Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Հաագայի դատարանի որոշումները

12/11/2024 schedule21:08

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որով Դատարանը ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում ներկայացված՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և մեծ մասամբ բավարարել Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով: 

«Դատարանը մասնավորապես գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես՝ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան, և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:

Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայական իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես՝ դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազրկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Դատարանը բավարարեց իր՝ ժամանակային և առարկայական իրավազորության վերաբերյալ Հայաստանի նախնական առարկությունները: Արդյունքում, Ադրբեջանի պահանջներն ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև ենթադրյալ բնապահպանական վնասներին, մերժվեցին ամբողջությամբ։

Դատարանը նաև անդրադարձել է Հայաստանի առարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած՝ ականապատումների և պայթուցիկների վերաբերյալ պնդումներին։ Դատարանը որոշել է, որ այս պահանջները բխում են Կոնվենցիայից, և դատարանը դրանց կանդրադառնա գործի, ըստ էության, քննության ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում մերժել է ադրբեջանական կողմի նախնական 2 առարկությունները։

Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել՝ երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
825 դիտում

Սահմանափակել է Viber-ի հասանելիությունը Ռուսաստանում

«Պորշ Կայեն»-ը բախվել է 2 մեքենայի, վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին. վերջինս մահացել է

Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք. Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցեր են քննարկվել

Տարվա լավագույնների ընտրության մրցույթում որ ֆուտբոլիստներին և ինչ անվանակարգերում է ներկայացրել ՀՖՖ-ն

Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Մատուցել քաղաքացիակենտրոն ծառայություն․ Միգրացիայի և քաղծառայության անձնակազմին է ներկայացվել նորանշանակ պետը

ԵԽ աջակցությամբ գվարդիայի ծառայողները կվերապատրաստվեն

Գիշերը տեսանելի կլինի գեմինիդների ասուպային հոսքը

Հայաստանը Եվրոպոլում կապի ներկայացուցիչ կունենա

Ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքը կարևոր է. Վահան Կոստանյան

Փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են

Աղազարյանը թող թեստ հանձնի, հայտարարի, որ անմեղսունակ է, աֆեկտի տակ է եղել. Ալեքսանյան. տեսանյութ

Ռուսաստանում Viber-ն արգելափակվել է

Դպրոցներից մեկի մոտակայքում հսկա եղևնին տապալվել, ընկել է մեքենայի վրա. կան տուժածներ

Մինչ գործատուն ինֆորմատորի մասին ստատուս էր գրում, վերջինս ինձնից ապացույցներ էր պահանջում. Ալեքսանյան

Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք է վերադարձվել

Վարազդատ Հարոյանը՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության մասին

Բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել իրենց մոտ տեղափոխված ընտանիքի բոլոր անդամների կյանքը

2025 թվականը միահամուռ հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել

Մերկասառույց, բուք ու մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Վրաստանի նախագահը զրկվեց պետական պաշտպանությունից. օրենքի նախագիծը հաստատվել է

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մատակարարները չեն փաստել մսի սպանդանոցային ծագումը. ՍԱՏՄ-ն՝ ԳՈՒՄ-ի շուկայի ստուգումների մասին

Փոխզիջումների պատրաստակամությունը կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը. վարչապետ

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարևոր է Հարավային Կովկասի համար. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

2024-ին Ucom-ն ընդլայնել, արդիականացրել է շարժական և ֆիքսված ցանցերը, 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքում

Ինչ են քննարկել ՄԻՊ-ն ու Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենը

ԵՄ գնալը փրկություն չէ, աշխարհաքաղաքական մոտեցում է. ռուսն ավելորդ է, նոր խաղացող է պետք. Ստեփանյան. տեսանյութ

Կանոնակարգվում է ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությունը. ինչ տուգանքներ են գործելու

Գոռ Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵԱՏՄ-ն զարգանում է ընդհանուր տարածքների, նաև էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. վարչապետ

ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ընկերության հայտերը բավարարվել են. երբ կշահագործվի ծառայությունը

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. զեկույց է ներկայացվել

Մեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է

Ինչ իրավիճակ է Լարսում

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. այն նախագահում է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ես համաձայն չեմ, որ ՔՊ-ից չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը. Խուդաթյան