Իրականում վատ չէր լինի, որ անցնող 3-4 տարիների ընթացքում Հայաստանը ինչ-որ բան զիջած լիներ. Քոչինյան

19/03/2024 schedule22:30

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ պնդումը, թե Տավուշի մարզից որևէ տարածք է հատկացվում Ադրբեջանին, սխալ է, որովհետև այդ տարածքները չեն մտնում Հայաստանի մեջ:

«Խոսքը Տավուշի մարզին կից, դրա հետ սահման ունեցող 4 էսկլավների մասին է, որոնք նախկինում եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում: Ներկայումս, ըստ էության, Երևանի պաշտոնական մոտեցումն այն է, որ դրանք զբաղեցրել է ՀՀ-ն և պետք է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի տրամաբանության մեջ վերադարձվեն Ադրբեջանին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ Քոչինյանի՝ պնդումը, թե պարբերաբար ինչ-որ զիջումներ են արվում, ևս սխալ է. «Որովհետև Հայաստանը որևէ անգամ որևէ մի տեղ որևէ բան չի զիջել, ընդհանրապես ամբողջ խոսույթը և խոսակցությունը զիջումների մասին կեղծ է: Մեծ տարբերություն կա պատերազմում պարտվելու և այդ պարտության հետ առերեսվելու ու զիջում հասկացության միջև: Իրականում վատ չէր լինի, որ անցնող 3-4 տարիների ընթացքում Հայաստանը ինչ-որ մի բան զիջած լիներ, ոչ թե մինչև վերջ պայքարեր ու ջախջախվեր, դանակը ոսկորին հասներ ու մնար առանց ոչնչի»:

Քաղաքագետի խոսքով՝ այժմ, ըստ էության, հենց այդպիսի երկընտրանքի առաջ է կանգնած Հայաստանը՝ գնալ կռվի այդ 4 տարածքների համար, մարտադաշտում պարտություն կրել և մնալ ոչնչով, կամ գնալ զիջումների և դրա դիմաց ստանալ բովանդակային որևէ բան:

«Իսկ թե ո՞րն է բովանդակայինը, դրա մասին հայտարարվել է, վարչապետն էլ գյուղեր կատարած այցի ընթացքում խոսեց դրա մասին, որ մենք պետք է սկսենք դեմարկացիայի և դելիմիտացիայի բովանդակային գործընթացը: Սա Ադրբեջանի հետ դելիմիտացված և դեմարկացված սահման ունենալու առաջին արարը պետք է լինի»,- կարծում է Քոչինյանը:

Նրա կարծիքով՝ Սովետական միությունը միայն Հայաստանում և Ադրբեջանում չէ, որ այսպիսի «ռումբեր» է տեղադրել (էսկլավներ, անկլավներ). «Նմանատիպ պատմություն է Մոլդովայում, միջին Ասիայում, դրա նման մի բան է Վրաստանում: Այսինքն՝ ամբողջ հետխորհրդային տարածքը լի է երկարժամանակյա ազդեցության «ռումբեր»-ով, և դրանք ի սկզբանե դրա համար են ստեղծվել»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին, թե Ռուսաստանը սրա հետ կապ չունի՝ քաղաքագետը նկատում է. «Ընդամենը պատեհապաշտական փորձ է եղած բարդ իրավիճակը հնարավորինս օգտագործել սեփական շահերի համար, մեղադրել բոլորին՝ ում հնարավոր է՝ Արևմուտքին, ՀՀ իշխանություններին ու փորձել դրա վրա որոշակի քաղաքական կապիտալ ձեռք բերել: Նույնը անում է ընդդիմությունը. ցանկացած պարագայում, երբ մենք բախվում ենք որոշակի խնդրի կամ հասնում որոշակի փուլի, խնդիրները փորձում ենք լուծել, ու երբ որոշակի լարում է առաջանում, ընդդիմությունը փորձում է իրավիճակը օգտագործել, ցուցադրել հնարավորինս այդ խնդիրը՝ չխոսելով, բնականաբար, լուծման մասին: Բնական քաղաքական պրոցես է, ուղղակի պետք է ֆիքսել, որ Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս որոշ ուժեր, ըստ էության, ելնում են նույն շահերից և գործում նույն շահերի տրամաբանության մեջ՝ ընդդեմ ՀՀ-ի պետականության»,- ասում է զրուցակիցը:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3026 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել