Գործարարը սպանվե՞լ է

18/10/2011 schedule13:11

Գործարարի մահվան հանգամանքների վերաբերյալ պաշտոնական վարկածը, սակայն, երեկ մայրաքաղաքում բուռն քննարկումների առիթ էր դարձել: Բանն այն է, որ դեպքի վայրի ու դիակի լուսանկարներն ուսումնասիրելիս կարելի է բազմաթիվ կասկածելի դրվագներ հայտնաբերել: Դրանց անդրադառնալուց առաջ, սակայն, նախ ներկայացնենք պաշտոնական տեղեկատվությանը: Ըստ այդմ, հոկտեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված ավտոմեքենայում, վարորդի նստելատեղին, հայտնաբերել է Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` «TT» ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Ավտոմեքենայի աջ նստելատեղին դրված սեւ կաշվե պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` «TT» ատրճանակի կրակված 1 պարկուճ: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Ընթանում է նախաքննություն: Իսկ ահա դեպքի վայրում արված լուսանկարներում կասկածելի է թվում հետեւյալը. մահացածի աջ ձեռքը, որում նա պահում է «TT» տեսակի ատրճանակը, դրված է աջ ոտքին: Մինչդեռ եթե նա այդ նույն ձեռքով, այդ հրազենից կրակ է բացել իր վրա, ձեռքը դժվար թե այդքան հանգիստ դիրքում գտնվեր: Բացի այդ, համաձայն լուսանկարների, գլուխը նույնպես աջ կողմում է, մինչդեռ, եթե ատրճանակը դրվել է ու կրակ է արձակել աջ քունքի կողմից, ապա գլուխը պետք է հակառակ կողմ` ձախ կողմ շուռ եկած լիներ: Շատերը կասկածելի են համարում նաեւ այն, որ գործարարի մեքենայում, բացի «TT» ատրճանակից, այլ հրազեն ու բազմաթիվ փամփուշտներ են հայտնաբերվել: Դա ենթադրություն է առաջացնում, որ նա ինչ-որ «ռազբորկայի» գնալիս է եղել, կամ գոնե իր կյանքի համար վախեցել է եւ ինքնապաշտպանության նպատակով է այդ ամենը պահել մեքենայում: Նշենք, սակայն, որ եւ փորձագետները, եւ փորձառու քննիչները դեռեւս ձեռնապահ եմ մնում նշված հանգամանքների վերաբերյալ որեւէ եզրակացություն տալուց, քանի որ, նրանց խոսքով, ցանկացած վարկած պետք է հիմնավոր ու ապացուցելի լինի: Նշենք եւս մեկ կասկածելի հանգամանք: Իրավապահները պաշտոնական եւ ոչ պաշտոնական զրույցներում շտապում են բոլորին համոզել, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ինքնասպանություն, եւ սպանության վարկածն ուղղակի բացառվում է: Կոտայքի ոստիկանապետ Ա. Բադալյանին նույնիսկ ծիծաղելի թվաց ու զարմացրեց այն հնարավորությունը, որ սույն գործով կարող է ինչ-որ մեկը որպես կասկածյալ ներգրավվել: Մեզ հետ հեռախոսազրույցում նա նախ հրաժարվեց պատասխանել տեղի ունեցածի վերաբերյալ մեր հարցերին, ասաց միայն, որ նախաքննությունը շարունակվում է: Այնուհետեւ խիստ զարմացավ, լսելով հարցը, թե արդյոք գործում որեւէ կասկածյալ կա: «Ձերբակալվածներ չկան, կասկածյալներ չկան: Եթե ինքնասպանություն է եղել, ի՞նչ ձերբակալվածներ»,- բացականչեց նա: Ի պատասխան դիտարկմանը, որ ինչ էլ տեղի ունեցած լինի, քրեական գործն արդեն հարուցվել է, ինչը ինքնըստինքյան չի բացառում հնարավորությունը, որ տեղի ունեցածի հետ ինչ-որ անձ կարող է առնչություն ունենալ, ոստիկանապետն ասաց. «Զանգահարեք ոստիկանության լրատվական վարչություն»: «Արայ» ընկերության սեփականատիրոջ կասկածելի մահվան վերաբերյալ ընկերությունը դեռեւս ոչ մի տեղեկատվություն չի հաղորդել, հայտարարություն չի տարածել: Երեկ զանգահարեցինք «Արայ» ընկերության գլխավոր գրասենյակ: Աշխատակցուհիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ոչ գլխավոր գործադիր տնօրենը, ոչ փոխտնօրենները տեղում չեն եւ մեր հարցերին պատասխանել չեն կարող: Հարցրինք, թե այդ դեպքում ումից կարող ենք հետաքրքրվել ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Աշխատակցուհին ասաց, որ որեւէ մեկը դեռեւս չի կարող մեկնաբանություն տալ, իսկ ընկերության ղեկավար կազմը գրասենյակ կգան մի քանի օրից միայն: Նշենք, որ երեկ փակվել էին մայրաքաղաքում գործող «Արայ» ընկերության բոլոր խանութներն ու սպասարկման կենտրոնները: Թե երբ դրանք կվերաբացվեն, դեռեւս հայտնի չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
532 դիտում

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ