Երևան
9 °C
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում մենք և՛ լավ լուրեր ունենք, և՛ վատ լուրեր: Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքներով:
Համաձայնություններն արձանագրված են եռակողմ հանդիպումների արդյունքներով՝ Շառլ Միշելի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարությունների մեջ:
Այս մասին այսօր ելույթի իր խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում մեկնարկած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստի ժամանակ, մանրամասնելով.
«Խաղաղության առաջին սկզբունքը հետևյալն է.
Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր:
Առաջին սկզբունքը կոնկրետացնելու համար է երկրորդ սկզբունքը, որը հետևյալն է.
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է:
Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության 12 հանրապետությունները՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագրով արվել են հետևյալ երկու կարևոր արձանագրումները.
1 Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:
2 Խորհրդային 12 հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար, Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
Ահա այս հենքի վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն նախկին ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1974-ից 1990 թվականների քարտեզները: Նաև կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն՝ ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ:
Ահա նաև այս ըմբռնումն է պատճառը, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ/անկլավների հարցերը: Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո:
Ադրբեջանի հետ խաղաղության հաջորդ սկզբունքը հետևյալն է. տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության սկզբունքների հիման վրա:
Սա չափազանց կարևոր է, որովհետև ինչպես Ազգային ժողովի նախագահը նշեց, խաղաղությունը մեր պատկերացմամբ մի վիճակ է, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Նման բան առնվազն շատ դժվար է ունենալ առանց ճանապարհային, երկաթուղային,
կոմունիկացիաներ ունենալու:
Բայց սա ամենը չէ, տարածաշրջանի երկրները միմյանց հետ պետք է կապված լինեն նաև մալուխներով, խողովակաշարերով, էլեկտրագծերով»:
«Կողք կողքի». Աննա Հակոբյանը մասնակցել է ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգին (տեսանյութ)
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք
«Դիլիջան» ազգային պարկում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)
Աղձք և Ոսկեհատ բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Վերջին երեք տարիներին հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Ռուստամ Բաքոյան
Հանդիպել են Ծինփինն ու Լուկաշենկոն, շփվել նախատեսվածից 3 անգամ ավելի երկար, նվերներ փոխանակել, ճաշել
Երևանի դպրոցներից մեկի մոտ հրդեհ է, մեքենա է վառվում
Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է քննարկել «CAESAR» համակարգերի արագ փոխանցումը
«Հայաքվե»-ի ընդունումը Ադրբեջանին տալու է հիմք՝ հիմնավորելու իր հերթական ագրեսիան. Գևորգ Պապոյան
Ծեծկռտուք Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է
Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Դավոյանը՝ Մինասյանին
Հայաստանը դատի կտա՞ Ռուսաստանին՝ պայմանագրային դրույթները չպահպանելու համար. մանրամասնում է Հրաչյա Սարգսյանը
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Հրդեհ է բռնկվել Հանրային ռադիոյի շենքում
Յակուտիայում խիստ սառնամանիք է, արդեն գրանցվել է -50 աստիճան ցուրտ
ՀՀ-ն և ՌԴ-ն կխորհրդակցեն 2 երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագրի խախտումների հարցով
Ադրբեջանը հատուկ վարժեցված առնետներ է կիրառում Ղարաբաղում ականազերծման համար
ԱԳ փոխնախարարը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի պատասխանի մասին
Նախքան սպանելը 24-ամյա երիտասարդը 93-ամյա կնոջ նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ. ՔԿ
24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջանի մի շարք թաղամասերում
ԼՂ նախագահի տված թղթով արցախցիները ՀՀ-ում անարգել զենք են կրում, ինչի հնարավորությունը չունեն մնացածը. Հայկ Սարգսյան
Ովքեր են 2023-ի աշխարհի ամենաազդեցիկ կանայք․ Financial Times-ը հրապարակել է ցանկը
Կարգապահական վարույթներ և նկատողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով
Հայաստանում կան կարմրուկով հոսպիտալացվածներ. ինչպիսին է ընդհանուր իրավիճակը
Ինչ նորություն կա «Հայասաթ-1» հայրենական արբանյակի թռիչքից
Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել ավելի քան 120 տոննա խոզի և թռչնի միս, Իրանից՝ աղ
Վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. վիճակը կայուն ծանր է
Երևանում հրդեհվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, վարորդը՝ այրվածքներ ստացել
Գագիկ Ոսկանյանին Բաքվում տրամադրվել է ձևական փաստաբան. նշանակվել է դատաքննության օրը
Եվրոպայում ձյան աննախադեպ տեղումներ են, երթևեկությունը՝ կաթվածահար, խնդիրներ են ստեղծվել թռիչքուղիներում (լուսանկարներ)
Քանդենք, թող գնան պատմության գիրկը․ Ավինյանը՝ Երևանի Արցախի փողոցի վթարային շենքերի մասին
ՊԵԿ-ը հունվար-նոյեմբերին ապահովել է մոտ 2 տրիլիոն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Հատուկ սարքերի միջոցով տեղից ստանալու ենք տեղեկատվություն, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտներում. Ավինյան
Բաքվում նոր բեմադրություն է. դատում են մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված «դիվերսանտ»-ին
Հստակ ժամկետ նշեք՝ մետրոյի նոր վագոնները ե՞րբ են գիծ մտնելու. Ավինյան
Երևանում ծեծի են ենթարկել «Հայաստանի խուլերի միավորման» նախագահին. կա 4 բերման ենթարկված
Նախիջևանում Իրանը նոր գլխավոր հյուպատոս է նշանակել
Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 11 մարդ է զոհվել, կան անհետ կորածներ
Մոսկվայի օդանավակայանները առատ ձյան պատճառով չեղարկել կամ հետաձգել են գրեթե 60 չվերթ
© 2023 Հայկական ժամանակ