Երևան
12 °C
Շաբաթ օրը առաջին անգամ Երեւանում՝ «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտ, որտեղ հանդիպեցին WBA եւ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը եւ այդ տիտղոսի պարտադիր հավակնորդ Էվանս Մբամբան: Ու չնայած Վիկ Դարչինյանը չկարողացավ իրագործել մարտը նոկաուտով ավարտելու իր խոստումը, այնուամենայնիվ, նվաճեց տիտղոսը: Մենամարտից հետո ահա, Վիկն իր չեմպիոնական գոտին նվիրեց Սերժ Սարգսյանին` վերջինիս հասցեին մեծարանքի խոսքեր ասելով: Դարչինյանի այս քայլը որոշակի բացասական արձագանք է գտել սոցիալական ցանցերում, ոմանք գրել են նույնիսկ, թե դրանից հետո դադարում են աշխարհահռչակ բռնցքամարտիկի երկրպագուն լինել: Երեկ մեր թղթակիցը աշխարհի չեմպիոնից փորձել է պարզել չեմպիոնական գոտին Սերժ Սարգսյանին նվիրելու դրդապատճառը եւ ստացել այսպիսի պատասխան. «Նվիրել եմ, քանի որ ես շատ գոհ եմ իմ նախագահից, որովհետեւ ինքը ինձ տարածք է նվիրել դահլիճ սարքելու համար»: Դարչինյանը սրանից ավելի ոչինչ չի ցանկացել ասել այս թեմայի վերաբերյալ, խնդրելով մնացած հարցերը առաջադրել իր ասուլիսում: Բայց այլ հարցերի կարիք, կարծում ենք, չկա, որովհետեւ այդ պատասխանն էլ բավարար է` հասկանալու համար, որ Դարչինյանը չեմպիոնական գոտին ոչ թե նվիրել, այլ վաճառել է Սերժ Սարգսյանին: Ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանն է գոտին գնել: Իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք` տեղի է ունեցել բարտեր, ապրանքափոխանակություն: Սերժ Սարգսյանը Վիկ Դարչինյանին տարածք է նվիրել, Վիկ Դարչինյանը Սերժ Սարգսյանին` չեմպիոնական գոտի: Վիկ Դարչինյանը գոհ է, Սերժ Սարգսյանը գոհ է: Այլ կերպ ասած` տեղի է ունեցել փոխշահավետ առեւտուր: Եթե չեք հավատում, եկեք տրամաբանենք: Սերժ Սարգսյանին նվիրածը Վիկ Դարչինյանի առաջին չեմպիոնական գոտին չէ: Բայց նախկինում Կատաղած Ցուլի մտքով չի անցել «իր նախագահին» գոտի նվիրել: Ինչու՞: Որովհետեւ Սերժ Սարգսյանը իր նախագահը չէր` քանի դեռ իրեն տարածք չէր նվիրել: Բայց հիմա, երբ առեւտուրը տեղի է ունեցել, չի խանգարում դա համեմել ազգային-ազատագրական, հայրենասիրական-ֆիդայական, պետականամետ-ֆուտուրիստական երանգներով: Պակաս ուշագրավ չէ երեւանյան մրցամարտի ընթացքում Վիկ Դարչինյանի մարզազգեստի հետնամասում «Մուլտի գրուպ» գրության հայտնվելու փաստը: Մարզասերը սովոր էր այդ նույն տեղում տեսնել «RUBEN» գրությունը, որը Վիկ Դարչինյանի որդու եւ հոր անունն է: Դարչինյանը մի քանի անգամ հպարտորեն նշել է, որ դա իր համար կարեւոր հոգեւոր եւ բարոյական ատրիբուտ է: Այս անգամ, սակայն, այդ հոգեւոր ատրիբուտին փոխարինելու էր եկել «MULTY GROUP» գրությունը, որը, ինչպես երեկ մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է Վիկ Դարչինյանը, կապված է խոշոր գումարների հետ: Ինչպես ասում են, բարի գալուստ սերժանտական Հայաստան, որտեղ ամեն ինչ գնվում եւ վաճառվում է: Ի դեպ, Վիկ Դարչինյանը սեպտեմբերի 3-ի մրցամարտից հետո ուղիղ եթերում մի նվեր էլ Գագիկ Ծառուկյանին է շնորհել: Թե Ծառուկյանի վրա ինչքան է նստել այդ նվերը, պարզել չհաջողվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT