Քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով մեկնարկել է Ալավերդի համայնքի ավագանու նիստը

05/12/2023 schedule10:15

Գործող համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու հարցով մեկնարկել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Ի տարբերություն նախորդ նիստի՝ այժմ քվորում կա, ներկա է ավագանու 27 անդամից 14-ը, նիստը գումարված է համարվում օրենքի ուժով:

Ավագանու նիստից բացակայում են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները, գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանը, որին էլ ավագանու 14 անդամ առաջադրելու է որպես համայնքի ղեկավարի թեկնածու:

Այս պարագայում նիստը վարելու գործը հանձնարարվեց ավագանու կազմի՝ տարիքով ամենաավագ անդամին՝ Սիմոն Զախարովին: Վերջինս, ի դեպ, ավագանու այն անդամն է, որն ընտրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով, սակայն այժմ կողմ է Թամրազյանին անվստահություն հայտնելու գործընթացին:

Նիստի սկզբում Զախարովը նշեց. «Համաձայն թիվ 24 ԸԸՀ թիվ 14 արձանագրության՝ ավագանու անդամ Մարիաննա Պեպանյանը վայր է դրել մանդատը, և որոշում է կայացվել ՔՊ հերթական հաջորդ թեկնածուին՝ Հայկ Հովակիմյանին, շնորհել ավագանու մանդատ»:

Նիստից բացակայում է նաև ավագանու աշխատակազմի քարտուղարը, որն արձանագրելու էր նիստը, այդ աշխատանքը քվեարկությամբ վերապահվեց ավագանու անդամներից մեկին:

Զախարովը ևս մեկ անգամ հայտնեց, որ ավագանու 14 անդամ ներկա է նիստին, քվորում ապահովված է, օրակարգում ընդամենը մեկ հարց կա՝ գործող համայնքապետ Արկադի Սամվելի  Թամրազյանին հայտնել անվստահություն և ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրել համայնքապետ: Քվեարկությունն ընթանալու է փակ և գաղտնի:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով նախաձեռնել էր նիստ: Նիստը չէր գումարվել քվորում չլինելու հիմքով, որից հետո արվել էր հայտարարություն՝ մեջբերումով․ «Նիստը տեղի չի ունեցել, և օրենքի կետով ավագանին մեկ տարի ժամկետով չի կարող համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել»։

Հիշեցնենք՝ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել և մանրամասներ հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ և նշել, որ հոկտեմբերի 19-ին առհասարակ նիստ չի գումարվել, ինչը վկայում է Ալավերդի համայնքի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ արձանագրությունը, հետևաբար Թամրազյանին կրկին անվստահություն հայտնել հնարավոր է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
926 դիտում

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացու համար լավագույն գործառույթներից է ծառայել պետությանը. պետական ծառայությունը լուրջ փորձառություն է