Էս ինչո՞ւ հարկեր չեք տալիս

17/08/2011 schedule13:09

«Ես կարծում եմ, պետեկամուտների կոմիտեի ղեկավարը շատ բարեխղճորեն կկատարի իմ այն հանձնարարությունը, որ ամեն անգամ հրապարակային ելույթի ժամանակ պետք է նշի այն խոշոր գործարարի անուն-ազգանունը, ով ավելացրել է իր հարկերը: Եւ դա պետք է անի ոչ միայն համեմատելով հարկերի ֆիզիկական ծավալները, գումարի չափը, այլ ելնելով նրա՝ տարբեր ժամանակահատվածներում ունեցած շրջանառությունից, տնտեսական գործունեությունից: Կտեսնեք, որ տարբերություններ լինելու են»,- հարցերից մեկին պատասխանելիս` ասաց Սերժ Սարգսյանը: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր հայտարարել, թե 2009թ. առաջնահերթությունը լինելու է խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելը: Իր ասուլիսում անդրադառնալով այս հարցին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «գոնե 1-1,5 տարի անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք գնահատել այդպիսի հայտարարության եւ աշխատանքի արդյունավետությունը»: Մի խոսքով նշված մեկ-մեկուկես տարին արդեն անցել է եւ որքան հնարավոր էր արխիվների ուսումնասիրությունից պարզել, Սերժ Սարգսյանը այլեւս երբեք չի խոսել «խոշոր բիզնեսին» հարկային դաշտ բերելու մասին: Եւ ուրեմն, համեմատենք այս եւ անցած տարվա առաջին կիսամյակների ցուցանիշները եւ տեսնենք` տարբերություններ կա՞ն, թե՞ ոչ, ինչպես 2009-ին խոստանում էր Սերժ Սարգսյանը: Սկսենք ամենախոշոր գործարարին` Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերությունից: 2010թ. առաջին կիսամյակում, համաձայն ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկի, «Ալեքս-Գրիգը» վճարել է 8 մլրդ 551 մլն դրամ հարկ: Այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ընկերությունը արդեն վճարել է 8 մլրդ 156 մլն դրամ հարկ: Այլ կերպ ասած, «Ալեքս-Գրիգը» մեկ տարվա ընթացքում իր վճարած հարկերի ծավալը նվազեցրել է 400 միլիոն դրամով կամ ավելի քան 1 միլիոն դոլարով: Բարսեղ Բեգլարյանին պատկանող եւ բենզինի ու դիզվառելիքի խոշորագույն ներկրող «Ֆլեշ» ընկերությունը անցած տարի վճարել է 5 մլրդ 484 մլն դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 4 մլրդ 618 մլն դրամ: Այսինքն, այս ընկերությունը իր վճարած հարկերը մեկ տարում նվազեցրել է 866 միլիոն դրամով կամ մոտ 20 տոկոսով: Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը անցած տարվա առաջին կիսամյակում վճարել էր 1 մլրդ 797 մլն դրամի հարկ, այս տարի` 1 մլրդ 446 մլն դրամ: Նվազումը` 350 միլիոն դրամ կամ մոտ 20 տոկոս: Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կոտայք» գարեջրի գործարարը նույնպես նվազեցրել է հարկերը: Անցած տարվա առաջին կիսամյակում վճարած 249 մլն դրամի դիմաց «Կոտայքը» այս տարի վճարել է 211 մլն դրամ: Հարկերը նվազեցրել է նաեւ նույն գործարար պատգամավորին պատկանող «Մուլտի գազը»` անցած տարվա 90 միլիոնի դիմաց` 63 միլիոն դրամ այս տարի: ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը անցած տարվա առաջին կիսամյակում վճարել էր 114 մլն դրամ, այս տարի` ընդամենը 86 մլն: ԱԺ մեկ այլ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպը» անցած տարվա համեմատ ավելի քան երկու անգամ նվազեցրել է վճարած հարկեր` 601 մլն դրամից հասցնելով 285 մլն դրամի: Ցանկը կարելի է շարունակել, բայց թերեւս այսքանն էլ բավարար է ընդհանուր պատկերը ներկայացնելու համար: Բայց մի ընկերության անուն պետք է հատուկ նշել: Ինչպես նշեցինք վերեւում, Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, թե պետեկամուտների կոմիտեի ղեկավարը «շատ բարեխղճորեն» անուն-ազգանուններ կասի: Դժվար է հիշել դեպք, երբ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը հրապարակային ելույթի ժամանակ ինչ-որ անուններ տա: Ինչո՞ւ ենք սա այդքան կարեւորում: «Ապեյրոն» ընկերությունը, որը համառորեն կապվում է հենց Գագիկ Խաչատրյանի անվան հետ, նույնպես նվազեցրել է հարկերը այս մեկ տարվա ընթացքում: Եթե անցած տարվա առաջին կիսամյակում «Ապեյրոնը» վճարել էր 424 մլն դրամ, ապա այս տարի ընդամենը` 288 մլն դրամ: Նվազումը` 136 մլն դրամ կամ մոտ 30 տոկոս: Սերժ Սարգսյանը իր 2009 թվականի ապրիլյան ասուլիսի ժամանակ մի ուրիշ բան էլ էր ասել. «Մենք չենք կարող կանոնակարգել հարկային դաշտը, եթե դրա առաջամարտիկները (ես սա գիտակցաբար եմ ասում) չլինեն խոշոր ձեռնարկությունները եւ հարկատուները: Մենք մշտապես ասում ենք, որ խստացնելու ենք մեր վերաբերմունքը խոշոր հարկատուների ու բիզնեսի նկատմամբ: Միգուցե որոշ պարագաներում մարդիկ մտածում են, որ մենք դա անում ենք պոպուլիստական դրդումներից ելնելով: Ոչ, գոնե ես նման դրդում չունեմ»,- ասել էր նա: Տեսնես հիմա մարդիկ ի՞նչ են մտածում` Սերժ Սարգսյանը ի՞նչ «դրդումներից» ելնելով էր ասում այս ամենը, եթե ոչ պոպուլիստական:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
706 դիտում

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում