Նաիրի Զարյանի անվան դպրոցում փոխտնօրենները դուրս են եկել տնօրենի դեմ. ինչ է արել ուսումնական հաստատության ղեկավարը

29/02/2024 schedule19:47

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում կրքերը թեժ են. դպրոցի փոխտնօրենները, որոնք երեքն են, անհամաձայնություններ ունեն ուսումնական հաստատության ղեկավար Նվարդ Հովսեփյանի հետ և ցանկանում են լուծումներ տալ դրանց: Դպրոցում սովորողների ծնողներն էլ, ըստ փոխտնօրենների, բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում տնօրենի հեռացումը:

Նվարդ Հովսեփյանն այս դպրոցի տնօրեն է ընտրվել 2023 թվականի հունիսին: Նրա ընտրությանը համաձայն է եղել թե՛ մանկավարժական, թե՛ ծնողական համայնքը։

Փոխտնօրեններից մեկի՝ Գայանե Գրիգորյանի խոսքով՝ սկզբում նրան ընդունել են ծափողջույններով, այժմ արդեն այդ ողջույններին փոխարինելու են եկել բողոքի ակցիաները։

«Մեծ հույսեր ունեինք նոր տնօրենի նշանակման հետ կապված, որովհետև մեր դպրոցում արդեն իսկ անհանգիստ մթնոլորտ էր․ դպրոցի նախկին տնօրենը հեռացել էր աշխատանքից։ Առաջին իսկ օրվանից իր կողքին էինք։ Մեր աշխատանքը փորձել ենք կատարել այնպես, որ որևիցե կերպով չտուժի դպրոցի անվանումը և իրականանա այն, ինչը դպրոցի առաքելությունն է։ Բայց սկսվեցին տարաձայնություններ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է նա։

Իսկ տարաձայնությունները, ըստ փոխտնօրենի, առաջացել են այն բանից հետո, երբ ուսուցիչները խնդիրներ են նկատել տնօրենի աշխատանքային մոտեցման մեջ, որոշ հարցերի կառուցողական լուծումներ չեն տրվել․ «Չէին լուծվում այն հարցերը, որոնք կարող էին առաջանալ առօրյայում և աշակերտների հետ աշխատելիս, ծնող-ուսուցիչ կապի ընթացքում։ Օրինակ՝ որևէ երեխայի կարգապահության հետ կապված հարց կարող էր լինել և չլուծվեր, կամ ծնողը ցանկանում էր տնօրենին տեսնել որևէ հարցով, բայց միշտ ուղղորդվում էր փոխտնօրեններից մեկի մոտ»։

Իսկ ինչո՞ւ են այս ամբողջ ընթացքում լռել և մեկուկես տարի անց միայն որոշել բարձրաձայնել այդ խնդիրների մասին, այն էլ բողոքի ակցիայի եղանակով, Գրիգորյանի պարզաբանումն այն  է, թե իրենք ամեն օր հույս են ունեցել, որ «հաջորդ օրն ավելի լավ կլինի»։ Դպրոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի լիազորությունների ներքո, բայց համապատասխան մարմին չեն դիմել, այլ փորձել են խոսել տնօրենի հետ․ յուրաքանչյուր բանակցությունից հետո, փոխտնօրենի խոսքով, պատասխանը եղել է նույնը՝ «ամեն ինչ լավ կլինի», բայց, ըստ նրա, ոչինչ չի փոխվել։

«Նա դեռ նոր էր սկսել աշխատանքային գործունեությունը, հնարավորություն պետք է տայինք, ժամանակ։ Ես հավատացել եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Անընդհատ խոսել ենք իր հետ։ Երկար ժամանակ հույս ունեինք, որ հաջորդ օրն ավելի լավ կլինի, որովհետև աշխատանքում լինում են նման բաներ, բայց հասանք այն կետին, որ չկարողացանք հանդուրժել, քանի որ որևէ փոփոխություն չկա։ Աշխատանքը պետք է լինի թիմային, մեկը մեկին լսի, լուծում տրվի»,- ասում է նա։

Ըստ նրա՝ տնօրենի թե՛ նշանակումից առաջ, թե՛ հետո եղել են ուսուցիչներ, որոնք հեռացել են դպրոցից։ Երեք «ընդդիմադիր» փոխտնօրենները նույնպես ազատման դիմում են գրել, սակայն ոչ թե աշխատանքից, այլ փոխտնօրենի լիազորությունները դադարեցնելու համար: Չնայած սրան՝ վերջինս նկատում է․ «Կարծում եմ, որ փոխտնօրենի պաշտոնից ազատման դիմումը գրելուց հետո էլ անհնար կդառնա որպես ուսուցիչ աշխատելը, հանդուրժողականությունը զրոյական կետի վրա է»։

Նկատենք՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, որպես իրենց լիազորությունների դադարեցման պատճառ, դպրոցի մեկ այլ փոխտնօրեն Ալիսա Մանուկյանն էլ նշել է, որ տնօրեն Նվարդ Հովսեփյանը իրեն և մյուս փոխտնօրեններին հորդորել է աշակերտների և ծնողների հետ աշխատանք տանել, որպեսզի վերջիններս ստուգող մարմնի ներկայացուցչի հարցերին ի պատասխան՝ կոծկեն գրանցված դասաժամերը չուսուցանվելու փաստը, ինչն անել փոխտնօրենները հրաժարվել են և այդ միջադեպից անմիջապես հետո դիմում են գրել: Այս հայտարարությունը հաստատում է նաև Գայանե Գրիգորյանը։

Փոխտնօրենները քաղաքապետարան չեն դիմել, սակայն մինչև բողոքի ակցիան քաղաքապետարանից նրանց կանչել են, հորդորել պահել հանգստություն, գալ կոնսեսուսի։  Գայանե Գրիգորյանը կարծում է, որ սա հնարավոր չէ։ Այժմ դպրոցը բաժանվել է երկու մասի․ ուսուցիչների մի մասը տնօրենի կողքին է, մյուս մասը՝ փոխտնօրենների:

«Մենք երեկ փորձել ենք հանգստացել բարձր դասարաններում սովորող աշակերտներին, կարգավորել այդ հարցը վրդովված աշակերտների հետ, որոնք չէին ուզում դասասենյակներում մնալ, ուզում էին վանկարկել, բայց թույլ չենք տվել, հորդորել ենք մտնել դասարաններ։ Չեմ ցանկանում ծնողների անունից խոսել, միայն կասեմ, որ իրենք էլ էին եկել մեզ աջակցելու։ Տնօրենի հետ խոսել էին, սակայն պատասխաններ չէին ստացել»,- նշում է նա։

Ըստ Գրիգորյանի՝ դպրոցում իրավիճակն այսօր էլ է թեժ եղել, ոստիկաններ են շրջել, մտել դասասենյակներ։ Տնօրենի հետ, սակայն, որևէ հանդիպում չի եղել, միայն Գրիգորյանն է հանդիպել այլ հարցով:

Այժմ փոխտնօրեններն ու նրանց աջակիցները սպասում են, թե ինչ որոշում կկայացնի համապատասխան մարմինը։

Հարցադրմանը՝ ակնկալո՞ւմ են, որ տնօրենին հեռացնեն, Գրիգորյանը պատասխանում է․ «Ես չեմ կարող դա ասել ու երբևիցե այդ կարծիքին չեմ եղել: Համապատասխան մարմինը կորոշի, անհամաձայնություններին լուծումներ տալը մտել է փակուղի, բայց ես չեմ կարող այլ տնօրենի մասին խոսել, պատկերացում չունեմ»։

Երևանի քաղաքապետարանից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ տնօրենը չի ցանկանում հարցազրույց տալ և խոսել դպրոցի շուրջ կատարվող իրադարձությունների մասին, փոխարենը հավաստիացրել են, որ հանրակրթության վարչությունը պարզաբանում է տարածելու հարցի առնչությամբ:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9878 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից