Երևան
12 °C
«Վարչապետի համար չկա որևէ պայմանականություն, որևէ հեղինակություն, ինքն իր ուսերին վերցրել է ծանր բեռ, ինքը պետք է ճիշտ որոշումներ կայացնի, ու իր համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան: Օրենք, Սահմանադրություն, կուսակցական կարգապահություն. այս սկզբունքով է շարժվում»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով լրագրողների հարցը, թե սպասելի՞ էր, որ վարչապետը կարող է խնդրել իրեն դնել մանդատը:
Դիտարկմանը, թե ԱԺ-ում նախկինում էլ քանիցս հնչել է «արա» բառը, բայց նման ընթացք չի եղել, Աղազարյանը պատասխանեց, որ «արա» բառն այդքան էլ հետևանք չի ունեցել, խնդիրն այլ է. «Շատ իմ թիմակիցներ հիմա էլ կարծում են, որ ես էդ ամեն ինչն արել եմ իմ տղայի մասնակցությամբ ընկերության դեմ քրեական վարույթի վրա ճնշումների համար: Իմ տղայի մասնակցությամբ ընկերությունը բոլոր գումարները ստացել է, դա ՊԵԿ-ում ինքնաշխատ համակարգ է, ֆինանսական ոչ մի պարտք չկա, ոչ մի մեքենա կալանքի տակ չէ, մի մեքենա է եղել, որի նկատմամբ արգելափակում է եղել, 4 օր հետո տղաս իր մեքենան է վաճառել, էդ մեքենան մինչև հիմա բարեհաջող վարում է, խնդիրներ չեն առաջացել»:
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է, ի վերջո, հրապարակելու մանդատի վերաբերյալ իր որոշումը, Աղազարյանն ասաց՝ դա այդքան էլ հեշտ գործ չէ, պետք է խորհրդակցի ընկերոջ հետ, տղաների, կնոջ հետ. «Կարծում եք՝ հե՞շտ բան է»:
Լրագրողները նաև նշեցին, թե տեղեկություններ կան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից իր նկատմամբ ճնշումների, սպառնալիքների վերաբերյալ:
«Ես կուզեի Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին ու ոնց խոսեց: Ուր էր թե վիրավորանք աներ, պատասխանը ստանար, ճնշել է ինձ ուրիշ իմաստով»,- ասաց նա:
Օրերս Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինչպես ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարմյանին է դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Աղազարյանը, ի տարբերություն Զեյնալյանի, դեռ մանդատը վայր չի դրել:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հանդիպել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանը բարձր է գնահատել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի աշխատանքը
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Եթե ԲԴԽ-ի կամ ԱԺ պատգամավորների վրա ճնշում լիներ, տեքստային խնդրանքով նրանց դիմելու կարիք չէր լինի. Չախոյան
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին (լուսանկարներ)
Դիմում եմ ՀՀ վարչապետին և Կառավարությանը. եթե օր առաջ չսկսենք, չենք հասցնելու. Գյումրու ավագանու անդամ
ՓԲԸ ղեկավարները Խուդաթյանին ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները և գործառույթները
Ովքեր են Վրաստանի նախագահի հավանական թեկնածուները
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կապահովի կայունություն Կովկասում. Յաշար Գյուլեր
Վարչապետի որոշմամբ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
Ալեն Սիմոնյանը դրական իմաստով ազդել է իմ ներաշխարհի վրա, շնորհակալ եմ նրան ամենայն ջերմությամբ. Աղազարյան
Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը
Պաշտոնանկություն՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում
Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը. Ավինյան
Պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանը կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ
Զեյնալյանը մեկնաբանել է առողջապահության նախարարի պաշտոնում իր նշանակվելու մասին հրապարակումները
Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան
Պետք է մշտապես առաջնորդվենք հետևյալ կանոնով՝ քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվություն. Վարդանյան
Լեհաստանը հնարավորություն է ունենալու որոշումներ կայացնել. Դուդան՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
Վարչապետը պետք է ճիշտ որոշումներ կայացնի, ու իր համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան. Աղազարյան
Դադարեցվել է Ալավերդու մի շարք փողոցների ու ամբողջ Հաղպատի գազամատակարարումը
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած համարվել
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշակի հատված կցորդով տրանսպորտի համար սահմանափակվել է
Վրաստանում դեկտեմբերին նախագահ կընտրեն. հայտնի է դարձել ընտրությունների օրը
Ավշարի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույք վերադարձվել է համայնքին
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը (տեսանյութ)
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում
Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել
Վարչապետն անդրադարձել է բարձր պաշտոններում վերջին նշանակումներին և հայտնել՝ ինչ բանաձևով է որոշում կայացնում
Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտրոններ, խուսափել է խոշոր հարկերից (տեսանյութ)
Ամասիայի պանրագործարանի գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել
Թուրքիայում մոտ 400 ոչխար հայտնվել է ձնաբքի մեջ, սառել ու սատկել է (տեսանյութ)
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին (տեսանյութ)
Լեհաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինչ իրավիճակ է Դիլիջանի ոլորաններում (տեսանյութ)
Երեկոյան ժամերից ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյանը մանրամասնել է
Դատախազությունն ընթացք է տվել ԿԳՄՍՆ-ի՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ փոխանցված դիմումին
Երկրաշարժ Ադրբեջանում՝ Մինգեչաուրի ջրամբարի տարածքում
Բայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին. Reuters
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT