Խոշտանգում են, որ լռի՞

06/09/2011 schedule13:07

Կարապետյանն այն աստիճան վատ վիճակում էր, որ երբ ցանկանում էր դատը նախագահող Արշակ Խաչատրյանին դիմել` նիստը հետաձգելու նպատակով, վերջինս գործարարին թույլ չտվեց ոտքի կանգնել դատարանին դիմելու համար, այլ հորդորեց նստած խոսել: Կարապետյանը մեղադրվում է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կազմակերպելու մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Գործարարը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները, պնդում, որ ինքը կապ չունի ավազակային հարձակման հետ եւ վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է իրեն արդարացնել կամ գործն ուղարկել լրացուցիչ քննության: Այս գործով ամբաստանյալի աթոռին նստած են եւս 9 հոգի, որոնց առաջին ատյանի դատարանը դատապարտել է ութուկեսից մինչեւ տասնհինգ տարվա ազատազրկման: Վերջին դատական նիստը տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ: Այս ընթացքում Արա Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Գործարարը դատարանում հայտարարեց, որ օգոստոսի 19-ին վիրահատության է ենթարկվել: Վիրահատության ընթացքում բարդացումներ են եղել` Կարապետյանը ստամոքսի ուռուցքներ (խոցեր) է ունեցել, որոնք բորբոքվել են (պայթել են): Նա շարունակում է արյունահոսել: Այժմ նա պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Չնայած վիրահատությունից երկու շաբաթ է անցել, բայց գործարարը դեռ չի ապաքինվել: Իսկ երեկվա դատական նիստին նա բերվել էր արյան բարձր ճնշումով (190-110): Կարապետյանի վիճակն այնքան ծանր էր, որ անգամ մեղադրող Հովսեփ Սարգսյանը դա ակնհայտ համարեց եւ դեմ չեղավ, որ դատական նիստը հետաձգվի: Գործարարի փաստաբան Արա Զաքարյանը օրվա վերջում Կարապետյանի հետ հանդիպումից հետո ասաց, որ գործարարի առողջական վիճակը մնում է շատ վատ: Ըստ փաստաբանի, Կարապետյանը նախկինում ինսուլտ է տարել, եւ մտավախություն կա, որ այն կարող է կրկնվել: Փաստաբանին եւ գործարարի հարազատներին լուրջ մտահոգել է նաեւ այն փաստը, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բժիշկները որոշել էին, որ ծանր առողջական պայմաններում գտնվող եւ տեղաշարժվելու հնարավորություն չունեցող Կարապետյանը կարող է մասնակցել դատական նիստին: «Տեղեկություններ կան, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բժիշկները գտնում են, որ Կարապետյանին կարելի է դուրս գրել եւ տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ»,- ասաց Արա Զաքարյանը: Փաստաբանը ձեռնպահ մնաց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բժիշկների որոշմանը գնահատականներ տալ` խոստանալով դա անել այն բանից հետո, երբ այսօր վերջնականապես կպարզվի, Կարապետյանի բուժումը շարունակվելո՞ւ է, թե՞ նրան վատառողջ վիճակում կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ: Գործարարի հարազատները կասկածներ ունեն, որ ինչ-որ մարդիկ փորձում են այդպիսով Կարապետյանին ճնշել եւ նրան խոշտանգելով ստիպել, որ չհամարձակվի այս գործով եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված բացահայտումներ անել: Գործարարը դեռեւս առաջին ատյանի դատարանում` իրեն 15 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճռից հետո, հայտարարել էր, որ ինքը կբացահայտի որոշ օլիգարխների իրական կերպարը, ինչպես նաեւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որոշ փաստեր կհրապարակի: Արա Կարապետյանին ծանր առողջական վիճակում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից հնարավոր տեղափոխման վերաբերյալ մեր հարցին, եւ հարցին` արդյոք այդպիսով փորձ չի՞ արվում նրա վրա ճնշումներ գործադրել, ՀՀ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղալեչյանը պատասխանեց. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն գործարարի հիվանդության պատմությունը վաղը (այսօր.- Վ.Հ.) կներկայացնի ՀՀ քրեակատարողական վարչության բժշկական աշխատանքային հանձնաժողովին: Այս հանձնաժողովը կորոշի, նա պետք է շարունակի մնալ հիվանդանոցում, թե կարող է տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Եթե որոշի, որ պետք է տեղափոխվի, ապա կտեղափոխեն»: Ճնշումների վերաբերյալ հարցին Ղալեչյանը չարձագանքեց: Հ.Գ. Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 16-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
528 դիտում

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում