Ալիևն անձամբ է տվել կարգադրություն. Փալոնն անդրադարձել է Բաքվում իր դեմ ուղղորդված արշավին և հալածանքներին

19/11/2024 schedule12:12

Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին:

Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել՝ մանրամասներով ներկայացվելով իրավիճակը:

Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անձամբ արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոնը հանդիպում է խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից`նրան հատուկ ցուցակից հեռացրել են։ 

Նշվում է, որ Փալոնը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին և դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը և հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում: 

«Վրդովեցնող և շատ խոսուն է, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և խոչընդոտել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական քննարկումներին նույնիսկ փակ դռների հետևում։ Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով։

Ես շարունակելու եմ պայքարել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության և հայկական հողից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի համար, որը վերջապես հանգստություն կբերի տարածաշրջանին»,- ԱՄՆ Սենատի անդամ Էդ Մարքիի հետ համատեղ ասուլիսում ասել է Փալոնը։  

Փալոնը նաև խնդրել է Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք իր հետ միասին մեկնել են Բաքու, և որոնց թույլ են տվել հանդիպել Ալիևի հետ, բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հարցը:

«Ես հպարտ եմ, որ երկկուսակցական պատվիրակությունը նախագահ Ալիևին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, չի ցանկանում նոր հակամարտություններ տարածաշրջանում, և որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ միջոցներով»,- ասել է Փալոնը։  

Սենատոր Էդ Մարքին իր հերթին խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը, որն ունի հանածո վառելիքի արտադրությունից չափազանց մեծ կախվածություն և մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակ, ընտրվել է որպես COP-29 համաժողովը հյուրընկալող երկիր։

Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է շտկի մարդու իրավունքների խախտումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց վրա հարձակումները, ապօրինի ձերբակալություններն ու սպանությունները, խոշտանգումները, ինչպես նաև խոսքի ազատության, հավաքների ազատության խիստ սահմանափակումները: 

«Ես շարունակելու եմ կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորել էթնիկ հայ քաղաքացիական անձանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը և բարեխղճորեն բանակցել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ»,- ասել է Մարքին։ 

Նա նաև նշել է, որ Ալիևի հետ հանդիպմանը Փալոնի մասնակցությունն արգելելը, նրա դեմ Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորված բողոքի ակցիաներն ընդգծում են Ադրբեջանի աճող ագրեսիվ ջանքերը՝ վերահսկելու պատմությունը և խուսափելու միջազգային վերահսկողությունից: 

Ֆրենկ Փալոնն ԱՄն կոնգրեսական պատվիրակության կազմում Բաքու էր այցելել՝ մասնակցելու COP-29 համաժողովին։

Նա կոնգրեսական պատվիրակության կազմում պետք է հանդիպում ունենար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն նրան թույլ չէին տվել մասնակցել հանդիպմանը, իսկ նրա հյուրանոցի դիմաց Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունները կոնգրեսականի դեմ ցույց էին անցկացրել, ինչի պատճառով Փալոնը ընդհատել էր իր այցը և հատուկ չարտերային թռիչքով վերադարձել Միացյալ Նահանգներ։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
303 դիտում

Հայաստանը գնաճի ամենացածր ցուցանիշն է արձանագրել ԵԱՏՄ երկրների շարքում

Եթե տրանսպորտային միջոցը թանկ է, դրանից օգտվելն էլ պիտի թանկ լինի. Արմեն Գալջյան

Գործադիր տեղափոխվելու առաջարկություն չեմ ստացել․ Արմեն Փամբուխչյան

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. սպասվում են ձյան և անձրևի տեղումներ

ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

Ձեզ հոգեհարազատ Դաշնակցության ոճով ասեք՝ կողմ ըլլալով՝ դեմ եք նախագծին. Սահակյանը՝ ընդդիմությանը

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը կլինի Երևանում. Գիլոյանն ու մրցավարները հանդիպել են

Ներկայացված բոլոր ծրագրերն առաջիկայում կքննարկվեն. ՀԲ ֆինանսների պրակտիկայի ղեկավարը՝ ԲՏԱ փոխնախարարին

Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում (տեսանյութ)

8 ժամով գազազրկված է Աջափնյակ վարչական շրջանի մի մասը

Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից

Միայն այս տարի շինարարության ոլորտից 18 մլրդ դրամ ավել է հավաքագրվել. քաղաքապետ

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ ընդհանուր 500,000 դոլար արժողության

Հայկոյի խմբակցությունը թքած ունի տրանսպորտի սակագնի վրա, հիմա էլ՝ «սուպեր շառլատան» են խաղում. Խաչատրյան

Ալիևն անձամբ է տվել կարգադրություն. Փալոնն անդրադարձել է Բաքվում իր դեմ ուղղորդված արշավին և հալածանքներին

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին

Չենք ուզում ռեֆորմից հետո թողնել փլատակներ. Տիգրան Ավինյան

Վարչապետը փոխել է «Ֆեյսբուք»-ի ետնանկարը և գլխավոր նկարը

Քառօրյա և 44-օրյա պատերազմների զոհերի հարազատները կերթևեկեն անվճար. Սուրեն Գրիգորյան

Որ խմբերն արտոնություններ կստանան միասնական տոմսային համակարգին անցնելիս. Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է

Թրամփը խոստացել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում

Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը վայր է դրել մանդատը

Եթե վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում. Սուրեն Գրիգորյան

Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական

Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար

ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»

Թբիլիսիում կրքերը չեն հանդարտվում. հատուկ ջոկատայինները ուժով ու ջրցան մեքենաներով ցրել են ցուցարարներին

Դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Հոլանդի հետ

Մեկուկես ժամ Հռոմում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Մի շարք շրջաններում ձնախառն անձրև է տեղում

«Տոյոտա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Ֆորդ»-ին. կա տուժած

Աբխազ ցուցարարների պահանջը կատարվեց. նախագահը հրաժարական է տվել՝ նշելով պայմաններ

Սևանում ձյուն է տեղում, ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց

Ինչ քաղաքական խնդիր է դրվելու նոր պաշտոնյաների առջև. Վահագն Ալեքսանյանը մանրամասնել է

Մոլդովայի ներքին գործերի նախարարը հրաժարական է ներկայացրել

ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության. Մարագոս

ՌԴ-ին ուղղված հեռահար հարվածը կփոխի հակամարտության էությունը, Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք. Զախարովա

Հայտնաբերվել և վնասազերծվել է «Գորիս» ՔԿՀ-ից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած կալանավորը