Երևան
12 °C
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գրանադայի հանդիպմանն ու հայտնեց, որ, անկախ Ադրբեջանի որոշումից, ՀՀ պատվիրակությունը կմասնակցի այդ հանդիպմանը:
«Հիշում եք, չէ՞, մի քանի օր առաջ ասում էին՝ փակենք օդանավակայանի ճանապարհները, որ վարչապետը չգնա Գրանադա, այնտեղ ստորագրելու է փաստաթուղթ, չգիտեմ՝ ինչ է անելու։ Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցը: Շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու։ Եվ մինչև այս առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում։ Դա այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունն ամեն ինչ անում է, որպեսզի ներկայացվի որպես կործանարար»,- ասաց նա:
Այժմ, ըստ վարչապետի, քանի որ չհաջողվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի արտահայտեց, և օդանավակայանի ճանապարհը ոչ մեկը չի կարող փակել, պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ոչ իրենց մեղքով։
«Իհարկե, դրանից մենք պետք է արձանագրեք, որ նախ խամաճիկային ընդդիմությունն իր հերթական բոնուսները չի ստանա, որովհետև հարցը լուծվել է, բայց իրենց ձեռքով չի լուծվել: Գրանադա մեր այցը պատվիրակությամբ՝ ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը, մենք չենք չեղարկել, հանդիպումներ ենք ունենալու և փորձելու ենք ավելի դետալացված ներկայացնել մեր որոշումները: Հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, կստորագրվի: Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ, որ վաղն առիթ չեմ ունենալու հայտարարել, որ շատ կարևոր այդ որոշումը կայացրի»,- ընդգծեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ վաղը՝ հոկտեմբերի 5-ին, նախատեսվում էր հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ: Հանդիպումից հրաժարման պատճառը, ըստ Բաքվի, Ֆրանսիայի «ապակառուցողական դիրքորոշումն» է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը Թուրքիայի՝ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը
Որոշ մարդկանց համար տրանսպորտի գինը թանկանում է․ Հայկ Սահակյան
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը կլինի Երևանում. Գիլոյանն ու մրցավարները հանդիպել են
Ներկայացված բոլոր ծրագրերն առաջիկայում կքննարկվեն. ՀԲ ֆինանսների պրակտիկայի ղեկավարը՝ ԲՏԱ փոխնախարարին
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում (տեսանյութ)
8 ժամով գազազրկված է Աջափնյակ վարչական շրջանի մի մասը
Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից
Միայն այս տարի շինարարության ոլորտից 18 մլրդ դրամ ավել է հավաքագրվել. քաղաքապետ
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ ընդհանուր 500,000 դոլար արժողության
Հայկոյի խմբակցությունը թքած ունի տրանսպորտի սակագնի վրա, հիմա էլ՝ «սուպեր շառլատան» են խաղում. Խաչատրյան
Ալիևն անձամբ է տվել կարգադրություն. Փալոնն անդրադարձել է Բաքվում իր դեմ ուղղորդված արշավին և հալածանքներին
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
Չենք ուզում ռեֆորմից հետո թողնել փլատակներ. Տիգրան Ավինյան
Վարչապետը փոխել է «Ֆեյսբուք»-ի ետնանկարը և գլխավոր նկարը
Քառօրյա և 44-օրյա պատերազմների զոհերի հարազատները կերթևեկեն անվճար. Սուրեն Գրիգորյան
Որ խմբերն արտոնություններ կստանան միասնական տոմսային համակարգին անցնելիս. Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է
Թրամփը խոստացել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում
Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը վայր է դրել մանդատը
Եթե վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում. Սուրեն Գրիգորյան
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»
Թբիլիսիում կրքերը չեն հանդարտվում. հատուկ ջոկատայինները ուժով ու ջրցան մեքենաներով ցրել են ցուցարարներին
Դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Հոլանդի հետ
Մեկուկես ժամ Հռոմում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Մի շարք շրջաններում ձնախառն անձրև է տեղում
«Տոյոտա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Ֆորդ»-ին. կա տուժած
Աբխազ ցուցարարների պահանջը կատարվեց. նախագահը հրաժարական է տվել՝ նշելով պայմաններ
Սևանում ձյուն է տեղում, ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց
Ինչ քաղաքական խնդիր է դրվելու նոր պաշտոնյաների առջև. Վահագն Ալեքսանյանը մանրամասնել է
Մոլդովայի ներքին գործերի նախարարը հրաժարական է ներկայացրել
ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության. Մարագոս
ՌԴ-ին ուղղված հեռահար հարվածը կփոխի հակամարտության էությունը, Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք. Զախարովա
Հայտնաբերվել և վնասազերծվել է «Գորիս» ՔԿՀ-ից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած կալանավորը
Վրաստանի ընտրությունների արդյունքները կբողոքարկվեն. Զուրաբիշվիլին կդիմի Սահմանադրական դատարան
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանն ու շրջել այն
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթ է հայտարարել
«Համբերության բաժակը լցվել է». ինչու վարչապետը ազատեց կառավարական կաբինետի պաշտոնյաներին (տեսանյութ)
ՄԱԿ-ի դատարանը փաստաթղթերի պատրաստման համար Երևանին և Բաքվին մեկ տարի ժամանակ է տվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT