«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ ավելի քան 18 մլն դրամի հափշտակություն է կատարվել

30/05/2024 schedule15:45

Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական վարույթի քննությամբ ի հայտ են եկել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղ գտած մի շարք չարաշահումներ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով հիմնավորվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն հանդիսացած Հ.Պ․-ն իր պաշտոնավարման ընթացքում, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված խոշոր և առանձնապես խոշոր չափի գույքերի հափշտակություն։

Մասնավորապես՝ պարզվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Հ. Պ․-ի կողմից, 2017թ․ մայիսից մինչև 2019թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածում, բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետի դուստր Գ.Զ-ն նույն բժշկական կենտրոնում համատեղության կարգով ճառագայթային ֆունկցիոնալ գործիքային ախտորոշման բաժանմունքում հրամանագրվել է աշխատանքի՝ որպես գերձայնային հետազոտության բժիշկ֊կոնսուլտանտ այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նման հաստիք նախատեսված չի եղել։ Նշված ժամանակահատվածում, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով, Գ.Զ․-ի անվամբ լրացուցիչ հաշվարկվել և բժշկական կենտրոնի բյուջեից վճարվել է 4.486.560 ՀՀ դրամ աշխատավարձ:

Բացի այդ, պարզվել է, որ 2014թ․ սեպտեմբերից մինչև 2019թ․ ընկած ժամանակահատվածում, նշված բժշկական կենտրոնում որպես ավագ վարորդ հրամանագրված Գ.Ա․-ին ավտոմեքենա և վառելանյութ չի հատկացվել, նրա անվամբ երթուղային թերթեր չեն լրացվել, իսկ Գ.Ա.-ն  բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Զ․-ի կողմից վերջինին տրամադրված «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենան շահագործել է Գ.Զ․-ի անձնական կարիքների համար, մինչդեռ բժշկական կենտրոնի բյուջեից Գ.Ա․-ին է վճարվել 10.004.931 ՀՀ դրամ աշխատավարձ։

Բացի այդ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Հ. Պ․-ն 2013-2020թթ․ ընթացքում բժշկական կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի օժանդակությամբ կազմել է տրանսպորտային միջոցների վառելանյութի ծախսի վերաբերյալ կեղծ բովանդակությամբ ուղեգրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի բյուջեից դուրս է գրվել և հափշտակվել 4.147.200 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 10.472 լիտր բենզին։

Բժշկական կենտրոնի հանգուցյալ տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

«Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Զ․-ի և կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի, որպես վարորդ հրամանագրված Գ.Ա․-ի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Տպել
764 դիտում

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը մեր դաշտում է․ Ավինյան

Լավա չեք ասում Շահրամանյանը մատերով խաչ էր արել. լուրջ չի 120 հազար ԼՂ բնակչի տեղահանել, ասել՝ վավեր չի. Հովհաննիսյան

«Հայաստանում հաց, Հայաստանում կաց» կարգախոսը կարող է լինել ժողովրդի և պետական պատկերացումները միավորող բանաձև. վարչապետ

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է

Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած

Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը

Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում

Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ

Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը, տվել հանձնարարականներ

Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից

Իրանի նախագահն առաջարկում է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել հարավ

2 բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ