Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ այնքան, որքան Եվրոպական Միությունը դա հնարավոր համարի. Միրզոյան

13/12/2023 schedule18:46

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստան այցելած Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել  մամուլի համար հայտարարությունով:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ելույթի իր խոսքում Արարատ Միրզոյանն ասել է.

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը հյուրընկալել Երևանում։ Պետք է արձանագրեմ, որ այս տարին մեր երկու երկրների հարաբերություններում աչքի է ընկել բավականին ակտիվ քաղաքական երկխոսությամբ՝ հագեցած փոխադարձ բարձրաստիճան այցելություններով, միջազգային հարթակներում շփումներով և քաղաքական խորհրդակցություններով:

Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել մեր այսօրվա քննարկումները, որոնց ընթացքում մենք պատրաստակամություն ենք հայտնել ձեռնարկել գործուն քայլեր մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման ներկա դինամիկան պահպանելու և օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօր գործընկերոջս հետ հնարավորություն ունեցանք քննարկել հարցերի բավականին լայն շրջանակ: Բացի ընդլայնվող քաղաքական երկխոսությունից կարևորել ենք նաև երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ինչպես նաև թիրախային ոլորտներում սերտ համագործակցության զարգացման ներուժի առավելագույնս օգտագործումը:

Մասնավորապես, կցանկանայի ընդգծել երկու երկրներում ակտիվորեն զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման շոշափելի հնարավորությունները: Իհարկե, այս ոլորտը մեծապես փոխկապակցված է նաև կրթության, գիտության բնագավառների հետ, որտեղ մենք մեր կարողությունները համադրելու ներուժ ևս ունենք և կաշխատենք այդ ուղղությամբ:

Էստոնիայի գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ընթացքը և երախտագիտություն հայտնել այս կարևոր ճանապարհին մեր կողքին լինելու համար:

Անդրադարձ ենք կատարել նաև խորհրդարանական դիվանագիտության դերին և մեր երկու երկրների խորհրդարաններում առկա պատգամավորական բարեկամական խմբի ակտիվ համագործակցությանը:

Անշուշտ, քննարկել ենք ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցեր․ անդրադարձ ենք կատարել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունն ամրապնդելուն ուղղված քայլերին, իսկ տարածաշրջանային կայունության համատեքստում կարևորել ենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ընդլայնումը և, իհարկե, առաքելությանն Էստոնիայի մասնակցությունը։

Տեղյակ եք, որ երկու օր առաջ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը Բրյուսելում ընդունեց առաքելության ընդլայնման մասին որոշումը, ինչը մեծապես ողջունվում է մեր կառավարության կողմից: Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության դիրքորոշումը, որ ՀՀ-ն պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

Հարգելի՛ պարոն նախարար, հարգելի՛ Մարգուս,

Մեր նախորդ հանդիպումը կայացավ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում, չհաշված իհարկե երկու օր առաջ մեր կարճատև զրույցը Բրյուսելում: Ընդամենը երեք ամիս է անցել այդ հանդիպումից, սակայն տարածաշրջանում տեղի են ունեցել էական զարգացումներ:

Եթե սեպտեմբերին մենք քննարկում էինք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցերը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հարցերը, ապա մեր հանդիպման հաջորդ իսկ օրը տեղի ունեցած իրադարձությունները, Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էապես փոխեց պատկերը տարածաշրջանում: Այսօր Լեռնային Ղարաբաղում այս էթնիկ զտման հետևանքով գրեթե հայ չի մնացել: Ավելի քան 100 հազար Լեռնային Ղարաբաղի հայեր փախստական են դարձել՝ ապաստան գտնելով Հայաստանի Հանրապետությունում, և մեր կառավարությունը ջանքեր է գործադրել նրանց անհրաժեշտ առաջնային կարիքները հոգալու համար:

Եվ այստեղ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Էստոնիայի կառավարությանը փախստականների առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու գործում մեզ ցուցաբերած աջակցության համար: Շատ խորհրդանշական է Էստոնիայի փախստականների խորհրդի կողմից երևանյան գրասենյակի հիմնումը, որը պաշտոնապես դեռ տեղի կունենա այսօր։

Մենք նաև գնահատում ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ մեր ջանքերին աջակցող՝ Էստոնիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները:

Այժմ Հարավային Կովկասում ուժի կիրառման, հակամարտությունների էջը փակելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար մեզ անհրաժեշտ է բոլոր հարևան երկրների հստակ հանձնառությունը և միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը: Կան անշուշտ մարտահրավերներ, կա բարդ պատմություն, բայց խաղաղության գործընթացում առաջ շարժվել հնարավոր է, եթե Ադրբեջանը ևս աներկբայորեն իր հավատարմությունը ցույց տա խաղաղության գործընթացին և հանրահռչակված սկզբունքներին՝ հստակ սահմանների փոխադարձ ճանաչմանը, տարածքային ամբողջականության ճանաչմանը առանց երկիմաստությունների, ինչպես նաև հայտնի սկզբունքների հիման վրա տարածաշրջանային, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը: Եվ այս առումով մենք կարևոր ենք համարում նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի կառավարությունը:

Նաև ուզում եմ նշել, որ սրանք սկզբունքներ են, որոնք հաստատվել են, հավանության են արժանացել Գրանադայում քառակողմ հանդիպմանը, ըստ էության, ողջ միջազգային հանրության կողմից և սրանք նույն այն սկզբունքներն են, մեծ հաշվով, որոնք արտացոլված են նաև ավելի վաղ՝ հուլիսին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ, որը նա արել էր ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով:

Եզրափակելով՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա քննարկման համար, Ձեր այցի համար, հարգելի պարոն նախարար, բոլոր այն հանձնառությունների համար, որոնք դուք հնչեցրեցիք Էստոնիայի համար, կվերահաստատեմ այն հանձնառությունները, որոնք ես հնչեցրի ՀՀ անունից և լավատեսորեն շարժվենք առաջ: Շնորհակալություն»:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու վերաբերյալ Էստոնիայի ԱԳ նախարարի հայտարարությանն ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Այս որոշմանը մենք երկար սպասում էինք: Անչափ շնորհակալ ենք, պարոն նախարար: Իսկապես սպասում էինք:»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1039 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին