Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ: Ըստ նրա՝ կաշառք են վերցնում ով որտեղ պատահի: Ըստ էության՝ Կառավարության ղեկավարը դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումներից։
Այս առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է իրավապաշտպան Տիգրան Եգորյանի հետ:
- Պարոն Եգորյան, Դուք և՞ս այն կարծիքին եք, որ դեռևս չի հաջողվում կոտրել կոռուպցիոն երևույթները մեր երկրում։
- Ակնհայտ է, որ այլևս չի գործում կոռուպցիայի բրգաձև համակարգը, որի միջոցով կոնկրետ ինստիտուցիոնալ հիմքերի վրա բոլոր հնարավոր տեղերից հավաքագրվում էին ստվերային եկամուտներն ու արտոնություններ տրամադրվում հատուկ խմբերի։ Մենք չունենք այդ համակարգը այս պահին, մնացել են դրա կոտրման հետևանքով առաջացած թափոնները։ Բնականաբար, ովքեր դեռ չեն պատժվել նախորդ գործած մեղքերի համար, ինչ-որ առումով իրենց մոտ դեռևս ձևավորվել է ենթադրյալ հնարավորության պատրանքը, փորձում են, իրենց սովորության համաձայն, կոռուպցիոն պրոցեսների մեջ մտնել։ Իսկ արդեն դրա դեմ պայքարը ավելի բարդ է և մասնագիտացված ռեսուսր է պահանջվում։
Իսկ բացթողումները շատ հաճախ գալիս են օրենսդրական կարգավորումներից և վարչարարական ընթացակարգերի խնդիրներից․ գործող բազմաթիվ կարգավորումները ձևավորում են լեգիտիմ նպատակներին հասնելու այնպիսի խրթին ու անհնարին պայմաններ, որ ծնվում են կոռուպցիոն խողովակներ, և պարզ է, որ այդ պահից խնդիրը դառնում է իրավապահ մարմինների խնդիր։ Օրինակ՝ նախկինում մարդիկ, երբ դիմում էին շինթույլտվության կամ ճարտարապետական նախագծային թույլտվության համար, ամիսներով սպասում էին այդ թույլտվությանը, կրում բազմաթիվ վնասներ, ուստի փնտրում էին այլընտրանքային ճանապարհներ, որոնց առաջարկողները միանգամից հայտնվում էին, և իրենց խնդիրները այդ ճանապարհով լուծում էր ստանում։
- Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ դատախազությունում չկան կոռուպցիոն երևույթներ, և ոչ ոք չի խնդրում որևէ հարցի համար։ Ըստ Ձեզ՝ այս մոտեցումը իսկապե՞ս պահպանվում է այդ կառույցում, և ի՞նչ իրավիճակ է այս առումով այլ գերատեսչություններում։
- Նախ ես այդպիսի հայտարարություններին վստահաբար չեմ մոտենում, որ կառույցը, եթե հանդես չի եկել նման հայտարարությամբ, ստացվում է՝ այնտեղ առկա են այդպիսի երևույթներ։ Շատ հնարավոր է՝ դատախազությունում ևս ի հայտ գան, և մի օր այդպիսի խնդիրներ լինեն։ Միայն հայտարարություններով չի հաղթահարվում կոռուպցիան։ Այո, ունենք խնդիր, երբ պարզապես կատարողականը ցուցադրելու իրավիճակներում մարմինները գերազանցում են իրենց լիազորությունները և կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ թիրախավորում ոչ կոռուպցիոն երևույթները, աղմկոտ գործեր են հարուցում, միայն թե կատարողական ապահովեն։ Օրենսդրական և իրավակիրառ մակարդակներում պատշաճ վերահսկողություն է պետք, որպեսզի իրավապահ մարմիններին չտրվեն լիազորություններ ինչ-որ գործողություններ կոռուպցիա անվանելու համար։ Դա շատ վտանգավոր կարող է լինել։
- Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ դատական գործերը շատ հաճախ ձգձգվում են, երկար քննվում։ Ինչ եք կարծում՝ այստեղ խնդիրը հանրային մեղադրողի բացթողումների՞ հետևանքով է, թե՞ դատավորների:
- Նոր փոփոխություններով այնպես է ստացվել, որ նման գործերի կատարման համար հսկայական անելիք ունի գործը քնող դատախազը, նախկինում դա պահանջվում էր քննիչից, հետո միայն դատախազն անելիք ուներ։ Այս թեման իրականում լուրջ վերլուծությունների և ուսումնասիրությունների կարիք ունի, պետք է համապատասխան անալիտիկ աշխատանքի միջոցով հստակեցվեն գործերի խնդիրները, և հասկանալի լինի, թե դրանք ինչպես պետք է հասցեագրել օրենսդրական մակարդակում։ Բազմաթիվ հարցեր նաև օրենսդրական կարգավորումներից են ծագում և իրենց հերթին հանգեցնում գործերի ձգձգման իրավիճակների, որոնք օրենսդրական փոփոխության արդյունքում կարելի է լուծել ու խուսափել։ Շատ վտանգավոր է, երբ փորձում ես մեկ սանրով սանրել բոլոր խնդիրները և անվանակոչել ստանդարտ անունով։ Իրավապահ մարմինները կոռուպցիայի դեմ մրցավազքում վնասում են պետական շահերը։
- Այդ պայքարի դեմ հատկապես ո՞ր կառույցն է թերանում իր աշխատանքում։
- Մեկ կառույցի անուն հնարավոր չէ տալ, բոլոր կառույցները, որոնք զբաղվում են իրենց օրենսդրական լիազորությունների շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով, ունեն իրենց թերացումները, և հաճախ լինում է, որ թերացումների շրջանցման պատճառով ավելի են թույլ տրվում թերացումներ։ Բոլորի մասով պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն ԱԱԾ-ն, դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, քննչականը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին
Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ
Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար
430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին
Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել
ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը
Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ
«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը
Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը
Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը
Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն
Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան
Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է
Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան
ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար
Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև
«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս
Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է
Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի
Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը
Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ
Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին
Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ
Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան
Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ
Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT