՀՀ-ի դեմ է գործում։ Իրենք մեր պետականության թշնամիներն են, դրա համար նաև հայտարարությունների մեջ ասում են՝ «Армяне», ոչ թե «Армения»։ Փորձում են ժողովրդին պառակտել, վիճակը լարել:

- Պարոն Շիրինյան, նկատելի է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները վերջին շրջանում ավելի են սրվել, հատկապես դա տեսանելի եղավ, երբ սահմանին կուտակումների մասին տեղեկություններ ի հայտ եկան։ Ո՞ւր կարող է հասցնել այս վիճակը:

- Այո՛, ՌԴ-ն նման է հարբեցող հոր, փոխանակ երեխայի կողքին լինի, մտածի նրա մասին, հարևանի հետ գզվռտվում է։ ՌԴ-ն շատ վաղուցվանից է, որ մեր թշնամին է ու մեր թշնամու ընկերը։ Հիմա փորձում են քոծություն անել, սուտ խոստումներով, խոսքերով գերել հայ ժողովրդին, բայց չի ստացվում։ Ժողովուրդը տեսավ ու հասկացավ, որ Ռուսաստանը Ադրբեջանի հովանավորն է մեր դեմ իրականացված վայրագություններում։ Հայաստանի դանակն էլ, ինչպես ասում են, հասել է ոսկորին։ Այժմ ճիշտ ճանապարհին է ու ճիշտ քայլեր է անում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3263 դիտում

Մասկը հեռանում է պետական պաշտոնից

Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել

12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն

1 զոհ և 4 վիրավոր, խոշոր ավտովթար Վանաձորում. լուսանկարներ

Երևանում ավտոմեքենաներ են այրվել

Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը. տեսանյութ

Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են «Արարատ-Արմենիա»-ն

Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ

ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել

Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան

Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ

Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը