Ներդրողի համար մի տեղեկությունն այստեղ է, մեկը՝ այնտեղ. վարչապետին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա»-ի հաշվետվությունը

13/03/2024 schedule18:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

«Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և կենտրոնի ներկայացուցիչները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների մասին:

Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացներում ուղեկցման, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման և Հայաստանի ներդրումային հնարավորությունների առաջմղման ու նոր օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղություններով իրականացված աշխատանքները:

ւ.jpg (649 KB)

Մասնավորապես՝ նշվել է, որ 2023 թվականի ընթացքում կենտրոն են դիմել ավելի քան 410 օտարերկրյա և հայաստանյան ներդրողներ: Աշխատանքներ են տարվել 140-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ, որոնցից 60-ը միայն ներգրավվել են 2023 թվականի ընթացքում: Հաշվետու տարում Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել են 24 նոր ներդրումային ծրագրեր, որոնցից նախատեսվող ներդրումների ծավալը շուրջ 800 միլիոն դոլար է: Ըստ պատասխանատուների, 2020 թվականից՝ կենտրոնի հիմնումից ի վեր, վերջինիս աջակցությամբ մեկնարկել են ընդհանուր առմամբ 51 ներդրումային ծրագրեր, որոնց ծավալը հասնում է 1 մլրդ 140 մլն դոլարի:

Վարչապետը հետաքրքրվել է, թե առարկայական՝ ինչպես և ինչով է կենտրոնն օգնել ներդրողներին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնն աջակցել է բոլոր վարչարարական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ օգնել է համայնքի հետ հարաբերությունների, փորձաքննության իրականացման, շինթույլտվության և այլ հարցերում:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հարցին՝ դա նշանակում է, որ ներդրողներն այդ հարցերով չե՞ն զբաղվել և այլ օղակների չե՞ն դիմել, պատասխանատուները նշել են. «Մյուս օղակների հետ ընդհանրապես չեն շփվել, բոլոր հարցերով մենք են զբաղվել»:

Վարչապետը կարևորել է այդ սկզբունքը և նշել.

«Այստեղ գաղափարաբանությունը հենց այդ է, որ ուրիշ օղակի հետ պոտենցիալ ներդրողները չշփվեն: Այսինքն՝ այդ «one stop shop»-ի իմաստն այն է, որ ինքը գա, ծառայություն ստանա, կենտրոնը թեկուզ 100 հիմնարկի հետ պետք է շփվի, այդ 100 հիմնարկի հետ շփումը, այդ գործառույթն իրականացնի»:

Զեկուցվել է նաև, որ կենտրոնի կողմից հետներդրումային սպասարկման ծառայություն ներկայումս տրամադրվում է 166 ընկերության, որոնցից 51-ի հետ աշխատանքը մեկնարկել է նախորդ տարի: Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների, ծառայությունների, արտադրության և այլ ոլորտներում: Տվյալ ծառայության շրջանակում առկա են 43.7 միլիոն դոլար ծավալով 9 վերաներդրումային նախաձեռնություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ներդրողների համար անհրաժեշտ տեղեկությունները մի հարթակում ներկայացնելու անհրաժեշտությունը. «Ներդրողի համար մի տեղեկություն այստեղ է, մի տեղեկություն այնտեղ, մի տեղեկություն՝ երրորդ, մի տեղեկություն՝ չորրորդ տեղում: Այսինքն, եթե մենք կարողանանք գեոպորտալի հնարավորություններն օգտագործել, դա հասանելի դարձնել, որ պոտենցիալ ներդրողն իմանա իրեն անհրաժեշտ ավելի շատ տեղեկություններ կստանա այդտեղից՝ ի՞նչ գույք է վաճառվում, մոտակայքում ինչ ճանապարհ կա՞, թե՞ չկա, էլեկտրական հոսանքի գծեր կա՞ն, թե՞ չկան և այլն: Պետք է ինչ-որ ձևով, գուցե գեոպարտալն է ճիշտ տեղը, որտեղ այդ բոլոր տեղեկությունները գան և իրար հետ խաչվեն, որպեսզի հասանելիությունը մեծանա»:

ււ.jpg (578 KB)

Անդրադարձ է կատարվել ՀՀ ներդրումային դաշտի առաջմղմանն ուղղված միջոցառումներին, որոնց թվում կազմակերպվել են ներդրումային համաժողովներ, գործարար ֆորումներ, այդ թվում՝ արտերկրում:

Տեղեկացվել է, որ հիմնվել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի նոր կայքը, որտեղ տարբեր լեզուներով մանրամասն տեղեկատվություն է առկա Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունների, ներդրողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև համակարգային բնույթի խնդիրների վերաբերյալ կենտրոնի ներկայացրած օրենսդրական առաջարկություններին և հարցրել, թե դրանցից քանիսն են, որ արդեն դարձել են ուժի մեջ մտած իրավակարգավորումներ:

Նշվել է, որ առկա է նման երկու իրավական ակտ: Մեկը վերաբերել է «Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելուն, մյուսը՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» պետական աջակցության ծրագրին: Նշվել է, որ ի սկզբանե մշակված նախագծում նախատեսվում էր, որ ներդրողը պետք է ներկայացնի բանկային երաշխիք իր կողմից ակնկալվող ամբողջ ներդրումների ծավալի մասով, երաշխիքը պետք է ներկայացվեր դիմումին կից: Նոր առաջարկությամբ ներդրողը պետք է երաշխիքը ներկայացնի կառավարության որոշման հաստատումից հետո, և այն լինի ենթակառուցվածքի ծավալի չափով:

Վարչապետը ծանոթացել է նաև Հայաստանի՝ որպես ներդրումային գրավչությամբ առանձնացող երկրի առաջմղման, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման և կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ուղղությամբ 2024 թվականին նախատեսվող աշխատանքներին:

Տեղեկացվել է, որ նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ, սոցիալ-տնտեսական ինդեքսների և ռեյթինգների համեմատական պորտալ: Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք:

Տպել
848 դիտում

Ռոդրին նշել է միակ խաղացողին, ով կարող է մոտենալ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին

Թրամփն Ազգային անվտանգության գծով խորհրդական է նշանակել

ՔՊ Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը. Փաշինյան (տեսանյութ)

Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում է

Ի՞նչ սկզբունքով են ուսանողները մասնագիտություն ընտրել․ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Երևանի մի շարք քոլեջներ

Այս գեղեցիկ տղամարդը 50 տարեկան է. Բրեդ Փիթը շնորհավորել է Դի Կապրիոյի ծննդյան տարեդարձը

Ովքեր են պատրաստվում Գյումրու քաղաքապետ դառնալ. անուններ

Հաջիևը պարզաբանել է, թե ինչու է կրտսեր Հեյդարը բոլոր միջոցառումներին ուղեկցում հորը

ՄԻՊ-ն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեն ուզում մանդատներ ստանալ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մասնակցել է անվտանգության և պաշտպանության համաժողովին

Երևանում «Opel Zafira»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Ռուբեն Վարդանյանի արյունն ավելի կարմի՞ր է, քան մյուսներինը. ինչո՞ւ են ընդդիմադիրները հիշել գերիներին. Մկրտչյան

Մհեր Գրիգորյանը ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրենին

Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է Ռոնալդուին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Հաագայի դատարանի որոշումները

Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը

Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարը պայմանավորվել են դիտարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը

Մարդիկ սկսել են նմանակել կենդանիներին. ինչ է կվադրոբերությունը. մանրամասնում է հոգեբանը (տեսանյութ)

Կատարի Պետությունում, Ռուանդայում և Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը

Հաագայի դատարանը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում բավարարել է ՀՀ 1-ին և 3-րդ նախնական առարկությունը

Իսրայելի օդուժը հարվածել է Բեյրութի հարավին (տեսանյութ)

Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել

Ընթանում են Երևան-Արմավիր միջպետական ճանապարհի Էջմիածին քաղաքի տարածքի հիմնանորոգման աշխատանքները․ Խուդաթյան

Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում մերժեց ադրբեջանական կողմի նախնական 2 առարկությունները

«Կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյանը կիսվել է «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնության տեղեկատվությամբ

Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին (տեսանյութ)

Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել COP31-ը հյուրընկալելու համար․ Էրդողան

Նորագավիթում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսը, «Մերսեդես»-ն ու ևս մեկ ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բախվել են առանց համարանիշի բեռնատարն ու «Մերսեդեսը»․ 1 հոգի տեղում մահացել է

Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի ծննդյան միջոցառմանը (տեսանյութ)

Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ

«Ուրարտու»-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքել է պաշտոնը․ հայտնի է՝ ով է նրան փոխարինելու

Անհայտ անձը մուտք է գործել Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել գազի կաթսաները

Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Արարատի մարզի բնակիչը Իրանի քաղացուն խոստացել է ՀՀ տարածք տեղափոխել «Մարիխուանա»․ հինգ անձ կալանավորվել է

Լուկաշենկոյի պատճառով Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի համատեղ լուսանկարից (տեսանյութ)

Կառավարությունն ամեն օր աշխատում է Բաքվում պահող գերիներին վերադարձնելու համար. Կոնջորյան