Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտրոններ, խուսափել է խոշոր հարկերից (տեսանյութ)

26/11/2024 schedule11:45

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։

«Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում է գնորդներին տրամադրում հսկիչ-դրամարկղային կտրոններ: Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ 

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սննդամթերքի առևտրով զբաղվող տվյալ ընկերությանը պատկանող առևտրի սրահում առկա է 260 միլիոն 240 հազար ՀՀ դրամի ստվերային շրջանառություն։

Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում արձանագրված ստվերային շրջանառությունը ներկայացվել է հարկ վճարողին: Արդյունքում՝ վերջինս ինքնակամ հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի հոկտեմբեր, դեկտեմբեր, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի և ակցիզային հարկի և 2023 թվականի շահութահարկի ճշտված հաշվարկները։ 

Ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 260 միլիոն 240 հազար ՀՀ դրամի չափով, և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումար՝ 43 միլիոն 382 հազար 008 ՀՀ դրամ և շահութահարկ՝ 21 միլիոն 534 հազար 639 ՀՀ դրամի չափով։ 

Միջոցառման արդյունքում ընկերության մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 64միլիոն 916հազար 647 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։

Հիշեցնենք, որ, առկա իրավակարգավորումների համաձայն, վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է:

Նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ»,- ասված է ՊԵԿ հանրային բաժնի հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
244 դիտում

Դադարեցվել է Ալավերդու մի շարք փողոցների ու ամբողջ Հաղպատի գազամատակարարումը

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած համարվել

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշակի հատված կցորդով տրանսպորտի համար սահմանափակվել է

Վրաստանում դեկտեմբերին նախագահ կընտրեն. հայտնի է դարձել ընտրությունների օրը

Ավշարի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույք վերադարձվել է համայնքին

QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը (տեսանյութ)

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում

Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել

Վարչապետն անդրադարձել է բարձր պաշտոններում վերջին նշանակումներին և հայտնել՝ ինչ բանաձևով է որոշում կայացնում

Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտրոններ, խուսափել է խոշոր հարկերից (տեսանյութ)

Ամասիայի պանրագործարանի գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել

Թուրքիայում մոտ 400 ոչխար հայտնվել է ձնաբքի մեջ, սառել ու սատկել է (տեսանյութ)

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին (տեսանյութ)

Լեհաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ինչ իրավիճակ է Դիլիջանի ոլորաններում (տեսանյութ)

Երեկոյան ժամերից ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյանը մանրամասնել է

Դատախազությունն ընթացք է տվել ԿԳՄՍՆ-ի՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ փոխանցված դիմումին

Երկրաշարժ Ադրբեջանում՝ Մինգեչաուրի ջրամբարի տարածքում

Բայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին. Reuters

Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում խոցվել է 39 անօդաչու

Վերադարձ Երևան. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Մասկը «F-35» կործանիչը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն

Մի շարք բնակավայրերում ձյան տեղումներ են, որոշ հատվածներում՝ մառախուղ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Վթարային ջրանջատում Գեղարքունիքում. որ գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 26-ին և 27-ին

Մարտական նռնակով զինված տղամարդը սպառնացել է այն պայթեցնել

Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին. ինչ հարցեր են քննարկել

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է. նախարար

24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և ընկել ձորակը․ կա վիրավոր

Մոսկվա-Շարժա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Կոռուպցիան ձեր հայրանունն է. Սերբիայի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել

Քոչարյանը, գերիների հարցը շահարկելով, փորձում է շեղել հանրությանը. Հակոբյանը մանրամասնել է՝ ինչից (տեսանյութ)

Ինչ իրավիճակ է Լարսում

Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել, կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում հսկողության ուժեղացված միջոցառումները

Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ. Աննա Հակոբյանն այցելել է Սուրբ Ղազար (տեսանյութ)

Կոթիում երկհարկ հարակից տներ են այրվել