Այն նողկանքը, որը հիմա զգում է ԼՂ հայությունը ՌԴ-ի նկատմամբ, անգամ Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում այդպես չէ. Քոչինյան

03/04/2024 schedule23:03

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ ռուսական կողմն անգամ չի ընկալում տարբերությունը Ղարաբաղին և Հայաստանին օգնելու դեպքում:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե «հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակաշրջանում չեն օգնել Հայաստանին, սուտ են»:

«Այսինքն ռուսական կողմի համար Ղարաբաղ-Հայաստան մոտավորապես նույն բաներն են, մինչդեռ միջազգային իրավունքի տեսանկյունից որակապես տարբեր են: Մի կողմից մենք գործ ունենք միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքի հետ, մյուս կողմից՝ Ղարաբաղի, որի տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի ոչ մի սուբյեկտ չի ճանաչել»,- նկատում է նա:

Քաղաքագետը ևս մեկ անգամ մանրամասնում է, թե որն է հայկական կողմի հիմնական պահանջը:

«Հայկական կողմի հիմնական մեղադրանքն այն է, որ 2021-22 թվականներին, երբ հարձակման տակ էր արդեն Հայաստանը, տարածքային ամբողջականությունը, Ջերմուկում և Վարդենիսում օկուպացված տարածքներ ունենք, և Հայաստանը ինչպես դիմել է ՌԴ-ին երկկողմ խողովակներով, այնպես էլ ՀԱՊԿ խողովակներով աջակցության համար ու որևէ բան չի ստացվել: Այ սա՛ է հիմնական մեղադրանքը: Ռուսական կողմը կա՛մ չի հասկանում, կա՛մ Հայաստանի բարձրացրած հարցերին պարզաբանում տալուն պատասխանում է մեղադրանքով, վիրավորանքներով, հոխորտաքներով, այսինքն՝ շարունակում է խորացնել այն ճգնաժամը, որն առաջացել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև»,- ընդգծում է նա:

Ըստ Քոչինյանի՝ ակնհայտ է, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի միայն մեկ դաշնակից, և դա կոնֆլիկտն է: Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատրաստ է աջակցել բոլոր այն կողմերին և ուժերին, որոնք ուզում են այդ կոնֆլիկտի վերարտադրությունը, այլ ոչ թե լուծումը. «Ինչ վերաբերում է Արևմուտքի դերակատարությանը, ապա դա հայելային կերպով ՌԴ-ի դերակատարման հակառակ պատկերն է, այսինքն՝ Արևմուտքն էլ հենց այն պատճառով, որ ՌԴ-ին պետք է կոնֆլիկտը՝ իր ազդեցությունը տարածաշրջանում պահելու համար, աջակցում է այն ուժերին և խաղացողներին, որոնք ուզում են հասնել երկարատև կարգավորման»:

Ինչ վերբերում է ՀՀ-ի եվրոպական ինտեգրացիայի ցանկություններն, ապա ըստ զրուցակցի, ակնհայտ է, որ դա էականորեն նվազեցնելու է ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանում:

«Բայց սրան էլ շատ հստակ պետք է պատասխանել, որ Հայաստանը տարիներով, եթե ոչ տասնամյակներ շարունակ բոլոր հարցերում աջակցել է ՌԴ-ին, հետևել բոլոր ինտեգրացիոն գործընթացներին, դրանցում միշտ եղել է ակտիվ ընդամենը մեկ պատճառով, որովհետև Հայաստանը ՌԴ անվտանգային երաշխիքների կարիքն է ունեցել: ՀՀ-ն, սակայն, դա չի ստացել և չի ստանում, ըստ էության, 4 տարի շարունակ, ինչը բերել է աղետների և միաժամանակ բացարձակապես անիմաստ դարձրել Հայաստանի մասնակցությունը ռուսական ինտեգրացիոն գործարքներում»,- տեսակետ է հայտնում նա:

Քաղաքագետի կարծում է, որ ՌԴ-ի հետ իսկապես ապագա չկա. «ՌԴ-ն միջազգային արենայում առանձնապես վստահելի, որակյալ գործընկեր չէ, չկա ո՛չ տնտեսություն, ո՛չ տեխնոլոգիա, ո՛չ կրթություն, ո՛չ գիտություն, ո՛չ մշակույթ, և նորից եթե այն դերակատարությունը, որը պետք է կատարեր ու չի կատարում, ապա հարց է առաջանում՝ Հայաստանի ինչի՞ն է պետք ՌԴ-ն»:

Անդրադառնալով Զախարովայի այն դիտարկմանը, թե ԵՄ դիրքորոշումը լիովին տեսանելի է Երևանի վարած քաղաքականության մեջ՝ քաղաքագետը ժողովրդական ասացվածքով է արձագանքում՝ «Արջը 7 երգ գիտի՝ 7-ն էլ մեղրի մասին»:

«Հիմա ՌԴ-ի արձագանքն է բոլոր իրավիճակներում, բոլոր պարագաներում՝ բոլորին մեղադրել նրանում, որ իրենք Արևմուտքի ազդեցության տակ են, որ դա արևմտյան նարատիվներն են, գրանտներն են, ՀԿ-ներն են, Սորոսի հիմնադրամն է և այլ: Ամենապարզ ու երևացող արգումենտն այստեղ ո՞րն է. ԼՂ-ն և դրա բնակչությունը մշտապես եղել են հայ իրականության ամենապռոռուսական սեգմենտներից մեկը, ԼՂ-ում չկային ո՛չ արևմտյան ՀԿ-ներ, ո՛չ գրանտներ, ո՛չ ներկայություն, կային միայն ռուսներ, և ես ռուս գործիչներին, որոնք ամեն ինչում մեղադրում են Բրյուսելին, Վաշինգտոնին ու էլի չգիտես՝ ում, կոչ եմ անում հարցում անցկացնել և տեսնել, թե ԼՂ հայությունը ի՞նչ է մտածում Ռուսաստանի մասին: Այդպիսի նողկանք ու ատելություն, ինչպիսին հիմա զգում են նրանք ՌԴ-ի հանդեպ, կասկածում եմ, որ անգամ զգում են Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ»,- ասում է նա:

Զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ հայ ժողովրդի և Հայաստանի վերաբերմունքը բացառապես արդյունքն է ՌԴ-ի արածի և չարածի:

 Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6137 դիտում

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ