Երևան
12 °C
Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, թե եկեղեցու Կրթական հանձնաժողովը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մասին անհամաձայնությունների շուրջ իր տեսակետները բազմիցս հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, սակայն, ըստ հոգևորականի, նախկին նախարար Վահրամ Դումանյանը դրսևորել է անզիջում պահվածք, ասել՝ կա՛մ համաձայնեն առաջարկված պայմաններին, կա՛մ այդ էլ չեն ունենա:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ Հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանից:
Նա մեզ հետ զրույցում հաստատել է, որ իսկապես պաշտոնական հանդիպում եղել է, սակայն ոչ այն բովանդակությամբ, ինչ ներկայացրել է Աջապահյանը:
«Իմ նախաձեռնությամբ հանդիպում է եղել Մայր Աթոռի կրթական հանձնախմբի հետ, և հարցը քննարկվել է: Այսօրվա նման հիշում եմ՝ հանդիպմանը ներկա էր Միքայել սրբազանը: Այն, որ խոսվում է ուլտիմատումի մասին, նման բան լինել չի կարող. այդ ոճը ընդհանրապես չի եղել: Այն ժամանակ քննարկվում էր առարկան ընդհանրապես չլինելու տարբերակը, եկեղեցին երկու պահանջ ուներ, որ նախ առարկան մնա, երկրորդն էլ դրա ժամաքանակի հետ էր կապված: Ասացի՝ մենք պատրաստ ենք գնալ ընդառաջ Մայր Աթոռին, ընդունում ենք ի գիտություն. առարկան կմնա որպես առանձին առարկա, բայց ժամաքանակի առումով նպատակահարմար ենք համարում ավագ դպրոցում անցնել կրկնակի ծանրաբեռնվածությամբ, քան այն, ինչ կա: Այն ժամանակ 7 տարի շաբաթական 1 դասաժամով անցնում էին Հայ եկեղեցու պատմություն, և այդտեղ բազում խնդիրներ կային»,- պարզաբանում է նախկին նախարարը:
Ըստ նրա՝ Աջապահյանը, երբ ասում է՝ տարի, տարով չի չափվում առարկայի ծավալը, այլ ժամաքանակով: Դումանյանի խոսքով՝ առաջարկել են մեկ տարի ավագ դպրոցում կրկնակի ավել ժամաքանակ. «Ես պնդում եմ, որ նման ժամաքանակով կարելի է շատ հետաքրքիր ծրագիր կազմել և բովանդակային նյութ մատուցել ավագ դպրոցում»:
Նախկին նախարարն ասում է՝ այդ խոսակցությունը եղել է կառուցողական, սակայն այսօրվա ասուլիսում տպավորություն ստեղծվեց, թե նախարարությունն ասել է՝ այսպես է ու վերջ. «Ոչ, նման գործելաոճը կոռեկտ չէ, նախարարությունը երբեք այդպես չի վարվել, պետք է իրողությունները չաղավաղել: Անչափ շատ եմ ափսոսում, որ իրենք ոչ մի կերպ չհամաձայնեցին մեր առաջարկած պայմաններին, ասացին՝ ոչ, կա՛մ մնում է այնպես, ինչպես կա ժամաքանակի առումով, կա՛մ չենք ընդունում ձեր առաջարկը»:
Դումանյանը հավաստիացնում է՝ առնվազն երկու անգամ գրությամբ դիմել են Մայր Աթոռին, որպեսզի այդ կրթական հանձնախումբը մասնակցի առարկայի ծրագրի կազմմանը և հետագա աշխատանքներին: Ըստ նրա, սակայն, չեն եկել:
«Այնպես որ Կառավարությունը և նախարարությունը գնացել են ընդառաջ և հաշվի առել եկեղեցու կարծիքը, որ առարկան մնա: Իսկ ժամաքանակի մասով, կրկնում եմ, այն ծավալը, որ մենք ենք առաջարկում, բավականին լուրջ ժամաքանակ է բուհերում, և այդ ժամաքանակով մի կիսամյակում մենք բավականին լուրջ դասընթացներ ենք անցնում»,- ասում է նա:
Դումանյանն ընդգծում է՝ չի ցանկանա, որ եկեղեցու պատերի ներսում հնչեն քաղաքական հայտարարություններ. «Չի կարելի քաղաքական նախասիրությունները բերել դպրոց, առավել ևս՝ դպրոցական դասագիրք: Այդ տարածքը պիտի լինի ապաքաղաքական, հանրակրթության մեջ ինչ կուսակցական քաղաքականություն, առավել ևս՝ Կառավարություն, ընդդիմություն, եկեղեցի: Կրթությունը կրթություն է՝ սուրբ տարածք. դպրոցին պետք է մոտենալ՝ որպես սրբավայրի»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT