Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

10/05/2024 schedule16:20

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։

Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ Կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահին, ինչպես նաև Ձեզ՝ Մուրատ Աբուգալիևիչ, Ձեր ներդրած ջանքերի համար։

Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։

Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալմաթիում մեկնարկել էր Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1342 դիտում

2 ամիս ա, որ սկսել եմ, արդեն 300 հազար փող եմ վերցրել, ոնց էլ ըլնի, մի ռես էլ կստանամ. նոր ձայնագրություններ

«Արարատցեմենտ»-ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. մանրամասներ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանը՝ Մելոնիին

Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին. նույն տեղից հոսպիտալացված մյուս երիտասարդի կյանքը փրկվել է

Արմավիրի մարզի ավելի քան 20 հասցեում խուզարկություններ են

ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները քարոզարշավ կիրականացնեն Գեղարքունիքի մարզում. ժամանակացույց

Ես ավարտում եմ իմ գործունեությունը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում․ Ռուբեն Գրիգորյան

Հունիսի 1-ը՝ Ազատության հրապարակում. լուսանկարներ

Անվտանգ պետությունում երեխաները պետք է համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային․ Սարգսյան

Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական հարցեր

Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին

300 հազար ադրբեջանցիների մասին ստեղծած տեսանյութերը ահաբեկչություն են. Խառատյան. տեսանյութ

Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը

Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ․ Խաչատուր Սուքիասյան

Հայտնի է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի անունը. խափանման միջոցը՝ կալանք

Ինչու է սպառնում Պուտինը. եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն ունի այլընտրանք. Ղևոնդյան. տեսանյութ

Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար․ ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին

Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ

Միկա Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին. հաղորդում է ներկայացվել

Ինչի համար է կալանավորվել Արթուր Օսիպյանը. Սիմոնյանը գրառումներ է հրապարակել

Սամոյին ըսինք՝ կարգին փող տայիր, հելնեինք օբյեկտի վերևից ըդրան գյուլեինք պրծնեինք. ձայնագրություն

Այսօր երեկոյան տեղի է ունենալու նախընտրական առաջին՝ «Հայաստանն ընտրում է» բանավեճը. ովքեր են մասնակցում

Վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի նկատմամբ կհայտարարվի հետախուզում. նա ՌԴ-ում է

Անհամբեր սպասում ենք ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ

«Ուժեղ Հայաստան»-ից 8 հոգի ձերբակալվել է. մանրամասներ

Նա Մոսկվայում է. Զախարովան՝ Կոպիրկինի մասին

Բնակարանային աջակցություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին․ Կառավարության նոր ծրագիրը

Մեր պարտականությունն է ստեղծել պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք բացահայտել իր տաղանդները

Քոչարյանականները սրացման են գնում. ասում են՝ Հոկտեմբեր գյուղում մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակրին

Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, առկա բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան

Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ

ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն 2025-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

Դրա համա՞ր էր տղեդ նախարարություն բացում, ծալապակա՛ս սուտասաններ. Չախոյան

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում. կան տուժածներ

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար

Գագարինում բացվում է հայկական Eleveight AI ընկերության կառուցած ԱԲ առաջին գործարանը

Նաիրի Հոխիկյանի և Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Մարտի 1-ի գործով հանրային քրեական նոր հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց նկատմամբ. մանրամասներ