Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտ, 86 մլրդ դրամ, 39 բաժնետոմս

23/11/2023 schedule15:29

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ:

Ուսումնասիրության ընթացքում Վարչությունը, իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները, համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներ, ինչի արդյունքում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ:

Ուսումնասիրությամբ շահագրգիռ անձինք ծանոթացել են ուսումնասիրությամբ հավաքված տվյալներին, նրանց տրվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն, սակայն Վարչության կողմից ապօրինի գնահատված գույքերի ձեռքբերման օրինականությունը հիմնավորող տվյալներ շահագրգիռ անձինք դեռևս չեն ներկայացրել:

Այնուհետև Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է վարույթ:

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • 79 անշարժ գույք.
  • 42 տրանսպորտային միջոց.
  • Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
  • Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
  • 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք.
  • 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
  • 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
  • 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
  • 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:

Հիշեցնենք, որ 2020 թվականին հարուցված քրեական գործով (վարույթով) Գագիկ Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից հետո Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնց հիմքով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրություն:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը այս տարվա օգոստոսին հրավիրվել էին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6971 դիտում

Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել

Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ

Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է

Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ

Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի Վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 30-ին

«Ստեղծենք միասին» նախագծով «Իմ քայլը» փորձում է արմատավորել բարեգործական ընթրիքների մշակույթը

Haribo ապրանքանիշի հայտնի մարմելադներում թմրամիջոց համարվող կանեփ է հայտնաբերվել

Հասարակությունն իրավունք ունի հոգևոր առաջնորդությունը ստանձնածներից պահանջել բարեպաշտություն. Հովհաննիսյան

Ստեփանավանի բժշկական կենտրոն դիմած տղամարդը կոտրել է մուտքի դռան ապակին, աղմկել, վիրավորել բուժաշխատողներին

ՊՆ համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

273 մլն դրամ արժեքով ծրագիր և 55 սան. վարչապետն այցելել է Բայանդուրի նորակառույց մանկապարտեզ. տեսանյութ

Այցելեցի Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն. այն լուրջ բարեփոխումների կարիք ունի. Ավանեսյան

Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետև՝ կնվազի. սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի

Եթե կուսակրոն եկեղեցականը խախտել է երդումը, պետք է կրի պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում. Հակոբյան

Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք․ Հովհաննիսյան

Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր

Փոխանակ գնան եկեղեցին չուլանի վերածողներից պատասխան պահանջեն, եկել կեղծ բարեպաշտություն են խաղում. Պապոյան

Հավանական է՝ կազմակերպվի Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկիի հանդիպում. Թուրքիայի ԱԳՆ

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից. վարչապետ

Մրգաշատի վթարային կամուրջը նորոգվում է. ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Մեղմ ասած, լարվել են հոգևորականները, որոնց խաչը համբուրելն ուղիղ համեմատական է գրպանը խցկած գումարին. Ազարյան

Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում «Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության

Ստորև մեր մտավոր ռեսուրսն է. Աննա Հակոբյանը հրապարակել է իր և վարչապետի հասցեին բոլոր «մահացու» հակահարվածները

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 243 մլն դրամ. վարչապետն այցելել է Արթիկի հիմնանորոգված մանկապարտեզ

Որոշ փիլոնավորներ կարծում են, թե փիլոնի տակ թաքնվելը դարձնում է բարեպաշտ, իսկ «գործերը»` անտեսանելի. Ղազարյան

Մենք Մայր Աթոռը շտաբ սարքենք, եկեղեցում պաստառ փակցնենք, ձեզ անիծենք, դուք հարգանքով խոսեք. Ալեքսանյան

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի օրակարգում չէ. Քելլոգ

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է տան սանհանգույց, խոցվել՝ կենդանի

ԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար փաստաթղթերի նոր համակարգի

Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն, ինչ քարոզում են, կամ քարոզում այն, ինչ անում են. Թորոսյան

Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

Միքայել Վարդանյանը նորածնային 3 ռեանիմոբիլ և բուժսարքեր է նվիրել «Մուրացան» հիվանդանոցին

Նման իրավիճակներում միշտ 2 անդուր երևույթի ենք բախվում, 2-ն էլ՝ ավելորդ ու անպտուղ. Հակոբյան

Բոլորին վիրավորում, հայհոյում ենք «սրբազան» դիրքերից, բայց հո հակաեկեղեցական չե՞ք՝ մեզ հակադարձեք. Ալեքսանյան