Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

25/04/2024 schedule22:05

Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիներ փակել էին միջպետական ճանապարհը, որի ժամանակ միջադեպ էր եղել. Այրում բնակավայրի բնակիչը պահանջել էր բացել ճանապարհը ու իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ էր ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել էին մեքենայի ընթացքը: 

Ըստ իրավապահների՝ Երևանից Տավուշ ժամանած՝ «Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամ Արման Պետրոսյանը և նույն խմբակի այլ անդամներ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ էին հնչեցրել հիշյալ բնակչի հասցեին։ Նրանք հարձակվել էին «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մեքենային, ինչի հետևանքով մեքենայի տարբեր հատվածներ վնասվել էին, իսկ դիմապակին՝ կոտրվել, մեկն էլ կտրող-ծակող առարկայով վնասել էր «ՈՒԱԶ»-ի անվադողը: 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 7 անձ է ձերբակալվել, իսկ Արման Պետրոսյանը կալանավորվել է:

Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ այդ ճանապարհով անցնելու հանձնարարություն ինքն է տվել:

«Ճանապարհը ես բացել եմ, որովհետև ճանապարհի մյուս կողմում 4 տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում, որ պետք է հասցնեին հիվանդանոց, 7-8 մեքենա էլ Վրաստանից էին գալիս՝ թաղումից: Ասել եմ, որ բացեն ճանապարհը, մարդիկ հիվանդանոց են գնում, մի մասն էլ թաղումից են գալիս, իրենք էլ ասացին՝ չեն բացում, ասացի՝ չեք բացում, ուրեմն ես կբացեմ, ու իսկապես ուժ եմ գործադրել ու բացել, որովհետև թևը կոտրած երեխա կար: Իսկ այն, որ մենք «ՈՒԱԶ»-ով մտել ենք ժողովրդի մեջ, նման բան չկա, երևո՞ւմ է, որ մեր «ՈՒԱԶ»-ը մտնում է ժողովրդի մեջ, «ՈՒԱԶ»-ի վրա ժողովուրդն էր հարձակվում»,- ասում է Հարությունյանը:

Հարցին՝ հավաքվածները սադրե՞լ են արդյոք, վերջինս պատասխանում է՝ իհարկե, հատուկ են արել, որ Երկրապահի վրա պիտակ կպցնեն. «Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի, հազար ու մի բան են գրում...: Այդ մարդիկ հատուկ գալիս են այստեղ «հյուրախաղերի», դերասանություն են անում, վեր կենում գնում: Այդ մարդկանց, որ պահեն քաղաքում, մեր գյուղերի վրա չուղարկեն, մենք մեր գործն անում ենք, մենք դա արել ենք 90-ականներին և անում ենք հիմա»:

Հարությունյանն ասում է, որ չի հասկանում, թե որն է ճանապարհը փակողների պահանջը՝ հավելելով՝ անգամ նրանք չգիտեն՝ ինչ են ուզում:

«Գալիս են էստեղ, ժողովրդին խառնում: Դե եթե սահմանի համար են գալիս, թող գնան սահման պահեն, խի՞ են սահմանից մոտավորապես մի 30 կիլոմետր այս կողմ՝ Նոյեմբերյան-Ալավերդի խաչմերուկում սահման պահում կամ փրկում: Չեմ հասկանում՝ ինչ է այդ մարդկանց ուզածը: Տավուշում ժողովուրդն էլ արդեն չի հասկանում, թե ինչ են ուզում, քանի որ էնքան են գալիս էս ժողովրդին խառնում իրար: Մեկը գալիս է՝ իշխանափոխություն է պահանջում, մեկը՝ սահմանների ամրապնդում, մեկը՝ եսիմ ինչ, ժողովուրդն էլ արդեն հոգնել է նման բաներից, մեջներն էլ գործից դուրս եկած, գործից ազատված մարդիկ կան, որ գործ են ուզում, միտինգ են անում, փորձում են ճանապարհ փակել, «աբիժնիկ» կարգավիճակի մարդիկ կան, սովորական գյուղացին նման բան չի անում»,- ասում է նա:

Վերջինս նաև սրտնեղում է այն փաստից, երբ ամեն ինչ ու բոլորին փորձում են քաղաքականացնել, քաղաքական այս կամ այն ճամբարից ներկայացնել ու դրանով ինչ-որ բաներ պայմանավորել, ասում է՝ ո՛չ նախկին է, ո՛չ ներկա, պետականամետ է, հայրենիքի, ժողովրդին կողքին կանգնած:

«Իմ գործը սահման պահելն է, պետություն, հայրենիք պահելն է, ինձ բացարձակապես չի հետաքրքրում իշխանափոխությունը, մեկը, մյուսը... Հայրենիքը պահող մարդիկ պիտի լինեն սահմանին, հայրենիքի եզրագծում՝ առաջնագծում: Հայրենիք պահողը ես եմ, իմ զորքն է, Երկրապահն է, կռվող տղեն է, զինվորն է, սպան է, հայրենիքը պահողը ինչ գործ ունի ճանապարհ փակելու հետ: Ախր ես լավ եմ զգում, որ մենք ունենք շատ առնական տղաներ, որ ջարդում են, փշրում, սիրում եմ էդ տղեքին, բայց սիրում եմ, որ իրենք սահմանին թուրքին են ջարդում-փշրում, ապակի ջարդելով՝ առնական տղա չի լինում, կամ էլ լավ բառադա պահելով: Չեմ հասկանում ես էդ մարդկանց, չեմ էլ ուզում հասկանալ՝ ով են դրանք, ինչ են ուզում, իրենց ուզածին չեն հասնում, փորձում են ջարդելով հասնել»,- նկատում է Տավուշի ԵԿՄ նախագահը:

Նրա խոսքով՝ այն հողերը, որոնց վերադարձնելու մասին խոսվում է, իր համար թանկ են, հենց այդտեղ է վիրավորվել 1991 թվականին՝ 21 տարեկանում, բայց միաժամանակ հասկանում է՝ դրա այլընտրանքը պատերազմն է:

«Հիմա ես ասեմ՝ բերեք էդ հողերը չտանք, վաղը պատերազմը սկսվի, ասեն՝ տեսաք՝ ինչ եղավ: Դրա համար ես գլուխս կախ իմ զորքի հետ իմ սահմանները կգնամ, տեսնեմ՝ ինչ եմ անում: Իսկ եթե այդ 4 գյուղերը չհանձնվի, կռիվ կսկսվի: Իհարկե, ես հիմա չեմ էլ ասում՝ եթե հանձնվի, կռիվ չի լինելու, բայց չհանձնվի՝ արդեն 100 տոկոս է լինելու: Ես այն գիտեմ, որ գալիս ճանապարհ են փակում, դրանցից ոչ մեկն էլ զենք չի վերցնելու, գա սահման պահի, կարող է ամբողջ մարզից մի 50 տղա գա, բայց դա շատ քիչ է: Սա խաղուպար չի, սա պետության, պետականության, ինքնիշխանության խնդիր է, մենք պիտի մտածենք մեր սահմանների ու ինքնիշխանության մասին»,- ընդգծում է զրուցակիցը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության գնալ, Յուրա Հարությունյանն արձագանքում է. «Ես կոթեցի եմ, էնտեղ ասում ենք՝ «շան հետ ընկերություն արա, բայց փետը ձեռիցդ մի քցի»: Հիմա մենք սրանց հետ թեկուզ խաղաղության ենք գնում, պիտի փետը մեր ձեռքը լինի, որ հակառակ դեպքում այդ շան գլխին բամփենք: Մենք պետք է ուժեղանանք ամեն օր»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2568 դիտում

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի

Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը

Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը

Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին

Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան

Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման

«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն

ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում

Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել

Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին

Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ

Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը

«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր