Ցանկացած հակաօրինական արարք պետք է ստանա իրավական գնահատական. ՆԳՆ ոստիկանությունը՝ ռուս բլոգերների խուլիգանության մասին

13/12/2023 schedule13:38

«Հայաստանն իրավական պետություն է, և ցանկացած հակաօրինական արարք միանշանակ պետք է ստանա գնահատական՝ համապատասխան հետևանքներով, սակայն՝ բացառապես իրավական դաշտում»: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին:

«Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ, հակահասարակական արարքի համար ծեծի էին ենթարկել կնոջը, նվաստացրել ու կտրել մազերը: ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը հայտնաբերվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ չորրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշել է մամուլի քարտուղարը՝ ընդգծելով, որ ձեռնարկված ցանկացած ինքնիրավչություն, վենդետա, ինքնադատաստան նույնպիսի հակաիրավական արարք է, և արժանի համանման իրավական գնահատականի ու հետևանքների. «Քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում ձեռնպահ մնալ ինքնագործունեության դրսևորումներից և միջադեպերը կանխելու ու բացառելու համար դիմել ու աջակցել իրավապահ մարմիններին»:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2023 թ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:23-ին, քաղաքացու կատարած ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացներ ԿԱ-ն և Յ․ Մ-ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։  

Մասնավորապես՝ նրանք վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:

Նույն օրը՝ ժամը 07։00-ին և ժամը 09։19-ին, ոստիկանության ծառայողները վերջիններս հայտնաբերելև ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում է կայացվել վերոնշյալ արարքները կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու մասին։

Միաժամանակ, ձերբակալված Յ․ Վ-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023 թդեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, որոնք տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել մազերը և ներկ լցրել գլխին: 

Տպել
3562 դիտում

Սևանի մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի

Մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների զարգացմանը. Փաշինյանը՝ Զելենսկիին

Ակտիվանում է մշակութային և տնտեսական կյանքը. Անդրեասյանը՝ «Ֆեստիվառ» փառատոնների մասին

Մարզերում ու Երևանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ, ջերմաստիճանը կնվազի

Մայր Աթոռից առաջին անգամ Ոսկեվազ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը

Ամիրյան փողոցը գիշերային ժամերին փակ կլինի

Անդրանիկ Քոչարյանը աշակերտներին է ներկայացրել ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հիմնախնդիրներն ու առաջնահերթությունները

Սրտանց շնորհավորում եմ մեր ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին Անկախության օրվա առթիվ. Ալեն Սիմոնյան

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Տոյոտա»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

115-ը 115-ի դիմաց. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում

Տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել. Տիգրան Ավինյան

Հրդեհ Գյումրիի տներից մեկի տանիքում

Ձերբակալվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ծառայության պետը

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ

Վոլգոգրադի մարզում ուղղիչ գաղութի պաշարման ժամանակ 8 պատանդ է մահացել. նրանց գտել են ջնջխված գլուխներով

ԱՄՆ-ը ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում (լուսանկարներ)

«Ռեալ»-ի ֆուտբոլիստները լուսանկարներ են հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ

Սոֆյա Տիտովան ՀՀ դրոշի ներքո առաջին անգամ ելույթ կունենա Լեհաստանում

Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակն ազատ են արձակվել

Այնթափ գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել. մեկնել է 6 մարտական հաշվարկ

Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը խոսել են տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների մասին

Քննարկվել են ՊԵԿ-հասարակական կազմակերպություն երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները

Ավելի քան 50 կմ միջին նորոգման աշխատանքներ Երևանի շուրջ 50 փողոցում (տեսանյութ)

Տավուշում դանակահարել են ընկերություններից մեկի տնօրենին ու ևս մեկ անձի․ կասկածյալը պահեստազորի գնդապետի որդի է

Իրանը չի հրաժարվի Իսրայելին հակահարված տալու իր բացարձակ իրավունքից. Արաղչի

Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն, «Գազ-2410»-ը և շտապօգնության ավտոմեքենան

ԱԹՍ-ի հարձակման պատճառով Վորոնեժի շրջանում պայթյուն է որոտացել զինամթերքի պահեստում. հայտարարվել է արտակարգ դրություն

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Կոշ գյուղով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դի է հայտնաբերվել

Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը

Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Դիան գյուղում

Տափերական-Նոր Կյանք ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել չգործող ջրատարում

Երևանում 2024 թ․ ընդհանուր առմամբ միջին նորոգման ծրագրով բարեկարգվում է ավելի քան 50 կմ ճանապարհ. Տիգրան Ավինյան

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բեռնատար է այրվել

ԵՄ-ում դիտորդական առաքելության ղեկավարը ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ միացել է սահմանամերձ տարածքների պարեկության

Աստիճանաբար ռուսներին դուրս ենք մղում Խարկովի մարզից․ Զելենսկի

Նախատեսվում է բարելավել մեր քաղաքում ճանապարհների որակը․ Տիգրան Ավինյան

Բարձր է գնահատվել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը