Երևան
12 °C
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը և հանդես է եկել շնորհավորական ուղերձով։
Ուղերձում ասվում է․
«Ձերդ գերազանցությո՛ւն, հարգարժա՛ն դեսպան Մարագոս,
Ձերդ գերազանցություննե՛ր,
Սիրելի՛ հայրենակիցներ և եվրոպացի գործընկերնե՛ր,
Ողջունում եմ ձեզ այս նշանակալից օրվա առիթով, որը առանձնահատուկ բովանդակություն է ստանում այս շաբաթ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների համատեքստում։
Պարո՛ն դեսպան, երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ և մեր բոլոր այն գործընկերներին, որոնք իրենց ջանքերով նպաստեցին այս երկու պատմական իրադարձությունների լավագույնս կազմակերպմանը և իրականացմանը։
Այդ գագաթնաժողովները կարևոր ուղենիշ են Եվրամիության հետ մեր հավակնոտ գործընկերության խորացման առումով։
Համատեղ հայտարարությամբ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը բնորոշվեց որպես մեր հարաբերությունների խորացման պատմական հանգրվան՝ արտացոլելով վերջին տարիների ձեռքբերումները ու գործընկերության կարևորությունը։ Բարձրագույն մակարդակով այս քննարկումները ևս մեկ անգամ հաստատեցին Հայաստան-Եվրամիություն օրեցօր ընդլայնվող ռազմավարական օրակարգը առաջ մղելու փոխադարձ հանձնառությունը։
Հարգելի՛ ներկաներ,
Եվրոպայի օրն այսօր նշում ենք այն արժեքների հետ մեկտեղ, որոնք անբաժանելիորեն կապված են խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ։
1950 թվականի հռչակագրով Ռոբերտ Շումանն առաջարկեց պետությունների համայնք ստեղծել՝ համոզված լինելով, որ «Համընդհանուր խաղաղությունը չի կարող ապահովվել առանց ստեղծարար ջանքերի, որոնք համաչափ են նրան սպառնացող վտանգներին»: Նրա խոսքերն այսօր էլ իրենց արձագանքն են գտնում հարափոփոխ մեր իրականությունում։
Իր գոյության ողջ ընթացքում Եվրոպական Միությունը ապացուցել է, որ կարող է հաջողությամբ հաղթահարել մարտահրավերները ու ճգնաժամերը՝ ապահովելով ապագա, որտեղ երաշխավորված են խաղաղ համակեցությունը, տնտեսական աճը, սոցիալական զարգացումը և հիմնարար ազատությունները։ Եվ ամենևին էլ պատահական չէր, որ Երևանում անցկացված գագաթնաժողովները կենտրոնացան կայուն և բարեկեցիկ տարածաշրջան ստեղծելու, մեր երկիրը Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց դարձնելու այս ընդհանուր տեսլականին։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ մեր երկկողմ հարաբերությունները Բրյուսելի ու եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը։ Մեր նպատակն է հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա մեր հասարակությունների համար ստեղծել փոխշահավետ գործակցության նոր հնարավորություններ։
Եվրոպական Միության աջակցությամբ կշարունակենք բարեփոխումների իրագործման, դիմակայունությունը զարգացնելու և տնտեսությունն արդիականացնելու ճանապարհը՝ հիմնվելով նախորդ շրջանում արձանագրված առաջընթացի վրա։
Եվ այժմ ժամանակն է առավել կենտրոնանալ քաղաքական բարձր մակարդակով նախանշված համատեղ հանձնառությունների իրագործման պահաջկոտ գործընթացին՝ նոր թափ ու բովանդակություն հաղորդելով «Հայաստան-Եվրամիություն. ավելի մոտ, քան երբևէ» կարգախոսին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Եվրոպայի օրվա առթիվ ու մաղթում բարձր տրամադրություն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ
Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է
Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք
Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ
Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան
Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ
Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա
Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը
Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին
Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն
Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT