Երևան
12 °C
Երբ 2018-ին հեղափոխությունն իր տարերքի մեջ էր, Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան НТВ ՀԸ-ին հարցազրույց էր տվել ու իրեն հատուկ ոճով ազդարարել․ «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը. ինձ իշխանություն տվեք, հենց հիմա, անհապաղ։ Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես»։
Փրկիչների շարքը համալրած ու հայտնի հեռուներից՝ Ռուսաստանից, երկիր հայրենին փրկելու հայտ ներկայացրած գեներալ Արշակն էլ՝ պաշտպանության նախկին նախարար Կարապետյանը, օրերս կոչ էր արել իշխանությանը «չամադանները կապել ու արագ հեռանալ»։
Կարապետյանի առաջարկը, անխոս, արժանի է միայն քոչարյանական ոճով պատասխանի՝ իշխանությունը ճամպրուկ չի, որ վերցնես ու փոխանցես։ Այն էլ այնպիսի մեկին, որն իր մասնագիտական գործունեության ընթացքում ապացուցել է իր «պրոֆնեգոդնի» լինելը։
«Պատմական ակնարկ»
Երբ Կարապետյանը 2018-ի հեղափոխությունից հետո նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական, հանրային արձագանքը շատ բուռն էր ու ծայրահեղ բացասական, քանի որ ամրապնդված համոզմունք կար՝ 2016 թվականին Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչությունը՝ ի դեմս Կարապետյանի, տեղյակ չի եղել, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է կամիկաձե դրոններ, զինվորականները տեղեկացված չեն եղել դրանց հնարավոր կիրառման մասին, ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ։
Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, Կարապետյանին պաշտոնակ արեց քառօրյա պատերազմից հետո, որոշ ժամանակ անց էլ առաքեց ՌԴ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդի կարգավիճակում։
Ի դեպ, Կարապետյանը եղել է նաեւ Քոչարյանի պաշտոնավարման ավարտն ազդարարող ողբերգության՝ «Մարտի 1»-ի նախապատրաստման, այսպես ասած, կուլուարային մասնակիցներից մեկը։
ՀՔԾ-ն դեռ 2018-ին «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ հայտնել էր, որ բանակը, քաղաքական գործընթացներում ներգրավելով, ստեղծվել է Երեւանի կայազորի պետի վարչակազմը՝ հայտնի 0038 հրամանի հիման վրա: Հրամանի հեղինակը այդ օրերին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն էր, որը, ի դեպ, նույնպես ՌԴ-ում է, ավելին՝ ՌԴ քաղաքացի։ Հիշյալ կայազորի պետի հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը, այդ օրերին ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետը գնդապետ Արշակ Կարապետյանն էր։
Թե ինչո՞ւ էր Արշակ Կարապետյանը պաշտոնակ արվել արդեն գործող իշխանության օրոք, այն էլ նման բարձր ու պատասխանատու՝ պաշտպանության նախարարի պաշտոնից, պարզ դարձավ շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։
Փաստորեն, իր մասնագիտական ոլորտում երիցս ձախողված ու խոցելի կարգավիճակով նախկին պաշտոնյան «կնյազական հավակնություններ» ունի՝ գալ իշխանության, եւ այդ նպատակով էլ, ինչպես հայտնի է, «Համահայկական ճակատ» անունով շարժում է «սանձազերծել»։
Ավելին՝ այս շարժումը տարերային վիճակից կազմակերպաիրավական նոր կարգավիճակի բերելու՝ կուսակցության վերածելու համար էլ գեներալ Կարապետյանը ապրիլի 5-ի երեկոյան Երեւանի կենտրոնի հյուրանոցներից մեկում համագումար է հրավիրել, որի ժամանակ էլ, ըստ ամենայնի, կհնչեցնի հայրենյաց փրկության զանգերը։
«Կուսակցությունն ընդամենը բազմաթիվ միջոցներից մեկն է Հայաստանի գործող իշխանությունների դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու, քաղաքական առաջիկա պրոցեսներին մասնակցելու համար»,- ավելի վաղ հայտարարել էր «ճակատի գեներալը»։
Ի դեպ, մի կարեւոր նրբություն՝ Կարապետյանը ֆիզիկապես ներկա չի գտնվելու այդ կարեւոր միջոցառմանը, նա տեսակապով է միանալու համագումարին ու հայտնի ֆիլմի («Հարսնացու հյուսիսից») հերոսի՝ Նիկոլայ Պետրովիչի նման ասելու է «տղամարդու իր խոսքը»։ Իսկ թե ե՞րբ կվերադառնա ՌԴ-ից, հայտնի չէ, եւ, ինչպես նույն ֆիլմի հերոսն է ասում՝ «может завтра, может․․․ послезавтра»․
Պլագիատ, պլագիատ, մինչեւ վերջ
Ինչեւէ, մինչ տեղի կունենա համագումարը, փորձեցինք պարզել, թե ինչ ծրագրով է նախկին նախարարը պատրաստվում նետվել հանուն իշխանության մղվող պայքարի հորձանուտ։ Պարզվեց, սակայն, որ պարոն Կարապետյանը մտադիր է երկիրը փրկել․․․․ուշադրություն, նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի կուսակցական ծրագրով։
Հընթացս նշենք, որ իր վերջին հարցազրույցում նախկին նախարարն այսպիսի միտք էր արտահայտել․ «Դուք գիտեք՝ ես «Հանրապետականին» վերաբերվում եմ․․․․ոնց որ երեւի մեր ամբողջ ժողովուրդը։ Ընչի՞ են նստացրել Արմեն Աշոտյանին, ընչի՞ համար»։
Թե ինչպես է վերաբերվում ժողովուրդը ՀՀԿ-ին, ճշգրտելու կարիք չկա, բայց, փաստորեն, նույն կերպ վերաբերվող Կարապետյանն իր «Համահայկական ճակատ»-ի (ՀՃԿ) ծրագրի (զետեղված է azdarar.am կայքում) հիմնադրույթների մեծ մասը, որոշ դրույթներ էլ՝ փոքր-ինչ փոփոխված, պատճենել է Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ից։
Զարմանալի վերաբերմունք է, ինչ խոսք։ Թե ո՞վ է գրագողության նման աղաղակող փաստի հեղինակը, որը պարոն գեներալի վրա է «նաղդել» ուրիշի «ունեցվածքը»՝ դնելով, փաստորեն, անհարմար դրության մեջ, կարող ենք միայն ենթադրել։
Ի դեպ, չմոռանաք նշել, որ համագումարի նախաձեռնող խմբի ղեկավարը Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, որը, նկատենք, նախկին կարկառուն ՀՀԿ-ական է, իսկ երբ Ռ․Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով առաջադրված մեղադրանքի հիմքով կալանավորեցին, պարոն Շահինյանը Քոչարյանի աջակիցների թիմում էր։ Հենց նա էլ, դատելով ծրագրին կից հրապարակված դիմումի ձեւից, որը պետք է լրացնեն ՀՃԿ-ին անդամագրվել ցանկացողները, լինելու է կուսակցության նախագահը (մենք էլ միամտաբար կարծում էինք, թե համագումարը պետք է նախագահ ընտրի)։
Արդ, մի քանի օրինակ բերենք՝ որպես ապացույց «օրը ցերեկով» տեղի ունեցած գրագողության։ Ի դեպ, «Համահայկական ճակատ»-ը իրեն հռչակել է պահպանողական կուսակցություն, ինչպես եւ ՀՀԿ-ն։ Բայց չի հանդգնել Նժդեհի անունը հոլովել։
«Կուսակցությունը սկզբունքորեն մերժում է ուժի միջոցով հասարակարգի փոփոխությունը, քանի որ, մեր համոզմամբ, այն խախտում է հանրային կյանքի բնականոն զարգացումը: Կուսակցության խնդիրն է համարժեք բարեփոխումների միջոցով կանխել հասարակական ցնցումները»,- գրված է ՀՃԿ-ի ծրագրում։
«Պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է ուժի միջոցով հասարակարգի փոփոխությունը, քանզի այն խախտում է հանրային կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Ըստ այդմ՝ պահպանողականության խնդիրն է՝ համարժեք բարեփոխումների միջոցով կանխել հասարակական ցնցումները»,-գրված է ՀՀԿ-ի ծրագրի հիմնադրույթներում։
Փաստորեն, ՀՀԿ-ի ծրագիրը «քոփի-փեսթ» անողները որոշել են մի երկու կոսմետիկ միջամտություն անել ձեւակերպումներում՝ «քանզի»-ին դարձնել «քանի որ», «պահպանողականություն»-ը դարձնել «կուսակցություն»-ը եւ հին «բորշչը» մատուցել թարմ «վինեգրետ»-ի անվան տակ։
«Պետությունը պետք է աջակցի քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, մասնակի եւ փուլային բարեփոխումների ճանապարհով՝ հասարակության անընդհատ բարելավմանը: Ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին՝ միաժամանակ, ըստ անհրաժեշտության, ուղղված լինելով դրա արդիականացմանը»,- կարդում ենք ՀՀԿ-ի ծրագրում:
«Պետությունը պետք է աջակցի քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, բարեփոխումների ճանապարհով»,- կարդում ենք գեներալի կուսակցության ծրագրում։
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի, իսկ բազմակարծության, քաղաքական ազատությունների, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի» (ՀՃԿ):
«Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի։ Բազմակարծության, քաղաքական ազատությունների, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի» (ՀՀԿ):
Ինչպես ասում են՝ «գտի՛ր 10 տարբերություն»։
Ի դեպ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն իր նախագահության օրոք փոխեց ՀՀ Սահմանադրությունն ու կառավարման համակարգը՝ անցում կատարելով խորհրդարանական համակարգի, Արշակ Կարապետյանը որոշել է այժմ էլ քաղաքական համակարգը հակառակ ուղղությամբ տանել՝ խորհրդարանականից դեպի նախագահական։ Եվ ահա այստեղ է, որ «պլագիատը» թեթեւակի խմբագրված է։
ՀՀԿ-ի ծրագրում գրված է․ «Պետական կառավարման ձեւը, կախված իրականացվող նպատակների, ծրագրերի լուծման արդյունավետությունից, կարող է փոխվել պետության զարգացման տարբեր փուլերում, իսկ կառավարման համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, օրենքի իշխանության, ազգային անվտանգության հայեցակարգերի վրա»:
ՀՃԿ-ի ծրագրում էլ նույն դրույթն այսպես է ձեւակերպված․ «Կախված իրականացվող նպատակների, ծրագրերի լուծման արդյունավետությունից, պետական կառավարման համակարգը պետք է փոխվի եւ անցում կատարվի նախագահական կառավարման համակարգին, իսկ կառավարման համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի օրենքի եւ իրավունքի բացարձակ գերակայության ու իշխանության, ազգային անվտանգության հայեցակարգերի վրա»:
Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայից շաբաթներ հետո միայն ՌԴ-ից ծիկրակած, Ղարաբաղի «հանձնման» համար ՀՀ իշխանություններին մեղադրած ու մեղադրող գեներալը իր նորածիլ քաղաքական ուժի ծրագրում ընդամենը մեկ համառոտ նախադասությամբ է անդրադառնում ԼՂ խնդրին։
Վերոթվարկյալ «հիմնադրույթների իրականացման նպատակով կուսակցությունը նախանշում է «․․․․Արցախի հիմնախնդրի լուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։
Յա, իրո՞ք, կասեր Սերժ Սարգսյանը ու ենթադրաբար կհավելեր՝ Արշակ, դու տեղյա՞կ ես, որ Լավրովը, որի երկրում դու այժմ պատսպարվել ու փորձում ես Արցախի հիմնախնդիր լուծել, դեռ 2022-ին՝ ուկրաինական պատերազմից հետո է ազդարարել, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց մեռած է, գոյություն չունի»։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառման աշխատանքները
ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԳ նախարար
Մենք և ԱՄՆ վարչակազմը համարում ենք՝ պատմական հնարավորություն կա Հվ․ Կովկասում ունենալու խաղաղություն․ նախարար
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը
Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում. ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին
Չունենալով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ՝ ունենք ակտիվ երկխոսություն. Միրզոյան
Եկեղեցականների ձեռքը համբուրում են, այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ր համբուրել, թե՞ չէ. Սիմոնյան
Երբեք հայ մարդն այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր. Կոնջորյան
Ստուգվում են շուկայում առկա պաղպաղակները. որոշներում եղել են աղիքային ցուպիկներ, մանրէներ. հայտնի է 2 արդյունք
Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ ձերբակալվել են. մեղադրանքը հայտնի է
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը
Կալաձեն 3-րդ անգամ կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում
Մոռացել են, որ Աստծո ծառա են, գիտեն՝ գողական են, հարց լուծող քավոր, բիզնեսմեն. Սիմոնյանը՝ հոգևորականների մասին
Վերականգնվել է 2 տնտեսվարողի կողմից պետությանը պատճառված ավելի քան 5 մլրդ դրամի վնասը
«Դոմփել» բառը հայհոյանք չէ, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է. Ալեն Սիմոնյան
Եկեղեցին ժողովուրդն է, հիերարխիկ վերնախավը չէ, և քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Սինանյան
Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են փոխադարձ չվերթերի վերաբերյալ հարցեր
Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Ընկերություններից մեկը Հայաստանին շուրջ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա կնվիրի. որոշման նախագիծն ընդունվել է
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 152 հայցով շուրջ 600 մլն դրամի պահանջ է ներկայացված. դատախազ
Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ինչ անշարժ գույքեր են վերադարձվել պետությանը
«Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում են արել. Ալեն Սիմոնյան
Ասել եմ՝ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չի պլստում, դրանից էլ երկիրը անկանոն շարժումներով է լցվել․ վարչապետ
Սա է փայլուն արտաքին քաղաքականության արտացոլումը. Ազարյանը՝ Օսկանյանի ընտանիքին պատկանած մանկապարտեզի մասին
Որտեղ ելույթ ունենամ, անունը հնչի, ասելու եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է․ վարչապետ
Մեկը կարո՞ղ է բացատրել՝ Վարդան Օսկանյանն ու իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում մանկապարտեզ վերցնեն․ վարչապետ
Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը. ինչ միջոցառումներ են նախատեսված
Այգեպար գյուղի գետում «ՈՒԱԶ» է արգելափակվել
Կամավորական մշակույթի զարգացումը՝ առաջնային․ հերթական հենակետը բացվել է Մեղրաձորում. տեսանյութ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերությունը գնանշման հարցում է հայտարարում
Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ. ովքեր կարող են ունենալ բացառություններ
Էլեկտրական ծխախոտի խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 5-ին
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կդառնա «Հայաստանի պատմության թանգարանի» մասնաճյուղ
Վաճառե՞լ եմ Ղարաբաղը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությո՞ւն ունեմ. վարչապետը հանդիպման է հրավիրում
Աշտարակի մայրուղին խցանված է. ավտոմեքենա է այրվում
ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա
Տարածքային պահանջ՝ միանգամից 6 պետության. այսպես են սովորեցնում միջազգային հարաբերություններ կառուցել. Եղոյան
Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո
Ճիշտը քեզանից պիտի իմանանք, որ սխալների մեջ չմնանք. ինչ է պատասխանել վարչապետը քաղաքացու՝ իրեն ուղղված հարցին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT