Երևան
12 °C
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:
Նշվում է, որ համակողմանի միջոցներ են ձեռնարկել քրեական գործերով՝ «կապված խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական, ահաբեկչական և այլ հանցագործությունների հետաքննության հետ, որոնք կատարել են Հայաստանի անօրինական զինված խմբավորումները Ղարաբաղում»:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արայիկ Հարությունյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել։
Հաղորդագրությունն ու շինծու մեղադրանքի բովանդակությունն առանց խմբագրման ներկայանում ենք ստորև.
«Հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ 1973 թվականին Ստեփանակերտում ծնված Հարությունյան Արայիկ Վլադիմիրին մասնակցել է նվաճողական պատերազմին որպես «հորինված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ» Ադրբեջանի տարածքում և վարձկաններ է հավաքել, նրանց հետ վարժանքներ է անցկացրել և ֆինանսավորել, կազմակերպել նրանց մասնակցությունը ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին, զինված ընդհարման ժամանակ խախտել է միջազգային իրավունքը և զինված հակամարտության ժամանակ հանցավոր հրամաններ տվել։

Էական կասկածներ կային նաև, որ Արայիկ Հարությունյանը ձևավորել և կազմակերպել է Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների գործունեությունը, կազմակերպել է նրանց զենքի, բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, ռազմական տեխնիկայի և բանակային տեխնիկայի մատակարարումը, կազմակերպել է ուսումնական վարժանքներ, ինչպես նաև կազմակերպել մաքսանենգ ճանապարհով զենքի ներկրում և ֆինանսավորել ահաբեկչությունը։
Դեռ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Արայիկ Հարությունյանը որպես մեղադրյալ է ընդգրկվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նա միջազգային հետախուզման մեջ էր։

Այս տարվա հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքում, նրան մեղադրանք է առաջադրվել 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 հոդվածներով։
Այս պահին Գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը շարունակում են ձեռնարկել անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և օպերատիվ միջոցառումներ»:

Հոկտեմբերի 3-ին հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման էին ենթարկել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նա տեղափոխվել է Բաքու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ
Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ
Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան
Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը
ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը
Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT