«Թանկարժեք տղան»՝ Լեւոն Քոչարյանը, կհամաձայնի՞ դառնալ մինչև քոք մաշված՝ «պապայի պրոյեկտի» անդամ

04/11/2023 schedule21:40

Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանը կվերցնի՞ իրեն բաժին հանված պատգամավորի մանդատը, թե՞ հոր՝ Քոչարյան ավագի պես կհրաժարվի դրանից, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Իսկ մինչ այդ, եկեք դիտարկենք, թե ինչ «առողջական վիճակում» է այժմ Քոչարյան ավագի քաղաքական պրոյեկտ «Հայաստան» խմբակցությունն ու ինչ հեռանկար է խոստանում որդի Քոչարյանին այդ խմբակցության անդամ դառնալը։

Պրոյեկտը խորհրդարանում է արդեն ավելի քան երկու տարի, ընդդիմության կարգավիճակով, սակայն որպես խորհրդարանական կառավարման երկրի ինստիտուցիոնալ ընդդիմություն հաջողել է միայն մի բանում՝ սեփական ռեյտինգի «քոքը» մինչեւ վերջ մաշեցնելուն։ Եվ սա այն դեպքում, երբ ընտրապայքարի մեջ էր մտել ընտրություններում «կրելու» համոզվածությամբ, մինչդեռ մեկ տարի առաջ այս օրերին գուժեց իր փլուզման մասին։ Դաշինք, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի, կա քաղաքական առումով անկայուն մի խմբակցություն, որը առաջին տեղում է իր անդամների՝ մանդատները վայր դնելու գծով։ Խմբակցություն, որի անդամներից ոմանք այս ընթացքում ենթարկվել են քրեական հետապնդման, կալանք կրել, ապա որոշել հեռու մնալ «շառից-փորձանքից»՝ վայր դնելով իրենց մանդատները։ 

Խմբակցություն, որտեղ գերիշխում են ՀՅԴ-ականները եւ նրանց թվային կազմով զիջող անկուսակցականները, որոնք անգամ քվորում չեն կարող ապահովել քաղաքական որեւէ նախաձեռնություն գլուխ բերելու, օրենքի նախագիծ, հայտարարություն ընդունելու համար։ Հիշեցնենք, թե ինչպես ձախողվեց ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը։ Արդ, մանդատը վերցնելով՝ այս՝ մաշված հեղինակությամբ խմբակցության անդամ դառնալը ի՞նչ «հավելյալ արժեք» է ստեղծելու Քոչարյան կրտսերի համար՝ բացի, իհարկե, պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտելը։

Որդի Լեւոնը, որը հայտնի է իր բիզնես գործունեությամբ, վերջին տարիներին էլ մկաններն աճեցնելով (նա ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է, Հայաստանի հավաքականի կազմում 2019-ին մասնակցել է Բելառուսում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի գավաթին եւ արծաթե մեդալ նվաճել) պատգամավոր դառնալով ու Գեղամ Մանուկյանի եւ կամ Ագնեսա Խամոյանի կարգավիճակում ԱԺ գալով, ի՞նչն է փրկելու եւ ո՞ւմ։

Նշենք, որ հիշյալ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է՝ «եթե Լևոն Քոչարյանը ցանկություն հայտնի վերցնել մանդատը, ապա ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թ. որոշման համաձայն՝ նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մանդատ շնորհի նրան, որից հետո նա պետք է անհապաղ ազատ արձակվի կալանավայրից, ներկայանա ԱԺ հաջորդ նիստին ու տա պատգամավորական երդում»։  

Քրեական հետապնդման ենթարկվող, այժմ կալանքի տակ գտվող Քոչարյան կրտսերը, նկատենք, քաղաքականության մեջ «չոչ անել» սկսեց մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո, երբ հայրը որոշեց ուղղել 2018-ին հայ ժողովրդի թույլ տված «սխալը»՝ Սերժ Սարգսյանին մերժելն ու թավշյա հեղափոխությամբ նրան տուն ուղարկելը, եւ վճռեց վերցնել իշխանությունը՝ ռեւանշի հասնելու ժողովրդի կամքի նկատմամբ։ Մինչդեռ ժողովո՛ւրդը ռեւանշի հասավ իր նախկին նախագահի նկատմամբ՝ վերահաստատելով 2018-ի ապրիլի որոշումը։

Որդի Լեւոնը, նկատենք, ընտրությունների նախընտրական փուլում հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին եւ հարցին՝ «Դուք իսկապե՞ս ուզում եք պատգամավոր դառնալ, թե՞ ցուցակում Ձեր ներկայությունը լեգիտիմացնում է Ձեր մուտքը քաղաքական դաշտ», պատասխանել էր․ «Եթե մի քանի տարի առաջ ինձ մեկն ասեր, որ ես հնարավոր է ընդգրկված լինեմ որեւէ նախընտրական ցուցակում, դա կընկալեի հումորով: Սակայն վերջին տարիների իրադարձությունների ընթացքը բերեցին նրան, որ այժմ հեռու մնալը սխալ կլիներ: Նպատակը, իհարկե, պարզապես պատգամավորի մանդատ ունենալը չէ, այլ ամեն գնով մեր երկրում իրական փոփոխություն բերելն է, որն ունակ է անել մեր թիմը: Իսկ 50-րդ տեղը համարում եմ բավական բարեհաջող՝ հաշվի առնելով նաեւ «Հայաստան» դաշինքի օրեցօր աճող վարկանիշը»:

Փաստորեն, Լեւոն Քոչարյանը ախորժակ էր պահել ԱԺ մտնել, բայց միայն երկու տարի անց է այդ ախորժակը բավարարելու հնարավորություն ստեղծվել, այն էլ՝ իրենից առաջ գտնվող պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկների շնորհիվ։ Ինչեւէ։

Վերջին նախադասությունը՝ ««Հայաստան» դաշինքի օրեցօր աճող վարկանիշը», հարցազրույցից երկու տարի անց քմծիծաղ է հարուցում, քանի որ ականատեսն ենք այս քաղաքական պրոյեկտի՝ օրեցօր՝ «քոքից» անդին նվազող վարկանիշին։ Հետեւապես Քոչարյանի պես սպորտսմեն տղան պետք է մի կողմ դնի հումորն ու լրջորեն ծանրութեթեւ անի՝ արդյո՞ք իրեն պատիվ կբերի դրա անդամը դառնալը։ Հետո ինչ, որ «պապայի պրոյեկտն» է։ Բայց, ինչպես հայտնի է, ՀՀ-ում 2018-ից սկսած՝ առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում «ընտրություն» հասկացության նկատմամբ, հետեւապես՝ ընտրությունը Լեւոն Քոչարյանինն է, եւ նրա ցանկացած ընտրության պետք է վերաբերվել հարգանքով եւ ընդունել ի գիտություն։

«Թանկարժեք տղան»

Իսկ մինչ այդ, տեսենք, թե ինչ ունեցվածքի տեր պոտենցիալ պատգամավորի թեկնածուի հետ գործ ունի հայ ժողովուրդը։ Լեւոն Քոչարյանը, ըստ կարգի, ԿԸՀ էր ներկայացրել իր հայտարարագիրը, դատելով որից՝ «թանկարժեք տղա» է․ «թանկարժեք» ասելով՝ նկատի ունենք թանկ արժեք ունեցող գույք տնօրինող։

Որպես անշարժ գույք որդի Քոչարյանը Երեւանի կենտրոնի «պրեստիժնի» փողոցներից մեկում՝ Աբովյանում, մեկ բնակարան է հայտարարագրել՝ 226 ՔՄ մակերեսով, նույն փողոցում գտնվող՝ 20 ՔՄ մակերեսով, մեկ ավտոտնակ, Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող՝ 203 ՔՄ տարածքով, գրասենյակ։ Որպես շարժական գույք Քոչարյանը հայտարարագրել է «2013թ․TOYOTA RAV 4 2.5» եւ 2019 թ․ TOYOTA CAMRY 3.5 P» ավտոմեքենա։ Որպես եկամուտ կրտսեր Քոչարյանը հայտարարագրել է «Նաիրի Ինշուրանս»-ից ստացած 604 մլն 200 հազար դրամ շահույթը, եւ աշխատավարձը՝ 17 մլն 604 հազար դրամ։ Ինչպես նաեւ՝ «Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ»-ից վարձակալության դիմաց ստացած 14 մլն 997 հազար 775 դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 161 մլն 280 հազար 640 դրամ եւ 395 հազար 459 ԱՄՆ դոլար։ Քոչարյանն ունի բաժնեմասեր հետեւյալ ընկերություններում՝ «Նաիրի ինշուրանս»՝ 60 տոկոս, «Զեմկոմինվեստ»՝ 50 տոկոս, «Սփեյս մենեջմենթ»՝ 33,3 տոկոս եւ 0,70 տոկս բաժնետոմս՝ «Էքզել աութդորս»-ում։

Թե քանի՜ տոննա հալալ քրտինք է թափել նոյեմբերի 16-ին 38-ամյակը բոլորող Լեւոն Քոչարյանը նման ունեցվածքի տիրանալու համար, պետք է պարզեն ապօրինի գույքի բռնագանձման հարցերով զբաղվող մարմինները։ Պրոցեսն սկսված է՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հիշեցնենք, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել Ռոբերտ Քոչարյանի եւ նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքի նկատմամբ։ Այնպես որ, «Հայաստան» խմբակցության պատգամավորացուն համալրելու է ապօրինի ծագում ունեցող գույք տնօրինող պատգամավորների ցանկը՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։  

Դատախազության կողմից նախնական ուսումնասիրության արդյունքում ապօրինի է դիտարկվել և ապահովման միջոց կիրառվել 20 անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում՝ Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքեր, բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ, ինչպես նաեւ Ծաղկաձորում գտնվող հանգստյան տուն, Իսակովի պողոտայում գտնվող 2 անշարժ գույք:

Հ․Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16394 դիտում

ՀՀ վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին

Մշակման փուլում է գտնվում խտրականությունից պաշտպանության ոլորտում համապարփակ ռազմավարական փաստաթուղթը. Գալյան

Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը

Այս շաբաթը ծայրաստիճան կարևոր է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար. Ռուբիո

Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով արժեքներով և կարիերայի հնարավորություններով

Ես այս կյանքը քեզ կտամ. Անդրեի նախկին կինը սկանդալային դեպքերից հետո նոր լուսանկար է հրապարակել

Լավրովը թվարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի ոսկե մեդալակիր

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ պատրաստվելով կոնկլավին. հայտնի է Հռոմի նոր պապի ընտրության օրը

Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Հաղթանակի 80-ամյակի առիթով հատուկ գործողության գոտում հրադադար է հայտարարվել. Կրեմլը հայտնել է՝ որ օրերին

Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ

Քաթարում ԱԽ քարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի քայլերին

Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Իրանի նախագահ

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության սպան ինքնասպան է եղել

Օդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին

Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին

«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ

Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ

Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ

Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ

Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել

ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը

Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ

«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են