Հայաստանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը կազմակերպվել է 5 ընտրատեղամասում. դեսպանը մանրամասնել է

17/03/2024 schedule16:05

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների քվեարկությունը Հայաստանում ընթանում է հինգ ընտրատեղամասում, քվեարկության գործընթացը կազմակերպված է պատշաճ մակարդակով:

Այս մասին այսօր լրագրողներին ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Իհարկե, մենք ամենայն պատասխանատվությամբ մոտեցանք քվեարկության գործընթացի կազմակերպմանը այստեղ՝ Հայաստանում, օրենսդրության և ՌԴ ԿԸՀ-ի գործող հանձնարարականների համաձայն ձեռնարկվեցին համապատասխան կազմակերպչական քայլեր: Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ ստեղծվել է հինգ ընտրատեղամաս՝ երկուսը Երևանում, դեսպանատանը և ավիաբազայում, իսկ երեքը՝ Գյումրիում՝ 2-ը  ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և մեկը 102-րդ ռազմաբազայում»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ մարտի 11-ից 13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն։ Այնտեղ քվեարկել է 844 մարդ՝ սահմանապահներ և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքացիներ։

«Մենք հուսով ենք, որ այսօր այստեղ ապրող ՌԴ քաղաքացիները կգան և կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Մենք Հայաստանի իրավասու մարմինների հետ միասին պատրաստ ենք ընտրողների անվտանգությունն ապահովել, ես ակնկալում եմ քաղաքացիական պատասխանատվություն, մենք բոլորս շահագրգռված ենք, որ քվեարկությունը լավ, կարգապահ, առանց խախտումների անցնի»,- ասել է  Կոպիրկինը։

Նա ուրախալի է համարել այն, որ վաղ առավոտից ՌԴ քաղաքացիներն ակտիվորեն քվեարկում են։

Անդրադառնալով անվտանգության միջոցառումներին՝ դեսպանը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ կանոնավոր են և ստանդարտ։

«Բայց մենք փոքր-ինչ ուժեղացրել ենք անվտանգային միջոցառումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունները տեղի են ունենում շատ կարևոր, բարդ քաղաքական ժամանակաշրջանում, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ընտրողները կարող են սովորականից ավելի շատ լինել։ Մենք ապահովագրել ենք մեզ, որպեսզի որոշ անսպասելի պահեր, անհրաժեշտության դեպքում, ժամանակին դադարեցվեն կամ կանխվեն , - ասել է Կոպիրկինը:

Երևանում և Գյումրիում ընտրատեղամասերը բացվել են այսօր առավոտյան ժամը 8:00-ին (Մոսկվայի ժամանակով 7:00-ին) և կփակվեն 20:00-ին (Մոսկվայի ժամանակով 19:00-ին): ՌԴ հյուպատոսության տվյալներով՝ ՌԴ 4.598 քաղաքացի, ովքեր լքել են  ՌԴ-ն,  ցանկություն են հայտնել քվեարկել Երևանում:

Հիշեցնենք՝ ՌԴ ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածուները՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։

ԿԸՀ-ն նախնական տվյալները կհրապարակի Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին (ՀՀ ժամանակով՝ 22:00)՝ Կալինինգրադի մարզում քվեարկության ավարտից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
981 դիտում

Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ

Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք

Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ

Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան

Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է

7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան

Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ

Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն

«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա

Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը

Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է

Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին

Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած

Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար

Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ

ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու

Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն

Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով

Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին