Վագիֆ Խաչատրյանին վերջին խոսքի իրավունք է տրվել, դատարանը հեռացել է՝ վճռի կայացման. ինչ է նա ասել

07/11/2023 schedule14:37

Ընդմիջումից հետո շարունակվում է շինծու մեղադրանքներով Մեշալի գյուղում ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատավարությունը:

Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ելույթ է ունեցել Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան, որը, իր ելույթում պահելով զուտ ձևական կողմը, խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։

Այնուհետև վերջին խոսքի իրավունք է տրվել դատական այս ֆարսի հետևանքով մեղադրյալի աթոռին հայտնված Խաչատրյանին: 

Նա նշել է, որ ամբողջ դատավարության ընթացքում ինչպես պնդել է, հիմա էլ հաստատում է՝ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրել է արդարացնել իրեն:

Դատավորները անցել են խորհրդակցական սենյակ՝ դատավճիռը կազմելու, այնուհետև հրապարակելու համար:

Ինչպես հայտնել էինք, Բաքվում շարունակվում է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու համար կեղծ և շինծու մեղադրանքով անցնող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով հերթական դատական նիստը:

Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ դատախազը հանդես էր եկել մեղադրական ճառով՝ պահանջելով Վագիֆ Խաչատրյանին 15 տարի ժամկետով զրկել ազատությունից։

Նա իր ճառում հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:

Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Տպել
2698 դիտում

«Նիսսան»-ը բախվել է կայանված «Կամազ»-ին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին ձյունը Արագածոտնում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

Ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34 տարեկան գործընկերոջը (տեսանյութ)

Բաքու-Կիև դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում. Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29-ը, եթե Պուտինը մասնակցի